Երևանում հրաժեշտ են տվել Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

Երևանում հրաժեշտ են տվել Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանին

20:55 06.03.2019

Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում այսօր տեղի է ունեցել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի հոգեհանգիստը: Նա մահացել էր մարտի 2-ին, 80 տարեկանում, Ռուսաստանի Դաշնությունում: Նա առաջին քարտուղարն է եղել երկրի համար ծանր տարիներին՝ 1988-1990թթ․-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Կարեն Դեմիրճյանին: Ժամանակակիցները Սուրեն Հարությունյանին հիշում են իր առաջադիմական գաղափարներով: Վլադիմիր Աղայանը, որ նրա հետ երկար տարիներ աշխատել է որպես Երևանի կենտկոմի քարտուղար, հիշում է.

«Նա սկզբունքային մարդ էր, հատկապես Ղարաբաղյան շարժման ժամանակ, սկզբում հարցերն այլ ձև էին գնում, բայց ինքը շատ համարձակ ելույթ ունեցավ Սովետական միության կոմկուսի պլենումում, պայքարեց, փորձեց ամեն ինչ անել ի օգուտ Հայաստանի, բայց ավաղ, Գորբաչովը չփորձեց օգնել»:

Խոսելով այն մասին, որ Սուրեն Հարությունյանը երկար տարիներ ապրել է Ռուսաստանում, նա նշել է, որ դա չի խանգարել, որ սիրի Հայաստանը:

«Միայն այն, որ բերել են Հայաստան, իր ցանկությունն է, մեծացել էր Հայաստնում, և բավականին մեծ աշխատանք էր տանում, որ Հայաստանում ամեն ինչ լավ լինի»,- ասում է նա:

Իսկ նրա ընկերներից Սիմոն Կագիյանը, ով Հայաստանի հայերի միության նախագահն է, ասում է.

«Պատմության մեջ, միևնույն է, նա կա, էն էլ կա այնպիսի մարդ, ով աշխատել է շատ դժվար ժամանակներում, երբ որ Սպիտակի երկրաշաժի ժամանակ պիտի աշխատեին, գիշեր-ցերեկ են աշխատել, ու շատերը մտածում են, որ եթե հերոսի շքանշան են տվել Ռիժկովին, ստեղ չկա Սուրեն Գուրգենիչի դերը, բայց դա այդպես չէ»:

Նա ցավով է նշում, որ Սուրեն Հարությունյանին ըստ արժանվույն չէին գնահատում, չէին հրավիրում միջոցառումներին, բայց ժամանակն ու պատմությունը գնահատում են նրա արածը հայրենիքի համար, իսկ այն ժամանակվա առողջապահության նախարար Արտաշես Ազնավուրյանը հիշում է.

«6 ամսվա ընթացքում բացել ենք չտեսնված հիվանդանոցը Սպիտակում, օգտվում էր ամբողջ շրջանի ժողովուրդը, մեծ բան էր էն ժամանակ, ոչ մի հիվանդանոց չկար, և այդ հիվանդանոցը փրկեց ժողովրդին, ցավում եմ, և կարծում եմ՝ մենք կորցրել ենք իսկապես լավ մարդ»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներ

12:27 17.06.2025

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներ

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարը 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավանում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ա.Բ.-ն, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը […] ...

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:20 17.06.2025

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, ժամը 11:30-ից մինչև 12:00-ը՝ Արագածոտն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ը

12:14 17.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ը

Բացահայտվել է 123 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️ 42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ խարդախության, ☑️8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, […] ...

Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին

12:08 17.06.2025

Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին

Իրանի բանակը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին Թել Ավիվում և Հայֆայում, հայտնել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին։ «Անցած օրվա ընթացքում տարբեր տեսակի ճշգրիտ և ավերիչ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում և Հայֆայում», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական ​​հեռարձակող IRIB-ը։ ...

SHANTNEWS

12:00 17.06.2025

SHANTNEWS

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

11:54 17.06.2025

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

Ռումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան թիմի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն: «Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- […] ...

BACK_TO_TOP