Մեկնարկում է սպառողների իրավունքների պաշտպանությանը նվիրված շաբաթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+22.09 oC

Մեկնարկում է սպառողների իրավունքների պաշտպանությանը նվիրված շաբաթը

12:31 04.03.2019

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան՝ մարտի 15-ին ընդառաջ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարել է Սպառողի շաբաթ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, մարտի 4-ից 15-ը տեղի կունենան սպառողների իրավունքների պաշտպանությունը և դրա մասին հանրության իրազեկության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ:

Շաբաթվա ընթացքում, մասնավորապես՝ հեռուստատեսությունների առավոտյան ծրագրերում ՀՀ ԿԵ ՍԱՏՄ մասնագետները կխոսեն նախաձեռնության կարևորության, սպառողների իրավունքների, դրանց իրացման ուղիների մասին, կպատասխանեն սննդամթերքի անվտանգության վերաբերյալ հետաքրքրող հարցերի:

Մարտի 4-ին Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքում կանցկացվի «Սննդամթերքի անվտանգությունն ու սպառողի իրավունքների պաշտպանությունը» թեմայով քննարկում՝ մարզի՝ սննդի շղթայում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, պատկան մարմինների, ՀԿ-ների մասնակցությամբ: Կներկայացվեն սպառողի իրավունքների պաշտպանությանն ուղղված պահանջները, մասնավորապես՝ սննդամթերքի մակնշման, պահման պայմանների ու սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, համապատասխանության գնահատման, ներմուծման և արտահանման ընթացակարգերը, HACCP համակարգի անհրաժեշտությունը, ինչպես նաև գործող նորմատիվ իրավական ակտերն ու դրանց պահանջները, ներառյալ՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը:

Մարտի 5-ին կանցկացվի հետաքրքիր բաց դաս Հայ-չինական բարեկամության դպրոցում՝ ՍԱՏՄ ղեկավարի մասնակցությամբ: Մասնագետները երեխաներին կներկայացնեն, թե ի՞նչ է սննդամթերքի անվտանգությունը, ի՞նչ պետք է անի մարդը՝ իր կյանքի, առողջության և շրջակա միջավայրի անվտանգությունը պաշտպանելու համար, ինչպե՞ս կարող է և պետք է սպառողն առնչվի վերահսկող մարմնի հետ, ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել սննդամթերք ընտրելիս և այլ թեմաներով:

Մարտի 6-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի դահլիճում տեղի կունենա «Հանրային վերահսկողության դերն ու նշանակությունը սպառողների իրավունքների պաշտպանության հարցում» թեմայով խորհրդաժողով, որին ներկա կլինեն ոլորտի ՀԿ-ների ներկայացուցիչներ, սննդի շղթայում գործունեություն ծավալող տնտեսվարողներ, իսկ մարտի 7-ին Հայաստանի ագրարային համալսարանում կանցկացվի «Կրթության և գիտական հաստատությունների դերը սպառողների իրավունքների պաշտպանության հարցում» թեմայով սիմպոզիում: Հրավիրվել են ոլորտի գիտնականներ, համալսարանների և ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Մարտի 11-ին և 12-ին Հայաստանի բոլոր մարզերի մի շարք դպրոցներում կանցկացվեն սննդամթերքի անվտանգությանը նվիրված դասաժամեր, կտրամադրվեն իրենց համար արգելված սննդամթերքի վերաբերյալ պատկերավոր տեղեկատվական թերթիկներ, իսկ ՍԱՏՄ տարածքային կենտրոնների մասնագետները երեխաներին կներկայացնեն առողջ սննդի առավելությունները, երկրորդային աղտոտման վտանգներն ու անձնական հիգիենայի կանոնները:

Մարտի 15-ին տեղի կունենա Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ամփոփիչ համաժողով՝ ՀՀ կառավարության, ԱԺ պատգամավորների, օտարերկրյա դեսպանների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, ՀԿ-ների, գործատուների միությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Միջոցառման ընթացքում տեղի կունենա մրցանակաբաշխություն՝ գրագետ և պահանջատեր սպառող, սպառողների շահերը լավագույնս ներկայացրած ՀԿ և սննդամթերքի ոլորտում սպառողների շահերը և ՍԱՏՄ գործունեությունը լավագույնս ներկայացրած լրագրող անվանակարգերում:

Կցուցադրվի նաև սննդամթերքի անվտանգությանը և սպառողների իրավունքներին նվիրված շաբաթվա միջոցառումներն ամփոփող տեսահոլովակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշտարակի համայնքային ոստիկանները Օհանավանում հայտնաբերել են ինքնաձիգ ու փամփուշտներ

12:55 17.06.2025

Աշտարակի համայնքային ոստիկանները Օհանավանում հայտնաբերել են ինքնաձիգ ու փամփուշտներ

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Օհանավան գյուղի մի բնակիչ ու նրա որդին տանն ապօրինի պահում են ինքնաձիգ: Հունիսի 12-ի առավոտյան 48-ամյա հայրն ու 23-ամյա որդին ձերբակալվեցին և տեղափոխվեցին բաժին: Հայրը խոստովանեց, որ հացատանն ունի մասնատած ինքնաձիգ ու փամփուշտներ, իսկ որդին հայտնեց, որ ամիսներ առաջ տեսել է հրազենը, և հայրն ասել է, […] ...

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 10 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

12:49 17.06.2025

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 10 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Կատարված բազմաթիվ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Հ․Ս-ն, Ս․Հ-ն, Ն․Մ-ն, Ա․Ջ-ն, Շ.Կ-ն, Ե.Ս-ն, Գ.Ղ-ն, Հ.Զ-ն, Մ.Ա-ն, Ս.Մ-ն 2020 թվականի նոյեմբերի […] ...

Կենտրոնականի ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած երիտասարդին

12:42 17.06.2025

Կենտրոնականի ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած երիտասարդին

Հիվանդանոցից ստացվել էր հաղորդում, որ հունիսի 9-ի կեսգիշերին «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է տանն ընկնելու հետևանքով։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնել էր օպերատիվ խումբ: Միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մայրաքաղաքի Իսրայելյան փողոցում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում նրան հարվածներ է հասցրել Ռուսթավելու […] ...

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի հետ

12:35 17.06.2025

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի հետ

Հունիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ընդունել է Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս Կարմեն Ափունցին: Հանդիպմանը Դավիթ Կարապետյանը շնորհավորել է Կարմեն Ափունցին՝ պատվո հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցության, երկուստեք կարևորվել է Սյունիքում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը: ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը ընդգծել է ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: Քննարկվել են […] ...

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներ

12:27 17.06.2025

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներ

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարը 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավանում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ա.Բ.-ն, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը […] ...

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:20 17.06.2025

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, ժամը 11:30-ից մինչև 12:00-ը՝ Արագածոտն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP