Պահանջելու ենք ներկայացնել կարգավորման ազդեցության նորմալ գնահատական. Բաբկեն Թունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+25.24 oC

Պահանջելու ենք ներկայացնել կարգավորման ազդեցության նորմալ գնահատական. Բաբկեն Թունյան

15:29 13.03.2019

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ևս մեկ անգամ անդրադարձել է ԿԱԳ-ի՝ կարգավորման ազդեցության գնահատականի խնդրին: Ֆեյսբուքյան գրառմամբ նա հայտարարել է, որ այսկերպ հնարավոր կլինի առավել կշռադատված գործողություններ կիրականացնել ու զերծ մնալ չկանխատեսված խնդիրներից:

Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.

«Այսօր ԱԺ-ում էլ այս մասին խոսեցի, վերջին շրջանում էլ եմ շատ ասել սրա մասին, հիմա էլ շեշտեմ։
Ճիշտ քաղաքականություն մշակելու համար ամենաանհրաժեշտ բաներից մեկը ԿԱԳ-ն է՝ կարգավորման ազդեցության գնահատականը։

Այսինքն՝ օրենք կամ որոշում ընդունելուց առաջ պետք է խորքային վերլուծություն անել՝ հասկանալու համար դրա հետևանքները տնտեսական, սոցիալական, բնապահպանական և այլ տեսանկյուններից՝ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։
Եթե ԿԱԳ չի արվում կամ անորակ է արվում, դրա հետևանքով ունենում ենք չկանխատեսված խնդիրներ, ու կրկին անհրաժեշտություն է առաջանում ետ գնալ ու նոր լուծումներ փնտրել։

Վերջին տարիներին «ազդեցություն» ասելով՝ հիմնականում ուշադրություն են դարձրել բյուջեի վրա ազդեցությանը (հարկերը/ծախսերը կավելանա՞ն, թե՞ կպակասեն)՝ առանց պատշաճ ուշադրություն դարձնելու մյուս էֆեկտներին։
Նման գործելաոճը բերում է նրան, որ կարճաժամկետ խնդիրներ լուծելով՝ ապագայում բախվում ենք լրջագույն բացասական հետևանքների։

Ու ևս մեկ անգամ ասեմ՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, հատկապես կարևոր նախաձեռնությունների դեպքում, պահանջելու ենք ներկայացնել կարգավորման ազդեցության ՆՈՐՄԱԼ գնահատական։ Որոշումները պետք է հիմնված լինեն ոչ թե սիմպատիաների, բնազդի կամ ցանկությունների, այլ մասնագիտական վերլուծությունների վրա»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ Ջեյ

12:00 18.05.2025

Եվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ Ջեյ

Եվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ Ջեյը՝ «Wasted Love» երգով։ Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել շաբաթ օրը շվեյցարական Բազել քաղաքում։ Ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքում, մրցույթի եզրափակչում Ավստրիայի ներկայացուցիչը վաստակել է 436 միավոր։ Երկրորդ տեղը գրավել է Իսրայելի ներկայացուցիչ Յուվալ Ռաֆայելը (357): Հայաստանի պատվիրակ Պարգը քվեարկության արդյունքում զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։ ...

Ռուբիոն զգուշացրել է, որ Կոնգրեսը կարող է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմ

11:23 18.05.2025

Ռուբիոն զգուշացրել է, որ Կոնգրեսը կարող է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմ

ԱՄՆ Կոնգրեսը կարող է շուտով խստացնել հակառուսական պատժամիջոցները, եթե առաջընթաց չգրանցվի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում, այս մասին Ռուսաստանին զգուշացրել է ԱՄՆ վարչակազմը։ CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրան խնդրեցին մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումները խստացնելու մասին օրինագծի հաստատման հնարավորությունը։ «Մենք խնդրեցինք Կոնգրեսին մեզ որոշ ժամանակ տալ՝ տեսնելու, թե արդյոք […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ին

11:00 18.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասին

10:33 18.05.2025

Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասին

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, մոտ 460-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում 459 վիրավոր է գրանցվել, 153 զոհվածի մարմին տեղափոխվել է տարածաշրջանի հիվանդանոցներ։ Բացի այդ, գերատեսչությունը նշել է, որ իսրայելական հարձակումների անհայտ […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարը

10:00 18.05.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարը

Մայիսի 17-ին, ժամը 21:13-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

23:59 17.05.2025

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

Կալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...

BACK_TO_TOP