19:20 09.03.2019
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը SHANTNEWS.am-ին ներկայացրել է հացի գնի շուկայում իր կողմից կատարված ուսումնասիրությունը.
«Հացի շուկայում գնային փոփոխություն, իհարկե, նկատվում է, բայց պետք է ասեմ, որ միջինացում անելը բարդ է, քանի որ տարբեր հարցեր տարբեր գնային չափով են փոխվել: Կան հացի տեսակներ, որ թանկացել են մինչև 10 %, կան հացի տեսակներ, որ թանկացել են 3 %-ով, կան, որոնք թվացյալ չեն թանկացել: Ըստ էության, կա կշռելու մեթոդաբանություն, և իրավունք չկա մեկ հաց դնել կշեռքին և ասել, որ այն պիտի կշռի 180 գրամ. պետք է վերցնել 10 հաց և դրանք միասին լինեն 2 կգ. որ մեկը ավել կամ պակաս կլինի, դա էական չէ»:
Փորձագետի խոսքով՝ հացի շուկան ունի այն յուրահատկությունը, որ կա փաթեթավորված և չփաթեթավորված հաց և այդ դեպքում, եթե, օրինակ` 250 գրամ կշռող հացը, ընդամենը 20 գրամով ավելի թեթև դառնա, դա ինքնին կենթադրի 9% գնաճ, սակայն լավագույն ցուցիչը լավաշն է, հատկապես չորը.
«Թաց լավաշը կարող են ավելի թանկ վաճառել, քանի որ ջուր են վաճառում, իսկ չոր լավաշի շուկայում տատանվել է մինչև 4,5%, իսկ թաց լավաշ կա, որ չի ցանկացել կամ էլ թանկացել է 2-3%-ով»:
Բաբկեն Պիպոյանը նշեց, որ նախորդ տարիների համեմատ թանկացում չի կարող չլինել, և գնի մինչև 5% թանկացումը համարվում է նորմալ, սակայն տարին նոր է սկսվել, և պետք է հասկանալ` կխորանա՞ այդ ամենը, թե՞ ոչ:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում17:18 18.05.2025
Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 18-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) մասնակցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը: Միջոցառման պատվավոր հյուրերն էին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Պերուի նախագահ Դինա Բուլուարտեն և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ավելի քան 150 պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից և միջազգային կառույցներից: ...
17:13 18.05.2025
Հռոմի պապ Լևոն XIV-ը ստանձնել է առաքելությունըՀռոմի պապ Լևոն XIV-ը ստացավ պապական իշխանության խորհրդանիշները՝ «ձկնորսի մատանին» և պալիումը (բրդյա ժապավեն՝ ասեղնագործված խաչերով): Այս հին ծեսը նշանավորել է 267-րդ Հռոմի պապի պաշտոնավարման պաշտոնական սկիզբը։ Բացման պատարագը, որը կավարտվի պապական քարոզով, աղոթքով և օրհնությամբ, կգլխավորի Լևոն XIV-ը։ Հրապարակ են այցելել բազմաթիվ հավատացյալներ, ինչպես նաև արտասահմանյան երկրներից ժամանած ավելի քան 150 պատվիրակություններ, թագավորական տների […] ...
16:39 18.05.2025
Անվտանգ երթևեկության մշակույթի ձևավորումը ՆԳՆ առաջնահերթություն․ իրազեկման միջոցառումներ դպրոցներումՆերքին գործերի նախարարությունը միացել է ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության համաշխարհային շաբաթվա շրջանակում իրազեկման արշավին, որն անցկացվում է մայիսի 12-18-ը՝ «Անվտանգ ճանապարհներ հետիոտների և հեծանվորդների համար» խորագրով։ Նախաձեռնության շրջանակում նախարարությունը մասնակցում է գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվող միջոցառումներին՝ ուղղված ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի և հանրության իրավագիտակցության բարձրացմանը։ Հերթական հանրային իրազեկման միջոցառումը մայիսի 17-ին էր՝ Երևանի Հանրապետության փողոցի […] ...
16:13 18.05.2025
Եղանակը՝ առաջիկա 5 օրերինԵրևանում մայիսի 18-ի ցերեկը, 19-20-ին, 21-ի գիշերը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 18-ի ցերեկը, 19-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 […] ...
15:55 18.05.2025
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբՄայիսի 18-ին, ժամը 11:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցից Ջրվեժ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թևոսյան փողոցում «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...
15:23 18.05.2025
Իրանի ԱԳ նախարարը մեղադրում է ԱՄՆ-ին միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները բարդացնելու մեջԻրանի վերաբերյալ ԱՄՆ ղեկավարության հակասական հայտարարությունները միջուկային համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի բարդացման պատճառն են, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի՝ նոր միջուկային համաձայնագրի հասնելու համար, հավելելով, որ եթե դա չանի, «ինչ-որ վատ բան կպատահի»։ «Մեր երկրի արտաքին գործերի նախարարը […] ...