Հնդիկ ֆերմերները չեն կարողանում ազատվել «թմրամոլ» թութակներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+26.09 oC

Հնդիկ ֆերմերները չեն կարողանում ազատվել «թմրամոլ» թութակներից

21:05 03.03.2019

Ափիոնից կախում ունեցող թութակները մեծ վնաս են հասցնում հնդիկ ֆերմերներին: Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը:

Բանն այն է, որ այս թռչունները երամներով հարձակվում են Հնդկաստանի Հադհիա- Պրադեշ շրջանի ֆերմերների կակաչի արտերի վրա:

Տեղացիները հայտնել են, որ արդեն փորձել են հնարավոր բոլոր տարբերակները, որպեսզի ազատվեն թռչուններից, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են անցել: Այս թռչունների դեմ պայքարն սկսվել է դեռևս 2015 թվականից: Նշվում է, որ թռչուններին վախեցնելու համար գյուղացիները փորձում են բարձրախոսներով պայթյունի ձայներ հնչեցնել տարածքում, սակայն հեռանալուց կարճ ժամանակ անց դրանք նորից վերադառնում են:

Գյուղացիները գանգատվում են, որ այս կենդանիներն օրական մինչև 40 կակաչ են ուտում։ Այս տարի առանց այն էլ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով կակաչի բերքի ծավալը մեծ չի եղել, դրան էլ գումարած թութակների հասցրած վնասը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբ

10:25 10.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 10-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Առաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացը

10:22 10.07.2025

Առաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացը

Առաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Պայմանագրով նախատեսված է իրականացնել 527 000 գծամետր ճաքալցում: ...

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պատրիս Էվրան Հայաստանում է

10:11 10.07.2025

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պատրիս Էվրան Հայաստանում է

Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պատրիս Էվրան Հայաստանում է։ Այս մասին հայտնում է YoHealth-ը: 44-ամյա ֆրանսիացին, որը YoHealth-ի դեսպանն է, հուլիսի 11-ին «Փյունիկի» մարզաբազայում կհանդիպի երևանյան ակումբի սաների, ինչպես նաև ֆուտբոլային երկրպագուների հետ: Հանդիպման ընթացքում Էվրան վարպետության դաս կանցկացնի «Փյունիկի» սաների հետ: Պատրիս Էվրան Չեմպիոնների լիգայի հաղթող է, Անգլիայի հնգակի, Իտալիայի […] ...

Փրկարարները մարել են Արզնու ձորում բռնկված հրդեհը

10:00 10.07.2025

Փրկարարները մարել են Արզնու ձորում բռնկված հրդեհը

Հուլիսի 9-ին, ժամը 18:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնու ձորի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնու ձորում և 12-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի […] ...

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի 10 պատանդի

09:44 10.07.2025

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի 10 պատանդի

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Դոհայում կայացած խորհրդակցությունների ժամանակ համաձայնել է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի 10 պատանդի: Վիճելի հարցերի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, ասվում է զինյալների Telegram ալիքում հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ: «ՀԱՄԱՍ-ը ցանկանում է, որ բանակցությունները հաջողությամբ պսակվեն և այդ պատճառով համաձայնել է ազատ արձակել 10 պատանդի։ Այնուամենայնիվ, խորհրդակցությունները շարունակվում են […] ...

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին» ու եզրափակչում է․ ԱԱԱ

09:31 10.07.2025

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին» ու եզրափակչում է․ ԱԱԱ

«ՊՍԺ»-ն ԱՄՆ-ում ավարտվող աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Փարիզյան ակումբը մրցաշարի կիսաեզրափակչում 4-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի կազմում դուբլ է գրանցել Ֆաբիան Ռուիսը, աչքի են ընկել նաև Ուսման Դեմբելեն ու Գոնսալու Ռամուշը։ ՊՍԺ-ն եզրափակչում հուլիսի 13-ին կմրցի «Չելսիի» դեմ։   Golo de Gonçalo Ramos com dedicatória a Diogo […] ...

BACK_TO_TOP