Եթովպիայի ավիավթարի հետևանքով Boeing 737-ի թռիչքներից հրաժարվել են նաև Ղազախստանը, Նոր Զելանդիան և Ֆիջին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.69
  • RUBLE
    4.24
  • 418.59
WEATHER
+12.09 oC

Եթովպիայի ավիավթարի հետևանքով Boeing 737-ի թռիչքներից հրաժարվել են նաև Ղազախստանը, Նոր Զելանդիան և Ֆիջին

11:00 13.03.2019

Նոր Զելանդիայի և Ֆիջիի քաղաքացիական ավիացիայի վարչությունները դադարեցրել են Boeing 737 -ի գործարկումը Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարի պատճառով, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Որոշումը կայացվել է այլ երկրների ավիացիոն վարչությունների ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո:
Ավելի վաղ նոր Boeing-ի թռիչքներից հրաժարվել էին արդեն մի քանի երկրներ:
Ղազախստանը ևս դադարեցրել է Boeing 737 MAX-ի շահագործումը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Գործակալության տվյալներով՝ այս որոշումը կայացրել է Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարության քաղավիացիայի կոմիտեն:
Ինչպես նշվում է, Boeing 737 MAX-ի շահագործման արգելքը կկիրառվի մարտի 13-ից:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ում հայտարարել են, որ Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը կարող է վերանայվել

21:37 14.05.2024

ԱՄՆ-ում հայտարարել են, որ Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը կարող է վերանայվել

Վաշինգտոնը կարող է վերանայել Թբիլիսիին տրամադրվող ֆինանսական օգնությունը։ Այս մասին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։ «Միացյալ Նահանգները նախատեսում է Վրաստանի իշխանություններին տրամադրել 390 միլիոն դոլարի օգնություն։ Կեսը ռազմական օգնության համար է, մոտ մեկ երրորդը՝ տնտեսական զարգացման, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների կառուցման և քաղաքացիական հասարակության համար։ Այս […] ...

Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է արդար մրցակցություն Չինաստանի հետ, ոչ թե հակամարտություն

21:26 14.05.2024

Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է արդար մրցակցություն Չինաստանի հետ, ոչ թե հակամարտություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նկատմամբ նոր մաքսատուրքերի սահմանման իր որոշումը բացատրել է Պեկինի հետ արդար մրցակցության ցանկությամբ, այլ ոչ թե նրա հետ կոնֆլիկտի մեջ մտնելու մտադրությամբ։ «Վերջին հաշվով, ես ցանկանում եմ արդար մրցակցություն Չինաստանի հետ, այլ ոչ թե հակամարտություն: Եվ մենք 21-րդ դարում ավելի լավ վիճակում ենք Չինաստանի հետ այս տնտեսական մրցակցությունում հաղթելու համար, […] ...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել

21:07 14.05.2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Վրաստանում ստեղծված իրավիճակով` օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիաների լույսի ներքո, և կոչ է անում իշխանություններին ու հասարակությանը երկխոսել միմյանց հետ և զսպվածություն ցուցաբերել: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։ «Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես՝ […] ...

Բլինքենն ասել է, թե երբ են լինելու Ուկրաինայի նախագահական ընտրությունները

21:00 14.05.2024

Բլինքենն ասել է, թե երբ են լինելու Ուկրաինայի նախագահական ընտրությունները

Ուկրաինայում ընտրությունները տեղի կունենան այն ժամանակ, երբ երկրի քաղաքացիները կհամաձայնեն, որ պայմանները դա թույլ են տալիս։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կիևում Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպմանը, փոխանցում է РИА Новости-ն։ Բլինքենի խոսքերով, «բոլոր ուկրաինացիները կկարողանան օգտվել իրենց ընտրելու իրավունքից, երբ համաձայնեն, որ պայմանները թույլ են տալիս»: Նա հավելել է, որ Վաշինգտոնն […] ...

Գիտնականները պարզել են, որ 2023 թվականի ամառը եղել է ամենաթեժը վերջին 2000 տարվա ընթացքում

20:54 14.05.2024

Գիտնականները պարզել են, որ 2023 թվականի ամառը եղել է ամենաթեժը վերջին 2000 տարվա ընթացքում

Յոհաննես Գուտենբերգի համալսարանի գերմանացի կլիմայագետները պարզել են, որ 2023 թվականի ամառը Երկրի վրա ամենաշոգն է եղել վերջին 2000 տարվա ընթացքում։ Պարզվել է նաև, որ նախկին կլիմայական հաշվարկները, հավանաբար, հիմնված են եղել ոչ ճշգրիտ ցուցանիշների վրա: Հետազոտությունը հրապարակվել է Nature գիտական ​​ամսագրում։ Փորձագետներն ասում են, որ իրենց բացահայտումները հիմնված են ծառերի օղակների լայնության ուսումնասիրության և 1850-1900 […] ...

ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև առաջին պաշտպանական խորհրդակցությունները

20:48 14.05.2024

ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև առաջին պաշտպանական խորհրդակցությունները

Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև առաջին պաշտպանական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Շրի Վիշվեշ Նեգիի նախագահությամբ: Խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան ու […] ...

BACK_TO_TOP