23:41 05.03.2019
Գյումրիի կանաչապատ տարածքները նորմայից մոտ կրկնակի պակաս են, իսկ գլխավոր հատակագծով նշված կանաչ տարածքների մեծ մասը կառուցապատված է: Սա անկանոն կառուցապատումների և կանաչապատման հստակ ծրագրերի բացակայության հետևանք է: Այսպիսի կարծիք են հայտնել մասնագետները, որոնք այսօր «Երկխոսության մեդիա կենտրոն»-ում քննարկել են Գյումրին կանաչապատելու անհրաժեշտությանը և հնարավորություններին վերաբերող հարցեր:
Ամեն տարի Գյումրիի քաղաքապետարանից կանաչապատման համար հատկացվում է ընդամնեը 60 մլն դրամ, ինչը բնապահպանների կարծիքով՝ շատ քիչ է: Դրա հետևանքով Գյումրին ՀՀ ամենափոշոտ քաղաքների եռյակում է:
«Գյումրին ՀՀ ամենափոշոտ քաղաքների եռյակում է, Արարատի և Հրազդանի հետ միասին: Միայն թե Արարատում և Հրազդանում գործում են ցեմենտի գործարաններ, որոնք էլ փոշոտվածության պատճառն են, իսկ Գյումրիում գործարան չկա, բայց փոշի կա: Սա, իհարկե, հետևանք է այն բանի, որ մեր փողոցները քանդված են, նաև կանաչ տարածքներն են քիչ: ՏԻՄ-ը՝ Գյումրիի քաղաքաետարանն ունի օրենքով սահմանված կարգով պարտավորություններ՝ իրականացնել կանաչապատման որոշակի քաղաքականություն: Այդ քաղաքականությունը ոչ մշակվել է, ոչ էլ մշակվում է: Ինչպես են վարվում ՏԻՄ ղեկավարները: Այն ինչ հնարավոր է արագ անել, որ ժողովուրդը տեսնի, թե լավ են աշխատում, դա են ձեռնարկում: Դրա համար էլ բոլոր ՏԻՄ ղեկավարների օրոք կանաչապատմանն անհրաժեշտ ուշադրություն չի դարձվում »,- ասել է բնապահպան, «Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ Գևորգ Պետրոսյանը:
Իսկ քաղաքապետարանի ներկայացուցիչը նշել է, որ վերջին 5 տարիներին Գյումրիի կանաչապատ տարածքներն ավելացել են: Նախկին 115 հեկտարի փոխարեն այժմ կազմում է 130 հեկտար:
«ՏԻՄ-ը հնարավոր ամեն ինչ անում է Գյումրիում կանաչապատ տարածքներն առնվազն չնվազեցնելու համար: Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության բյուջեի 2 տոկոսն ամեն տարի հատկացվում է կանաչապատմանը: Դա կազմում է 60 մլն դրամ: Խնդիրը քաղաքի ոռոգման ցանցն է: Ունենք հին՝ խորհրդային տարիներից մնացած ոռոգման ցանց, որը 90 տոկոսով շարքից դուրս է եկել »,- ասել է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության պետի տեղակալ Արման Շաբոյանը:
Կանաչապատ տարածքները քաղաքում 130 հեկտար են կազմում, իսկ անհրաժեշտ նորման առնվազն 250 հեկտարն է, որին հասնելու համար, քաղաքապետարանի հաշվարկներով և ամեն տարի կատարվող հատկացումներով, 30-40 տարի կպահանջվի:
10:59 23.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
10:44 23.07.2025
Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր ՍտամբուլումՌուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կսկսվի Ստամբուլում հուլիսի 23-ին, հաղորդում է թուրքական պետական TRT Haber հրատարակությունը։ «Մենք սպասում ենք, որ բանակցությունների հիմնական օրը կլինի չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը», – գործակալությանը հայտնել է Ստամբուլի աղբյուրը։ Այս տեղեկատվությունը հաստատել է Մոսկվայի աղբյուրը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 21-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների […] ...
10:30 23.07.2025
Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվելԼեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, հրդեհը տարածվում է Մարտակերտի և Ակնայի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում և արոտավայրերում։ Նախնական տվյալներով՝ կրակը հասցրել է տարածվել մեծ տարածքի վրա։ Այնտեղ հրշեջ ջոկատներ են ուղարկվել։ ...
10:15 23.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 23-ի 08։00 դրությամբ կազմել է 19.7°C: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 23.07.2025
ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի ենԱմերիկյան ռազմական բեռներ տեղափոխող առնվազն 15 նավ հուլիսից նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ից կուղևորվի Գերմանիայի Բրեմերհավեն նավահանգիստ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինային օգնություն տրամադրելու նոր ծրագրի մասին հայտարարության ֆոնին, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով նավագնացության ընկերությունների բաց տվյալների վրա։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թրամփը, ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել մատակարարման նոր սխեմայի շուրջ. դաշնակիցները զենք […] ...
09:50 23.07.2025
Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է նավթահանքերի վրա հարձակումներըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցիալական ցանցերում հայտնել է, որ խոսել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ և նրա հետ քննարկել Իրաքյան Քրդստանի նավթահանքերի վրա հարձակումները։ Հուլիսի սկզբին Իրաքյան Քրդստանի նավթահանքերը ամեն օր հարվածների էին ենթարկվում պայթուցիկներով լի անօդաչու թռչող սարքերի կողմից, ինչի պատճառով մի քանի հանքավայրեր ստիպված էին դադարեցնել արտադրությունը։ «Իրաքի վարչապետ Սուդանիի հետ քննարկեցինք […] ...