Ինչպե՞ս է ՎՏԲ բանկը տիրացել «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ամբողջ փաթեթին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+14.09 oC

Ինչպե՞ս է ՎՏԲ բանկը տիրացել «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ամբողջ փաթեթին

20:53 11.03.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է այն մաիսն, որ «ԷկոԼուր» բնապահպանական կազմակերպության ստացած պատասխան-նամակում, անդրադառնալով Թեղուտի հանքի շահագործման դադարեցման իրողությանը, «Վալլեքս» խմբի ընկերություններից պատասխանել են, որ լեռնահանքային համալիրի շահագործման ընթացքում առաջացել է պոչանքային տնտեսության որոշ հանգույցների անվտանգության և հուսալիության բարձրացման անհրաժեշտություն, և շրջակա միջավայրի համար ռիսկերի կառավարելիության ապահովման նպատակով «Վալլեքս» խմբի ընկերությունները դադարեցնել են համալիրի գործունեությունը։ Այդ իրավիճակում ՎՏԲ բանկը 2018թ. սեպտեմբերին տիրացել է «Թեղուտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ամբողջ փաթեթին, և մեր գնահատմամբ` դա արել է ոչ իրավաչափ ճանապարհով։ «Վալլեքս» խումբն այդուհետ չունի իրավական հիմքեր «Թեղուտ» ՓԲ ընկերության անունից շահագրգիռ հանրությանը որևէ մեկնաբանություն ներկայացնելու։

Հիշեցնենք, որ հանքի շահագործումը սկսվել է նաև դանիական կապիտալի ներդրումից հետո: Թե ինչպես է ստացվել, որ «Թեղուտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ամբողջ փաթեթն արդեն ՎՏԲ բանկինն է, SHANTNEWS.am-ի համար պարզաբանել է «Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանը:

 

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ «Վալլեքս» ընկերությունը 380 մլն դոլարի վարկ է վերցրել ՎՏԲ-ից, որը չի մարել, ավելին՝ տոկոսադրույքների պարտքերն են կուտակվել:

Հավելենք, որ 2017 թվականի հոկտեմբերին Դանիայի արտահանումները խթանող «Արտահանումների վարկավորման գործակալությունը» (EKF) իր կայքում հաղորդագրություն էր հրապարակել, որտեղ ասվում էր, որ Դանիան վաղաժամկետ դադարեցնում է Թեղուտի հանքին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկը: Վարկը տրամադրել էր կենսաթոշակային հիմնադրամը՝ պայմանով, որ այն ծառայի դանիական FLSmidth ընկերության արտադրած հանքարդյունաբերական սարքավորումների ձեռքբերմանը, իսկ EKF-ը գործարքում ներգրավված էր որպես վարկը չմարելու դեպքում գումարի երաշխավոր։ Նման ծրագրերը վարկավորելը կենսաթոշակային հիմնադրամը հիմնավորել էր «պարտատոմսերից ստացվելիք եկամտից շատ ավելի բարձր եկամուտ ապահովող ծրագրերում ներդրում անելու» շարժառիթով։

«Որոշումն ավելի երկար ճանապարհի գագաթնակետն է, երբ տարիների ընթացքում շարունակաբար սրել ենք մեր խոսքի տոնը։  Նախքան այս տարվա ամառային արձակուրդները, ծրագրի հավանական դադարեցման մասին առաջին քայլը ձեռնարկեցինք և գրավոր զգուշացում ուղարկեցինք հանքին, որ դուրս կգանք ծրագրից, եթե հանքը չբավարարի մեր պահանջները։ Զգուշացումից հետո վերջնագիր ուղարկեցինք, ինչից հետո հայտնեցինք, որ հանում ենք մեր ֆինանսավորումը ծրագրից»,- ասել է EKF տնօրեն Անեթ Էբերհարդը։

Ավելին՝ ավելի վաղ Թեղուտի հանքի հարցը քննարկվել էր նաև Դանիայի խորհրդարանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP