16:49 04.03.2019
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունից 2019թ. փետրվարի 6-ին` ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին է ուղարկվել քաղաքացու դիմումն այն մասին, որ իր հետ համացանցով ծանոթացած Ս. Ս.-ն, ներկայանալով որպես գլխավոր դատախազության աշխատակից՝ զինվորական դատախազի տեղակալ, խաբեությամբ` իր համար նորակառույց շենքերից մեկում «Համահայկական հիմնադրամի» միջոցներով բնակարան ձեռք բերելու համար նախնական վճարումները կատարվելու պատրվակով 2018թ. նոյեմբեր ամսին վերցրել է 507,000 ՀՀ դրամ և անհետացել` հափշտակելով այն։
Դեպքի առթիվ 2019 թվականի փետրվարի 16-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և նույն օրն ընդունվել վարույթ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սույն անձնավորության առերևույթ հանցավոր գործողություններից տուժել է ևս երեք քաղաքացի: Մասնավորապես ներկայանալով որպես գլխավոր դատախազության տարբեր ստորաբաժանումների դատախազ՝ բնակարան ձեռք բերելու համար նախնական վճարումներ կատարելու պատրվակով նրանցից առանձին առանձին, տարբեր ժամանակահատվածներում, մաս-մաս ստացել է մի դեպքում շուրջ 1.000.000, մյուսի դեպքում՝ 565.000, երրորդի դեպքում՝ 3.330.000 ՀՀ դրամ գումար և անհետացել։ Ցուցմունքներում առերևույթ խարդախության զոհ դարձած առանձին քաղաքացիներ նշել են, Ս.Ս.-ի հորդորով նաև ապառիկով գնել և նրան են փոխանցել բջջային հեռախոսներ, իսկ պահանջված գումարները տալու համար ստիպված ձևակերպել և ստացել են վարկեր:
Վերոնշյալ բոլոր դեպքերով հարուցվել են քրեական գործեր: Մասնավորապես՝ դրանցից երեքով քրեական գործերը հարուցվել են ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, մեկ դեպքում՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, որի նախաքննությունն իրականացնում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժինը:
Ս. Ս.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Ս.Ս-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդություն կներկայացվի դատարան: Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները ինչպես նշված դեպքերի հանգամանքները, այնպես էլ խարդախության հնարավոր այլ դրսևորումները բացահայտելու ուղղությամբ:
Պարզվել է, որ 1985թ. ծնված Ս. Ս.-ն նախկինում դատապարտվել է նմանատիպ հանցագործություն կատարելու համար: Մասնավորապես Էրեբունի և Նուբարաշեն
վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. դատավճռով ՀՀ
Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 38-212-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-212-րդ հոդվածի 3-րդ մասով նա դատապարտվել է ազատազրկման՝ 5 տարի ժամանակով։
Բացի դրանից՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննված քրեական գործով Ս. Ս.-ն կրկին հետապնդվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Տվյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 29.10.2018թ. ուղարկվել է դատարան։ Նկատի ունենալով, որ Ս. Ս-ի հանցավոր գործողություններից կարող են տուժած լինել նաև այլ քաղաքացիներ՝ վերջիններիս հորդորում ենք դիմել ՀՀ դատախազություն կամ իրավապահ որևէ այլ մարմին:
12:42 17.06.2025
Կենտրոնականի ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած երիտասարդինՀիվանդանոցից ստացվել էր հաղորդում, որ հունիսի 9-ի կեսգիշերին «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է տանն ընկնելու հետևանքով։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնել էր օպերատիվ խումբ: Միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մայրաքաղաքի Իսրայելյան փողոցում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում նրան հարվածներ է հասցրել Ռուսթավելու […] ...
12:35 17.06.2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի հետՀունիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ընդունել է Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս Կարմեն Ափունցին: Հանդիպմանը Դավիթ Կարապետյանը շնորհավորել է Կարմեն Ափունցին՝ պատվո հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցության, երկուստեք կարևորվել է Սյունիքում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը: ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը ընդգծել է ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: Քննարկվել են […] ...
12:27 17.06.2025
Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներԱրարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարը 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավանում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ա.Բ.-ն, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը […] ...
12:20 17.06.2025
Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 18-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, ժամը 11:30-ից մինչև 12:00-ը՝ Արագածոտն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
12:14 17.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ըԲացահայտվել է 123 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️ 42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ խարդախության, ☑️8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, […] ...
12:08 17.06.2025
Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասինԻրանի բանակը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին Թել Ավիվում և Հայֆայում, հայտնել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին։ «Անցած օրվա ընթացքում տարբեր տեսակի ճշգրիտ և ավերիչ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում և Հայֆայում», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռարձակող IRIB-ը։ ...