13:22 07.03.2019
Հայաստանի կառավարությունն այսօր ընդունեց երիտասարդ ընտանիքներին մատչելի հիփոթեքային վարկեր տալու ծրագրի պայմանները թեթևացնելու մասին որոշում։ Այսուհետ երիտասարդների տարիքային շեմը հանվում է, և միակ շեմը լինում է այն, որ ընտանեկան զույգի տարիքների գումարը չանցնի 70 տարին։
Սրա վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակեց, որ այսուհետ երիտասարդ կհամարվեն նաև 50 տարեկանները, եթե ամուսնացած լինեն 20 տարեկանի հետ։
Որոշման նախագծով նաև սահմանվեց, որ վարկերի տոկոսադրույքները և կանխավճարների տոկոսները նվազեցվելու են, իսկ վարկի տրամադրման ժամկետը հասցվելու է մինչև 30 տարվա։
Վարչապետը հարցրեց՝ սրանով «Վերածնունդ» ծրագրի խնդիրը լուծվե՞ց։ Ու ստացավ դրական պատասխան։
Մանրամասները՝ տեսանյութում:
10:45 21.07.2025
Բժիշկները Թուրքիայի ծովափերին հանգստացողներին զգուշացնում են վտանգավոր մանրէների մասինԹուրքիայի ծովափնյա հանգստավայրերում հանգստացողներին կոչ են արել զգուշանալ, քանի որ վտանգավոր Vibrio մանրէով վարակվելու վտանգի կա։ Մանրէն կարող է խոլերա առաջացնել, երկուշաբթի օրը գրել է Milliyet թերթը ՝ հղում անելով Ստամբուլի Ֆլորենս Նայթինգեյլ հիվանդանոցի ուրոլոգիայի մասնագետ, բժիշկ Ուգուր Աֆերինի հայտարարություններին։ «Վերջին ուսումնասիրությունների ընթացքում Մարմարա, Եգեյան և Միջերկրական ծովերի ափերին հայտնաբերվել է «Vibrio parahaemolyticus» և «Vibrio […] ...
10:32 21.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դը Վեվերին՝ Ազգային տոնի առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ վերհիշում այս տարի մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում Ձեզ հետ ունեցած հանդիպումը։ Լիահույս եմ, որ համատեղ գործուն ջանքերով նոր […] ...
10:20 21.07.2025
Ղրղզստանում երկրաշարժ է տեղի ունեցելՂրղզստանում տեղի է ունեցել 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Օշում: Այս մասին հայտնել է հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ կանխատեսումների մոնիթորինգի կենտրոնը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Տաշքենդի ժամանակով ժամը 10:38-ին: Նշվում է, որ էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը կազմել է 4 բալ: «Անդիջանի շրջանում (Ուզբեկստանը Ղրղզստանի հետ սահմանին) զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ ցնցում», – […] ...
10:09 21.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 21-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 21-ի 08։00 դրությամբ կազմել է 19.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 21.07.2025
Իրանը համաձայնել է «ԵՄ եռյակի» հետ բանակցությունների նոր փուլ անցկացնելԻրանի և ԵՄ-ի եռյակի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման վերաբերյալ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ստամբուլում հուլիսի 25-ին, հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Եվրոպական երկրների խնդրանքին ի պատասխան՝ Իրանը համաձայնել է բանակցությունների նոր փուլ անցկացնել JCPOA-ի (Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր) երեք եվրոպական մասնակիցների […] ...
09:50 21.07.2025
Չինաստանը հայտարարել է, որ կձեռնարկի խիստ միջոցներ՝ ի պատասխան ԵՄ-ի 18-րդ պատժամիջոցներիԱզգային ընկերությունների իրավունքները պաշտպանելու համար Չինաստանի իշխանությունները վճռական միջոցներով կպատասխանեն Եվրամիության (ԵՄ) հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթին։ Այս մասին հայտնել է ՉԺՀ առևտրի նախարարությունը։ «Չինաստանը պնդում է, որ եվրոպական կողմը անհապաղ հրաժարվի չինական ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատությունները պատժամիջոցների ցուցակներում ներառելու իր սխալ գործողություններից», – ասվում է առևտրի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ ՉԺՀ-ն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, […] ...