16:55 04.03.2019
Մարտի 2-ին՝ Հայաստանի Դիվանագետի օրը, Բենիլյուքսի երկրների դիվանագիտական, կառավարական, խորհրդարանական և գործարար շրջանակներում հեղինակավոր «Diplomat Magazine» հանդեսում լույս է տեսել Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի «Ինչո՞վ է առանձնահատուկ Հայաստանը» վերտառությամբ հոդվածը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ կայքէջը:
Իր հոդվածում դեսպան Բալայանը ներկայացրել է Հայաստանն ու ստեղծագործ, մտավորական ու ջերմ ժպիտ ունեցող հյուրընկալ ժողովրդին:
Անդրադառնալով 2018թ. Հայաստանում տեղի ունեցած զարգացումներին ՀՀ դեսպանը գրել է. «2018 թվականի թավշյա հեղափոխությունն ապացուցեց, որ Հայաստանի շարժիչ ուժը հենց իր ժողովուրդն է, որն ի ցույց դրեց իր հավատարմությունը համամարդկային ժողովրդավարական արժեքներին ու հիմնարար ազատություններին, որը վճռականորեն պաշտպանեց իր իրավունքներն ու ազատությունները, միահամուռ կերպով ոչ ասաց կոռուպցիային ու մերժեց անցյալի բացասական երևույթներին, և երկիրը տարավ լայնածավալ բարեփոխումների ճանապարհով»:
Տիգրան Բալայանն իր հոդվածում ընդգծել է, որ թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը բացարձակ խաղաղ ընթացք է ունեցել, որը քաղաքական հասունության և իրավական գրագիտության բացառիկ դրսևորում էր՝ կանանց ու երիտասարդության առաջնորդող ուժի ազդեցությամբ: Այն ապահովվեց իշխանության խաղաղ, անարյուն փոխանցումը, որին էլ հետևեցին դեկտեմբերյան արտահերթ խորհրդարանական ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները: «Պատահական չէ, որ երկրում ընթացող անցած տարվա քաղաքական զարգացումների արդյունքում «The Economist» հանդեսը Հայաստանին ճանաչել է որպես «Տարվա երկիր»,- նշել է Հայաստանի դեսպանը։
Դեսպանը կարևորել է տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերը, մասնավորապես, առանձնացրել Եվրամիության հետ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընձեռած հնարավորությունները:
Դեսպան Բալայանի բնորոշմամբ` համահունչ ժողովրդավարության հասնելը բարդ գործընթաց է, որը պահանջում է տևական ժամանակ, անվերապահ նվիրվածություն և նույնիսկ մտածողության փոփոխություն: Հայաստանն առաջին քայլերն է ձեռնարկել այս ուղին հարթելու համար: Հանրության վստահության և լեգիտիմության աննախադեպ մակարդակի շնորհիվ Հայաստանի կառավարությունը վճռական է բարեփոխումների բազմաշերտ և հավակնոտ օրակարգի իրականացմանը:
Խոսելով Հայաստանում իրականացվող բարեփոխումներից՝ արտերկրից օժանդակության մասին, դեսպան Բալայանը գրում է, որ այս բարդ ճանապարհը Հայաստանը չպետք է միայնակ անցնի, նրան պետք է սատարեն ժողովրդավարական զարգացած երկրները` հատկապես Նիդեռլանդները, որն աշխարհով մեկ մարդու իրավունքներն և հիմնարար ազատությունների առաջ մղող պետություն է:
Ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ դեսպան Բալայանը գրում է․ «Հայաստանի առանձնահատկությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ թավշյա հեղափոխությունն ուներ միայն ներքին արմատներ և պայմանավորված էր ներսի խնդիրներով։ Ինչպես իր ծրագրում, այնպես էլ իրականացվող քաղաքականության մեջ կառավարությունը հավատարիմ է արտաքին քաղաքականության շարունակականությանը՝ երկկողմ և բազմակողմ մակարդակներով, նպատակ ունենալով ամրապնդել տարածաշրջանային և միջազգային անվտանգությունն ու կայունությունը և փոխշահավետ համագործակցությունը»։
Տիգրան Բալայանի բնորոշմամբ` Հայաստանի արտաքին քաղաքականությունը հայաստանակենտրոն է, ներքին քաղաքականությունն ուղղված է քաղաքացու բարեկեցության ապահովմանը, քանի որ մեզ համար ժողովրդավարությունն այլընտրանք չունի, իսկ Հայաստանի և աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար ժողովրդավարությունը կենսական կարևորություն ունի։
11:18 10.06.2025
ՊԵԿ-ը բացահայտել է խաղատան կողմից 4.2 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպքՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են խաղատան կողմից հարկման բազաները խեղաթյուրելու և այդ ճանապարհով գործունեության իրական ծավալները թերհայտարարագրելու դեպք, հայտնում են ՊԵԿ-ից։ «Օրերս վարչության շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատունը, շրջանցելով հարկային օրենսդրության պահանջները, ընդունում […] ...
11:10 10.06.2025
ՆԳ փոխնախարարը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ ՊլատֆորմինՀունիսի 2-ից 6-ը ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմին, հայտմում են ՆԳՆ ՓԾ-ից։ «Արմեն Ղազարյանը ելույթով անդրադարձել է կլիմայական փոփոխություններով, գեոդինամիկ գործընթացներով, արդյունաբերական զարգացմամբ և տեխնոլոգիական վերափոխումներով պայմանավորված համաշխարհային մակարդակով աճող ռիսկերին՝ ընդգծելով, որ Հայաստանը վերահաստատում է ժամանակակից պահանջներին համահունչ՝ ներառական, հարմարվողական և […] ...
11:00 10.06.2025
Հայաստանը ներկայացրել է իր ջրային և կլիմայական մարտահրավերները Բլեդի համաժողովումՍլովենիայի Բլեդ քաղաքում անցկացվել է բարձր մակարդակի համաժողով՝ «Ջրի մոխրագույն գոտին» խորագրով, նվիրված ջրային անվտանգության գլոբալ մարտահրավերներին։ Միջոցառմանը մասնակցել են Սլովենիայի փոխվարչապետ և արտաքին ու եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնը, Բլեդի քաղաքապետ Անտոն Մեժանը, Ջրային համաշխարհային ֆորումի համահիմնադիր Մարկո Գայիչը, ինչպես նաև տարբեր երկրների ներկայացուցիչներ և բնապահպանական ոլորտի փորձագետներ, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ […] ...
10:55 10.06.2025
Ջրահեղձության վտանգն ամենուր է. ինչ պետք է անել վտանգներից խուսափելու համարՋրահեղձության վտանգն ամենուր է` ոչ միայն ջրավազաններում, լճակներում ու ծովերում, այլև լոգարանում, նույնիսկ քիչ քանակությամբ ջրի մեջ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Վտանգներից խուսափելու համար. Հնարավորինս վաղ տարիքում երեխային սովորեցրե՛ք լողալու տարրական հմտություններ: Համոզվե՛ք, որ ջրային տարածքում երեխաները հսկողության տակ են և կրում են փրկօղակ կամ փրկարարական բաճկոն, նույնիսկ եթե նրանք լողալ գիտեն: […] ...
10:48 10.06.2025
ՃՏՊ Երևան-Աբովյան ավտոճանապարհին․ կա տուժածՀունիսի 10-ին, ժամը 00:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կամրջից ընկել […] ...
10:43 10.06.2025
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել ենՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա 2 քաղաքացի մաքսանենգությամբ ապօրինի ՀՀ է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով՝ 1.8 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, տեղեկացնում […] ...