11:33 14.03.2019
Կառավարության մարտի 14-ի նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը հայտնեց, որ վերոնշյալ որոշումը «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն էր ապահովում, ու քանի որ օրենքում փոփոխություններ են տեղի ունեցել, անհրաժեշտություն կար դրանք այս որոշման մեջ արտացոլել: Նա հայտնեց, որ նաև իրավակիրառ պրակտիկայի հետ կապված խնդիրներ են բացահայտվել և կարգավորումներ են հստակեցվել:
Փոփոխությունների թվում է նաև մարտական գործողություններին մասնակցած, մարտական հերթապահության ընթացքում կամ հատուկ առաջադրանք կատարելիս վնասվածք ստացած և արտերկրում բուժվող անձանց կենսաթոշակի հարցը. եթե մինչ այժմ կուտակված կենսաթոշակը մնում էր, այժմ այն կարող է ստանալ լիազոր անձը: Միջազգային կազմակերպությունում աշխատող ՀՀ քաղաքացիների համար այժմ այդ աշխատանքի շրջանը ստաժ է համարվում: Բացի այդ, եթե մինչ այժմ քաղաքացին պետք է ներկայացներ աշխատած լինելու տեղեկանքը՝ կենսաթոշակը վերահաշվարկելու համար, այժմ պետությունն ասում է՝ մենք դա կանենք: «Պետական կառավարման մասին» օրենքում փոփոխություններ են տեղի ունեցել մարմինների անվանումների մեջ, ուստի փոփոխությունները պայմանավորված են նաև սրանով: Գասպարյանն ասաց, որ այս և կատարվելիք այլ փոփոխությունների հետևանքով բյուջետային խնդիրներ չեն առաջանալու:
«Բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում, մի քանիսի վերաբերյալ արդեն վերնագրից ակնհայտ էր, քաղաքացիների համար սրանով կյանքն ավելի հեշտացնում ենք, ուզում եմ ուշադրություն հրավիրել տեղեկանքի հետ կապված. մարդը մինչև հիմա թոշակավորվելու համար ինքը պետք է տեղեկանք ներկայացներ, հիմա նման բան չկա՞»,- հետաքրքրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գասպարյանն արձագանքեց.
«Ինքներս ենք կատարում՝ առանց քաղաքացուն ծանրաբեռնելու»:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում12:00 18.05.2025
Եվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ ՋեյԵվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ Ջեյը՝ «Wasted Love» երգով։ Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել շաբաթ օրը շվեյցարական Բազել քաղաքում։ Ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքում, մրցույթի եզրափակչում Ավստրիայի ներկայացուցիչը վաստակել է 436 միավոր։ Երկրորդ տեղը գրավել է Իսրայելի ներկայացուցիչ Յուվալ Ռաֆայելը (357): Հայաստանի պատվիրակ Պարգը քվեարկության արդյունքում զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։ ...
11:23 18.05.2025
Ռուբիոն զգուշացրել է, որ Կոնգրեսը կարող է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմԱՄՆ Կոնգրեսը կարող է շուտով խստացնել հակառուսական պատժամիջոցները, եթե առաջընթաց չգրանցվի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում, այս մասին Ռուսաստանին զգուշացրել է ԱՄՆ վարչակազմը։ CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրան խնդրեցին մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումները խստացնելու մասին օրինագծի հաստատման հնարավորությունը։ «Մենք խնդրեցինք Կոնգրեսին մեզ որոշ ժամանակ տալ՝ տեսնելու, թե արդյոք […] ...
11:00 18.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...
10:33 18.05.2025
Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասինՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, մոտ 460-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում 459 վիրավոր է գրանցվել, 153 զոհվածի մարմին տեղափոխվել է տարածաշրջանի հիվանդանոցներ։ Բացի այդ, գերատեսչությունը նշել է, որ իսրայելական հարձակումների անհայտ […] ...
10:00 18.05.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարըՄայիսի 17-ին, ժամը 21:13-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
23:59 17.05.2025
ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցելԿալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...