21:59 06.03.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ամբողջ գույքի վրա արգելանք դնելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունը։
Բողոքի քննությանը մասնակցում էր նաև Արմեն Գեւորգյանը:
Armtimes.com-ի փոխանցմամբ՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի կողմից դեռևս 2018 թվականի օգոստոսի 21-ին Արմեն Գևորգյանի ամբողջ գույքի վրա արգելանք դնելու որոշում էր կայացվել, որը մինչ այս պահը չի վերացվել: Քննիչի այս որոշումը պաշտանական կողմը բողոքարկել է հսկող դատախազին, վերջինս այն մերժել է՝ անհիմն լինելու պատճառով: Այժմ դատարանում պաշտպանական կողմը վիճարկում է թե՛ քննիչի և թե՛ դատախազի կողմից կայացրած որոշումները:
Նիստը, սակայն, այսօր հետաձգվեց, քանի որ մեղադրող դատախազները և քննիչը չէին ներկայացել նիստին:
12:20 14.07.2025
Ձերբակալվածի մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին կար. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 10-ին: Ժամը 19-ին մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում նրանք ձերբակալեցին Հրազդան քաղաքի բնակիչ երկու տղամարդու, երկուսն էլ 41 տարեկան: Մեկի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին վարչություն: Նրանցից մեկի` Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակչի […] ...
12:10 14.07.2025
Վարչական ղեկավարի կողմից տրամադրված կեղծ տեղեկանքների հիման վրա մի շարք անձինք ազատվել են ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող վարժական հավաքներից. քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը, 2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից իր ազգականին ազատելու դիտավորությամբ, նշված ժամանակահատվածում վերջինիս՝ ՀՀ-ում գտնվելու պայմաններում, 2025 թվականի փետրվարի 11-ի թվագրմամբ ստորագրել և իր կնիքով հաստատել է կեղծ […] ...
11:42 14.07.2025
Կասեցվել է «Հին Ապարան» ընկերության կաթնամթերքի արտադրամասի գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, Նաիրի համայնք), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Թթվասեր 20%», «Կաթնաշոռ 18%» արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ պալմիտինաթթու […] ...
11:36 14.07.2025
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: Տեղի կունենա եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։ ...
11:22 14.07.2025
Սպասարկելով քաղաքացու զանգը՝ դուք եք զգում համակարգի զարկերակը․ ամփոփվել է Ոստիկանության ՕԿԿ առաջին կիսամյակի աշխատանքըՀուլիսի 11-ին ՆԳ նախարարությունում ամփոփվել է Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը, որին ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանը, ծառայողներ։ Անդրադառնալով նորակառույց կենտրոնի շենքային պայմաններին՝ ՆԳ նախարարը նշել է, որ ներկայումս Օպերատիվ կառավարման կենտրոնը ոստիկանության […] ...