Շիրակի մարզպետարանում կրճատումներ են սկսվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+29.09 oC

Շիրակի մարզպետարանում կրճատումներ են սկսվել

12:25 06.03.2019

Շիրակի մարզպետարանը խնայողությունների է գնում: Կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը, որը գործում էր առանձին շենքում, տեղափոխվել է մարզպետարանի շենք: 20 տարի վարչությունը գործում էր առանձին շենքում: Հիմա շենքը փոխարինել են 5 սենյակներով: Առաջին բանը, որ արել են, դպրոցներին շրջաբերական ուղարկելն է, իսկ բովանդակությունը ոչ թե կրթական պրոցեսի կազմակերպմանն է վերաբերում, այլ վարչության հասցեի փոփոխությանը:

Տեղափոխության որոշում հիմա է կայացվել, երբ ուշադրության կենտրոնում են ունեցած ռեսուրսների արդյունավետ կառավարումը, պետական կառավարման ապարատում խնայողությունների անհրաժեշտությունը: Առանձին շենքում վարչության ծախսերը հավելյալ  էին: Իսկ Կրթության վարչության տեղափոխությունը հնարավոր է դարձել մարզպետարանում կատարված կրճատումների արդյունքում:

«Կրճատվեցին 2 փոխմարզպետները, մարզպետի օգնական ու խորհրդական կրճատվեց: Նրանց սենյակներն ազատվեցին: Հատկապես մեծ սենյակներ էին փոխմարզպետների սենյակները: Եվ հնարավոր դարձավ Կրթության վարչության տեղափոխումը»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:

Կրթության վարչությանը հատկացվել են նախկին փոխմարզպետի ու խորհրդականի սենյակները: Այս հաստիքների կրճատումը մարզպետարանի կառուցվածքային փոփոխություններից առաջինն էր, բայց ոչ միակը: Մարզպետարանում կրճատումները սկսվել են կենսաթոշակային տարիքի աշխատողներից:

«Քաղաքաշինության վարչությունում աշխատանքից ազատվեց վարչության պետի տեղակալը՝ Լեոնիդ Դավթյանը, քաղաքաշինության բաժնի պետի տեղակալ Էդիկ Սիմոնյանը: Նրանք անցան թոշակի, և հիմա նրանց հաստիքները թափուր են»,- SHANTNEWS-ին ասել է Ալբերտ Մարգարյանը:

Կառուցվածքային փոփոխությունները դեռ քննարկման փուլում են: Քննարման ենթակա է նաև Կրթության վարչության արդեն նախկին շենքի տնօրինման հարցը: «Կումայրի» արգելոցի շենքը պետական սեփականություն է, ըստ այդմ էլ հետագա տնօրինումը միայն կառավարության որոշմամբ է լինելու: Առաջարկություններ ընդունում է նաև մարզպետարանը: Այս դեպքում այն միջնորդ կառույցի դեր կարող է կատարել: Իսկ առաջարկությունների շրջանակը սահմանափակ  չէ. պետական այլ գերատեսչություններից մինչև մասնավոր կարող են շենքն օգտագործելու տարբերակներ ներկայացնել: Իսկ հետաքրքրվողներ շատ կլինեն: Քաղաքաշինության վարչության պետը դրա երաշխիքն է համարում շենքի տեղանքն ու դիրքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 23-ին

10:59 23.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...

Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր Ստամբուլում

10:44 23.07.2025

Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը սպասվում է այսօր Ստամբուլում

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կսկսվի Ստամբուլում հուլիսի 23-ին, հաղորդում է թուրքական պետական TRT Haber հրատարակությունը։ «Մենք սպասում ենք, որ բանակցությունների հիմնական օրը կլինի չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը», – գործակալությանը հայտնել է Ստամբուլի աղբյուրը։ Այս տեղեկատվությունը հաստատել է Մոսկվայի աղբյուրը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 21-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների […] ...

Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել

10:30 23.07.2025

Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել

Լեռնային Ղարաբաղում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մասնավորապես, հրդեհը տարածվում է Մարտակերտի և Ակնայի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում և արոտավայրերում։ Նախնական տվյալներով՝ կրակը հասցրել է տարածվել մեծ տարածքի վրա։ Այնտեղ հրշեջ ջոկատներ են ուղարկվել։ ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբ

10:15 23.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 23-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 23-ի 08։00 դրությամբ կազմել է 19.7°C: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի են

10:00 23.07.2025

ԱՄՆ-ից Գերմանիա ռազմական բեռների մատակարարման ժամկետները հայտնի են

Ամերիկյան ռազմական բեռներ տեղափոխող առնվազն 15 նավ հուլիսից նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ից կուղևորվի Գերմանիայի Բրեմերհավեն նավահանգիստ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինային օգնություն տրամադրելու նոր ծրագրի մասին հայտարարության ֆոնին, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիմնվելով նավագնացության ընկերությունների բաց տվյալների վրա։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թրամփը, ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել մատակարարման նոր սխեմայի շուրջ. դաշնակիցները զենք […] ...

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է նավթահանքերի վրա հարձակումները

09:50 23.07.2025

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է նավթահանքերի վրա հարձակումները

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցիալական ցանցերում հայտնել է, որ խոսել է Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ և նրա հետ քննարկել Իրաքյան Քրդստանի նավթահանքերի վրա հարձակումները։ Հուլիսի սկզբին Իրաքյան Քրդստանի նավթահանքերը ամեն օր հարվածների էին ենթարկվում պայթուցիկներով լի անօդաչու թռչող սարքերի կողմից, ինչի պատճառով մի քանի հանքավայրեր ստիպված էին դադարեցնել արտադրությունը։ «Իրաքի վարչապետ Սուդանիի հետ քննարկեցինք […] ...

BACK_TO_TOP