Երջանիկ պատահականությամբ 3 մարդ փրկվել է Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+14.09 oC

Երջանիկ պատահականությամբ 3 մարդ փրկվել է Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարից

19:12 11.03.2019

«Եթովպական ավիաուղիների» ինքնաթիռի վթարից առաջ երջանիկ պատահականությամբ օդանավի 3 ուղևոր խուսափել է ողբերգությունից:

Երկու իսրայելցի ձեռնարկատերեր` Իսրայել Մոզսոնը և Շրագա Իսրայելը, պետք է Ադիս Աբեբայից մեկնեին Նայրոբի, սակայն Եթովպիայում առաջացած գործերի պատճառով ստիպված են եղել վերադարձնել տվյալ թռիչքի տոմսերը: Այս մասին հայտնում է 10.tv լրատվամիջոցը:

Իսկ կործանված ինքնաթիռի տոմս ունեցող, ազգությամբ հույն Անտոնիս Մավրոպուլոսը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր տոմսը և մարտի 10-ն անվանել է իր երջանիկ օրը. 2 րոպե ուշացման պատճառով նրան թույլ չեն տվել ինքնաթիռ բարձրանալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանում գովազդային վահանակի ընկնելու հետևանքով 14 մարդ է զոհվել

10:34 14.05.2024

Հնդկաստանում գովազդային վահանակի ընկնելու հետևանքով 14 մարդ է զոհվել

Մահարաշտրա նահանգի Մումբայ քաղաքում փոշու փոթորիկի ժամանակ մետաղյա գովազդային վահանակի ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի, 74 մարդ վիրավորվել է։ Այս մասին լրագրողներին հայտնել է աղետների արձագանքման ազգային ուժերի հրամանատարի օգնական Նիխիլ Մուդհոլկարը։ «Ընդհանուր առմամբ տուժել է 88 մարդ, որոնցից բժիշկները հայտարարել են 14-ի մահվան մասին, իսկ 31-ը դուրս են գրվել»,- ասել է նա։ […] ...

Բլինքենը կքննարկի մարտադաշտում ստեղծված իրավիճակը Ուկրաինայի ղեկավարության հետ

10:13 14.05.2024

Բլինքենը կքննարկի մարտադաշտում ստեղծված իրավիճակը Ուկրաինայի ղեկավարության հետ

ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը Ուկրաինա կատարած այցի ընթացքում մտադիր է երկրի ղեկավարության հետ քննարկել մարտադաշտում ստեղծված իրավիճակը և Կիևին ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցերը։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր ժամանել է Ուկրաինա՝ հանդիպելու ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և քննարկելու ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն Ուկրաինային»,- ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...

ՄՊՀ նախագահը ելույթ կունենա Մրցակցության միջազգային ցանցի տարեկան համաժողովին

10:06 14.05.2024

ՄՊՀ նախագահը ելույթ կունենա Մրցակցության միջազգային ցանցի տարեկան համաժողովին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Բրազիլիա մասնակցելու Կոստա դու Սաուիպե քաղաքում կայանալիք «Մրցակցության միջազգային ցանց» կազմակերպության (ICN) տարեկան համաժողովին։ Համաժողովի շրջանակներում ՄՊՀ նախագահը հանդես կգա ելույթով, որում կներկայացնի հանձնաժողովի կողմից Մրցակցության միջազգային ցանցի լավագույն փորձի կիրարկման արդյունքները։ Համաժողովի ընթացքում տեղի են ունենալու քննարկումներ նախորդ տարիների գործունեության արդյունքների, մրցակցային քաղաքականության և կիրարկման, հակամրցակցային […] ...

Իսրայելը հրետանիով գնդակոծում է Ռաֆահի կենտրոնական և արևելյան շրջանները. Al Jazeera

09:37 14.05.2024

Իսրայելը հրետանիով գնդակոծում է Ռաֆահի կենտրոնական և արևելյան շրջանները. Al Jazeera

Իսրայելի պաշտպանության բանակը զանգվածային հրետանային գնդակոծություն է սկսել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի կենտրոնական և արևելյան շրջաններում։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Ավերածությունների, զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան։ Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ պաղեստինցիները զանգվածաբար հեռանում են Ռաֆահից։ Նրանցից շատերը փախչում են Դեյր էլ Բալլահ քաղաք, որտեղ այլեւս […] ...

Բժիշկը նշել է մահացու մաշկային հիվանդության առաջին նշանները

09:28 14.05.2024

Բժիշկը նշել է մահացու մաշկային հիվանդության առաջին նշանները

Խալերի արագ աճը և անհասկանալի սահմանների հայտնվելը մելանոմայի առաջին նշաններից են, զգուշացրել է իսրայելական Manor Medical բժշկական կենտրոնի բժիշկ և բժշկական տնօրեն Ալեքսանդր Կանևսկին։ Բժիշկը Lente.ru-ին նշել է մահացու հիվանդության այս և այլ ախտանիշներ։ Բժշկի խոսքով՝ մելանոմայի վտանգը կայանում է նրանում, որ քաղցկեղի մյուս տեսակների համեմատ քաղցկեղի այս տեսակն ունի մահացության ավելի բարձր ցուցանիշ։ «Ցավոք, […] ...

ԱՄՆ պետքարտուղարությունը կշարունակի աջակցել ԼՂ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին. Վեդանտ Պատել

09:11 14.05.2024

ԱՄՆ պետքարտուղարությունը կշարունակի աջակցել ԼՂ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին. Վեդանտ Պատել

ԱՄՆ պետքարտուղարությունը հավատում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը: Ադրբեջանցի լրագրողը հարց է ուղղել Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ, հետաքրքրվել, թե արդյոք շփումներ եղել են կողմերի հետ: Պատելը պատասխանել է. «Ես չունեմ որևէ հատուկ ներգրավվածություն: Ես պարզապես կասեմ, որ […] ...

BACK_TO_TOP