Եթովպիան և Չինաստանը հետաձգել են Boeing-737 MAX 8-ի թռիչքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+14.09 oC

Եթովպիան և Չինաստանը հետաձգել են Boeing-737 MAX 8-ի թռիչքները

10:46 11.03.2019

Եթովպիական ավիաուղիներին պատկանող Boeing-737 MAX 8 ինքնաթիռի կործանումից հետո աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում՝ Չինաստանը և Եթովպիան, սկսել են հետաձգել տվյալ մակնիշի ինքնաթիռների թռիչքները՝ ստուգումներ անցկացնելու նպատակով: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը: Եթովպիայում Boeing-ի կործանման պատճառն առայժմ հայտնի չէ:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում սա Boeing-737 MAX 8-ի արդեն երկրորդ ավիավթարն է: Հոկտեմբերին Ինդոնեզիայում Lion Air ավիաընկերությանը պատկանող Boeing-ի վթարի զոհ էր դարձել 189 մարդ:

Հիշեցնենք, որ երեկ՝ տեղի ժամանակով առավոտյան ժամը 8:44-ին, Ադիս Աբեբայից Նայրոբի ուղևորվող ինքնաթիռը թռիչքից րոպեներ անց դադարել էր կապի դուրս գալ: Ավիավթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնված բոլոր 157 անձինք: Ավիավթարի զոհերը 35 երկրի քաղաքացիներ են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բորելը նշել է, որ ԵՄ-ն կարող է դառնալ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև մրցակցության զոհ

12:21 14.05.2024

Բորելը նշել է, որ ԵՄ-ն կարող է դառնալ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև մրցակցության զոհ

Եվրամիությունը կարող է դառնալ Չինաստանի և ԱՄՆ-ի մրցակցային պայքարի ոչ թե կողմ, այլ «քաղաքացիական զոհ»: Այս կարծիքը հայտնել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Եվրամիության դերն աշխարհում նվազում է, մեր մասնաբաժինը համաշխարհային տնտեսության մեջ ընկել է, և մենք վտանգում ենք քաղաքացիական զոհ դառնալ Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական մրցակցության […] ...

Իեն Բորջը Հայաստանում ընդգծել է կազմակերպության աննկուն հանձնառությունը խաղաղության խթանման և առաջմղման գործում. ԵԱՀԿ

11:46 14.05.2024

Իեն Բորջը Հայաստանում ընդգծել է կազմակերպության աննկուն հանձնառությունը խաղաղության խթանման և առաջմղման գործում. ԵԱՀԿ

ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին, եվրոպական և առևտրի նախարար Իեն Բորջը Հայաստան կատարած այցի ընթացքում ընդգծել է կազմակերպության աննկուն հանձնառությունը ԵԱՀԿ տարածաշրջանում կայուն խաղաղության խթանման և առաջմղման գործում: Այս մասին նշվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրությունում: Երևանում նախարար Իեն Բորջը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի […] ...

Պուտինը կայցելի Չինաստան. Սի Ցզինպինի հետ ծրագրում են համատեղ հայտարարություն ստորագրել

11:19 14.05.2024

Պուտինը կայցելի Չինաստան. Սի Ցզինպինի հետ ծրագրում են համատեղ հայտարարություն ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 16-17-ը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրավերով կայցելի Չինաստան, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրավերով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2024 թվականի մայիսի 16-17-ը պետական ​​այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ որպես իր առաջին արտասահմանյան այցը պաշտոնը ստանձնելուց հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Պուտինի և Սի Ցզինպինի բանակցություններից […] ...

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

11:02 14.05.2024

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլեր Ալտերմատի կարծիքով՝ հայ-ադրբեջանական սահմանային հարցերն ինչ-որ պահի պետք է լուծվեն, և պետք է հաղթահարվի ստալինյան սարսափելի ժառանգությունը, քանի որ հակառակ դեպքում դրանք միշտ էլ հավանական պատերազմի առիթ կլինեն, որով Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա։ Շվեյցարացի պատգամավորը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։ -Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, […] ...

Հնդկաստանում գովազդային վահանակի ընկնելու հետևանքով 14 մարդ է զոհվել

10:34 14.05.2024

Հնդկաստանում գովազդային վահանակի ընկնելու հետևանքով 14 մարդ է զոհվել

Մահարաշտրա նահանգի Մումբայ քաղաքում փոշու փոթորիկի ժամանակ մետաղյա գովազդային վահանակի ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի, 74 մարդ վիրավորվել է։ Այս մասին լրագրողներին հայտնել է աղետների արձագանքման ազգային ուժերի հրամանատարի օգնական Նիխիլ Մուդհոլկարը։ «Ընդհանուր առմամբ տուժել է 88 մարդ, որոնցից բժիշկները հայտարարել են 14-ի մահվան մասին, իսկ 31-ը դուրս են գրվել»,- ասել է նա։ […] ...

Բլինքենը կքննարկի մարտադաշտում ստեղծված իրավիճակը Ուկրաինայի ղեկավարության հետ

10:13 14.05.2024

Բլինքենը կքննարկի մարտադաշտում ստեղծված իրավիճակը Ուկրաինայի ղեկավարության հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ուկրաինա կատարած այցի ընթացքում մտադիր է երկրի ղեկավարության հետ քննարկել մարտադաշտում ստեղծված իրավիճակը և Կիևին ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցերը։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր ժամանել է Ուկրաինա՝ հանդիպելու ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և քննարկելու ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն Ուկրաինային»,- ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...

BACK_TO_TOP