Հակոբ Արշակյանը բուլղարացի գործընկերոջ հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+22.56 oC

Հակոբ Արշակյանը բուլղարացի գործընկերոջ հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները

19:00 12.03.2019

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մարտի 12-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության նախարար Ռոսեն Ժելյազկովի գլխավորած պատվիրակությանը, ովքեր Երևանում մասնակցում են Առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի աշխատանքներին։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Հակոբ Արշակյանն անդրադարձել է երկու երկրների միջև պատմականորեն հաստատված բարեկամական հարաբերություններին, ընդգծել, որ ներկայում ևս կա մեծ ներուժ բազմաթիվ ուղղություններով այն զարգացնելու և խորացնելու համար։
Ռոսեն Ժելյազկովը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար,  անդրադարձել է հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Նա նշել է, որ բուլղարական պատվիրակությունը, որի կազմում են նաև գործարար շրջանակների ներկայացուցիչներ, հետաքրքրված են Հայաստանում  համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններով։
Հակոբ Արշակյանը ներկայացրել է համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների, ինտերնետ կապուղիների, կիբերանվտանգության, գիտատեխնիկական ոլորտներում։
«Հայաստանի նոր կառավարությունը միտված է ակտիվորեն զարգացնելու կապերն այն երկրների հետ, որոնց հետ պատմականորեն ունեցել ենք բարեկամական և փոխգործակցային լավ հարաբերություններ։ Գիտատեխնիկական և տեխնոլոգիական ոլորտներում մենք ցանկություն ունենք առավել ակտիվացնելու գործակցությունը եվրոպական երկրների, ինչպես նաև աշխարհի մյուս պետությունների հետ»,- ընդգծել է նախարարը:
Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաև վերջերս Իրանում ստորագրված հուշագրին, համաձայն որի՝ ստեղծվելու է Հայաստանի տարածքով Պարսից Ծոցի և Ասիայի երկրները Եվրոպային միացնելու ինտերնետ հասանելիության տարանցիկ կապուղի։ Նա ընդգծել է նաև, որ տեղեկատվական տեխնոլոգիաները և կիբերանվտանգությունը սահմաններ չունեն, դրանց շուրջ միավորվում են բոլոր երկրները, և այդ ուղղությամբ ևս կա  համագործակցության մեծ ներուժ։
Ռոսեն Ժելյազկովը Հակոբ Արշակյանին է ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Բուլղարիայի վերջին տարիների ընթացքում գրանցված ձեռքբերումները, ընդգծել այդ ոլորտում երկու երկրների տաղանդավոր մասնագետների առկայության փաստը, համագործակցության լայն հեռանկարների հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների, ավիափոխադրումների ոլորտներին։ Ռոսեն Ժելյազկովը տեղեկացրել է բուլղարական կողմի պատրաստակամության մասին՝ բեռնափոխադրումների ընթացքում երկկողմ թույլտվությունների ավելացման վերաբերյալ։
Նա ընդգծել է բուլղարական կողմի հետաքրքրվածությունը Եվրոպայից Հայաստանի տարածքով  դեպի Իրան մուլտիմոդալ փոխադրումներ կատարելու վերաբերյալ։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտի մասնագետների և պատասխանատուների մասնակցությամբ ներկայացված բոլոր թեմաների շուրջ առաջիկայում կազմակերպել ընդլայնված քննարկումներ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասին

10:33 18.05.2025

Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասին

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, մոտ 460-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում 459 վիրավոր է գրանցվել, 153 զոհվածի մարմին տեղափոխվել է տարածաշրջանի հիվանդանոցներ։ Բացի այդ, գերատեսչությունը նշել է, որ իսրայելական հարձակումների անհայտ […] ...

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

23:59 17.05.2025

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

Կալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

23:52 17.05.2025

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

Մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող վթարված «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, իսկ «Toyota»-ն եղել է կայանված քանի որ բախված է եղել «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի փաստով ՊԾ […] ...

Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

23:44 17.05.2025

Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Տաշքենդում և Տաշքենդի մարզում մոտ 19 հազար մարդ ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրաէներգիայի փոշու փոթորկի պատճառով: Այս մասին հայտնել է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը։ «Տաշքենդի և տարածաշրջանի էլեկտրացանցի որոշ տարրեր անջատվել են անվտանգությունն ապահովելու համար։ Արդյունքում, Տաշքենդի 8500 և Տաշքենդի տարածաշրջանի ևս 10300 սպառողներ ժամանակավորապես անջատվել են էլեկտրացանցից», – նշվում է հայտարարության մեջ։ Արտակարգ իրավիճակների խմբերն […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրը

23:32 17.05.2025

Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, և այժմ որոշվում է բանակցությունների վայրը և ժամանակը, ինչպես նաև զրույցի թեմաները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նախագահը (խմբ.Թրամփը) արդեն հրապարակավ ներկայացրել է այս առաջարկը (հանդիպման) վերաբերյալ։ Նման հանդիպում կազմակերպելու մեխանիզմը կպահանջի որոշակի աշխատանք։ Այնպես որ, […] ...

Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանը

23:16 17.05.2025

Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրառմամբ անդրադարձել է դպրոցների վիճակի մասին գրառումներից մեկին։ «Ուրեմն մեկը վիճակագրական տվյալներ է հրապարակում դպրոցների վիճակի վերաբերյալ՝ նշելով, թե քանի դպրոց չունի ջրամատակարարում, կոյուղի, տաք ջրամատակարարում և եզրահանգում՝ թե սա է կառավարության վերաբերմունքը դպրոցներին։ Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Պաշտոնական վիճակագրությունից օգտվողը երևի պիտի իմանա, գոնե նախկին […] ...

BACK_TO_TOP