Ինչո՞ւ են Զարթոնքի բնակիչները պահանջում 23 տարվա գյուղապետի հրաժարականը. գյուղում բողոքի ցույցերը շարունակվում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+17.09 oC

Ինչո՞ւ են Զարթոնքի բնակիչները պահանջում 23 տարվա գյուղապետի հրաժարականը. գյուղում բողոքի ցույցերը շարունակվում են

18:25 12.03.2019

Երկրորդ օրն է` Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում բողոքի ցույցեր են. գյուղացիները պահանջում են գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը՝ նշելով, որ նա իր ղեկավարման 23 տարիների ընթացքում թալանել է գյուղը, որևէ աշխատանք չի կատարել գյուղի զարգացման ուղղությամբ:

Զարթոնքի բնակիչներից Սուրեն Պողոսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմեց.

«Կոռուպցիա ենք բացահայտել, չարաշահում, քառօրյայի փողեր են կերել, մահացած անձանց անվան տակ կիսատ-պռատ, մասնակի վճարած փողեր են բացահայտվել: Գյուղի բյուջեն ծախսվել է սեփական կարիքների համար: Մենք ուզում ենք որ Զարթոնք համայնքում կատարվեն ուսումնասիրություններ, դիմել ենք Պետական վերահսկողական ծառայություն, թղթերն էնտեղ են, պիտի գան, ուսումնասիրեն: Թող գան, բացահայտեն: Մենք քննիչ չենք, մասնագետներ չենք, որ իմանանք` ինչքան գումար են փոխանցել, ուր են գնացել այդ գումարը, բայց որ կատարվել է թալան, ամեն ինչ, ակնհայտ երևում է»:

Ըստ նրա՝ խորհրդային տարիներից հետո համայնքի ղեկավարությունն իր ձեռքն է վերցրել գյուղապետի ընտանիքը՝ նախ` հայրը, ապա` որդին, իսկ այլ անձինք ընտրություններին չեն մասնակցել:

«432 մարդ է մասնակցել վերջին ընտրություններին, ու մենակ ինքն է եղել, երկու անգամ են հետը դրել, ծեծել, ջարդել, իրենցից բացի մարդ չի եղել»,- ասում է գյուղացին:

Նա նշում է, որ իրենք ոչ միայն գյուղապետի հրաժարականն են պահանջում, այլև ցանկանում են, որ գյուղում անցկացվեն ուսումնասիրություններ, պարզվի, թե այս տարիների ընթացքում ուր են կորել համայնքի բյուջեի միջոցները:

«Շնորհակալ ենք Մեծամորի բաժնի ոստիկաններից իրենց լավ ծառայության համար և անվտանգության ու վերաբերմունքի համար, լուրջ, հստակ գործերին ընթացք տալու համար, քրեական գործ է հարուցվել, դատախազություն բան է ուղարկվել, կոռուպցիա է բացահայտվել, Քառօրյայի մասնակիցների ու վիրավորների անվան տակ գումար է դուրս գրել, մենք բացահայտ փաստերով մարդկանց ներկայությամբ ապացուցել ենք, բայց ոչ մեկ վերևից չի արձագանքել, ուզում ենք, որ պարոն Վանեցյանը գա: Ճիշտ է, բաժինն աշխատում է, բայց շատ մեծ ռեսուրս կա, 23 տարվա պատմություն պիտի բացահայտվի»,- ասում է Սուրեն Պողոսյանը:

Այնպես չէ, որ գյուղապետի այլ թեկնածու ունեն գյուղում, կարծում է, որ ժողովրդի կամքով պետք է աշխատող մարդ զբաղեցնի այդ պաշտոնը: Նշում է.

«Այսօր մեր գյուղում շատ կան խելացի տղաներ, թե ժողովուրդն ում կորոշի, իր որոշումով պիտի լինի, առանձին անհատի որոշելով չպիտի լինի, այս մարդն ուզում է, թող աշխատի, լավ չի աշխատում, ուրիշը թող անի»:

Իսկ գյուղում, վստահեցնում է, բոլորն են համակարծիք, միայն թե գյուղի բնակչության մի մասը, որ ազգությամբ եզդի է, իր համոզմամբ, ճնշումների է ենթարկվում:

Նա վստահեցնում է, որ վաղը՝ ժամը 11։00-ին, վերսկսվելու են բողոքի ցույցերը, իսկ ամենաշատը վրդովվում է նրանից, որ իրենց բողոքի ցույցն առայժմ պատշաճ արձագանքի չի արժանանում: Նշում է.

«Նույնիսկ մարզպետը չի արձագանքում, մենք ենք գնացել մարզպետարան, տեղակալի՝ Կարեն Գրիգորյանի հետ ենք խոսել, պատասխանը մեզ չի գոհացրել: Այսպես շարունակելու դեպքում կդիմենք մինչև կառավարություն, մինչև վերջ, եթե արձագանք չգտավ, ունենք ամենավերջինը, կմնա գաղտնիք, եթե անենք, ոչ միայն հանրապետությունը, այլև ամբողջ սփյուռքը կտեղեկանա»:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP