16:26 04.03.2019
Չեմ բացառում, որ Ռուսաստանը Վրաստանում ծրագրում է հերթական ռազմական ագրեսիան: Այս մասին հայտարարել է Վրաստանի`եվրոպական և եվրաատլանտյան կառույցներում ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին «Կվիրիս պալիտրա» թերթին տված հարցազրույցում:
Պետրիաշվիլին արձագանքել է անցած շաբաթ Կարասին-Աբաշիձե հանդիպումից հետո ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հայտարարությանը: Նա նշել է, որ սպառնալիք է կարդացվել է ոչ միայն Կարասինի հայտարարության մեջ, այլև Վրաստանի ակտիվացման և հնարավոր արձագանքի վերաբերյալ Ռուսաստանի պաշտպանության նախարարի ելույթում:
«Դա Կրեմլի դասական հռետորաբանության շարունակությունն է: Բոլորն էլ պետք է շատ զգույշ լինեն, միաժամանակ անհրաժեշտ է հասարակության առավելագույնս արագ մոբիլիզացում: ՌԴ նախագահի վարկանիշն այժմ շատ է ընկել և, որպես օրենք, Պուտինը փորձելու է այն շտկել արտաքին պատերազմներով: Վերջին ժամանակներս քննարկում են Ուկրաինայի դեմ նոր լայնամաշտաբ հարձակումը: Խոսվում է Բելառուսը «կուլ» տալու մասին: Սակայն ես չեմ բացառում, որ Ռուսաստանը պլանավորում է նոր ագրեսիվ ռազմական արշավ Վրաստանի դեմ: Սա կարող է կապված լինել Անակլիայի նավահանգստի հետ: ՌԴ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաները բազմիցս ասել են, որ վախենում են, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների խոշոր ավիակիրներն ու նավերը կմտնեն նավահանգիստ»,-ասել է Պետրիաշվիլին:
Նրա խոսքերով`ՌԴ-ին դուր չի գալիս Վրաստանի հետաքրքրվածությունը ՆԱՏՕ-ով`թե՛ ռազմական, թե՛ քաղաքական տեսանկյունով:
Նմանատիպ հայտարարություններն ավելի հաճախակի են դարձել:Դրան են ծառայում նաև Լուգարի լաբորատորիայի մասին հայտարարությունները: Վրաստանին միշտ պահում են լարվածության մեջ: Պաշտոնական Մոսկվան փորձում է ստիպել մեզ հրաժարվել զորավարժություններից, ՆԱՏՕ-ին անդամակցելուց: Գտնում եմ, որ հնարավորինս արագ պետք է միանանք Հյուսիսատլանտյան դաշինքին: Եվ ամենակարևորը, այն պահանջում է հասարակության ամբողջական համախմբում, այլ ոչ թե ներքին դիմակայություն», – ասել է Պետրիաշվիլին:
«Չեմ պատկերացնում, թե ինչ կապ ունի այստեղ Անակլիան: Ինչո՞ւ մենք պետք է քննարկենք այդ թեման: Ինչ վերաբերում է ՌԴ ՊՆ սպառնալիքներին, դա բացարձակապես անընդունելի է: Հիմնականում, երբ ռուսական կողմն անհանգստություն է հայտնում ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցության շուրջ, սովորաբար շեշտը դնում է հենց այդ հարցի վրա: Նման զրույց այդ թեմայով ինձ հետ եղել է, բայց ոչ այդ տոնայնությամբ»,-ասել է Աբաշիձեն՝ հավելելով, որ «ավելի կարևոր են այն հայտարարությունները, որոնք արվում են հրապարակայնորեն»:
Հիեցնենք, որ Գրիգորի Կարասինը «Կոմերսանտ» -ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «եթե ՆԱՏՕ-ի ռազմական գործունեությունը Հարավային Կովկասում ակտիվանա, վաղ թե ուշ դա կհանգեցնի խնդիրների»: Նրա խոսքերով` Թբիլիսին պետք է ընտրություն կատարի` կա՛մ տարածաշրջանային բարեկեցությունը, կա՛մ եվրոպական ուղղությունը:
11:10 10.06.2025
ՆԳ փոխնախարարը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ ՊլատֆորմինՀունիսի 2-ից 6-ը ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմին, հայտմում են ՆԳՆ ՓԾ-ից։ «Արմեն Ղազարյանը ելույթով անդրադարձել է կլիմայական փոփոխություններով, գեոդինամիկ գործընթացներով, արդյունաբերական զարգացմամբ և տեխնոլոգիական վերափոխումներով պայմանավորված համաշխարհային մակարդակով աճող ռիսկերին՝ ընդգծելով, որ Հայաստանը վերահաստատում է ժամանակակից պահանջներին համահունչ՝ ներառական, հարմարվողական և […] ...
11:00 10.06.2025
Հայաստանը ներկայացրել է իր ջրային և կլիմայական մարտահրավերները Բլեդի համաժողովումՍլովենիայի Բլեդ քաղաքում անցկացվել է բարձր մակարդակի համաժողով՝ «Ջրի մոխրագույն գոտին» խորագրով, նվիրված ջրային անվտանգության գլոբալ մարտահրավերներին։ Միջոցառմանը մասնակցել են Սլովենիայի փոխվարչապետ և արտաքին ու եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնը, Բլեդի քաղաքապետ Անտոն Մեժանը, Ջրային համաշխարհային ֆորումի համահիմնադիր Մարկո Գայիչը, ինչպես նաև տարբեր երկրների ներկայացուցիչներ և բնապահպանական ոլորտի փորձագետներ, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ […] ...
10:55 10.06.2025
Ջրահեղձության վտանգն ամենուր է. ինչ պետք է անել վտանգներից խուսափելու համարՋրահեղձության վտանգն ամենուր է` ոչ միայն ջրավազաններում, լճակներում ու ծովերում, այլև լոգարանում, նույնիսկ քիչ քանակությամբ ջրի մեջ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Վտանգներից խուսափելու համար. Հնարավորինս վաղ տարիքում երեխային սովորեցրե՛ք լողալու տարրական հմտություններ: Համոզվե՛ք, որ ջրային տարածքում երեխաները հսկողության տակ են և կրում են փրկօղակ կամ փրկարարական բաճկոն, նույնիսկ եթե նրանք լողալ գիտեն: […] ...
10:48 10.06.2025
ՃՏՊ Երևան-Աբովյան ավտոճանապարհին․ կա տուժածՀունիսի 10-ին, ժամը 00:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կամրջից ընկել […] ...
10:43 10.06.2025
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել ենՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա 2 քաղաքացի մաքսանենգությամբ ապօրինի ՀՀ է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով՝ 1.8 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, տեղեկացնում […] ...
10:38 10.06.2025
Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում Արարատ Միրզոյանը համաձայնագիր է ստորագրելՕվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը ՀՀ անունից ստորագրեց «Ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որը կարգավորում է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը՝ ազգային սահմաններից անդին՝ որպես կայուն […] ...