Հայ և չեխ խորհրդարանականները քննարկել են երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+17.09 oC

Հայ և չեխ խորհրդարանականները քննարկել են երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր

19:13 12.03.2019

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը մարտի 12-ին հանդիպել են ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում Հայաստան այցելած Չեխիայի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Պատրիկ Կունչարի գլխավորած պատվիրակության հետ:

Անդրանիկ Քոչարյանը կարևորել է հյուրերի մասնակցությունը ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում ՀՀ ԱԺ-ում տեղի ունենալիք աշխատաժողովին՝ տեղեկացնելով, որ քննարկվելու են ՀՀ զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությանն առնչվող հարցեր: Հանձնաժողովի նախագահը լիահույս է, որ քննարկումները լինելու են արդյունավետ:

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանում անցկացված արդար, թափանցիկ և ժողովրդավար ընտրությունները, որի արդյունքում ձևավորվել է ժողովրդի վստահությունը վայելող խորհրդարան: Անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական կապերի զարգացմանը, արժևորվել խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների փոխգործակցության ամրապնդման գործում:

Հյուրերն իրենց պատրաստակամությունն են հայտնել օժանդակելու երկկողմ շահավետ ծրագրերի իրագործմանը:

Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, վերահաստատել է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծման հայկական կողմի դիրքորոշումը: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ Ադրբեջանն առանց նախապես հայտարարելու զորավարժություններ է անցկացնում, և նման գործողությունները չեն նպաստում խաղաղությանը:

«Մենք մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք պատշաճ գնահատական»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը:

Հյուրերը կարևորել են հակամարտության խաղաղ կարգավորման հայկական կողմի դիրքորոշումը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP