ԾԻԳ-ը փակում ենք, ՓԲԸ ենք ստեղծո՞ւմ. թեժ քննարկում Կառավարությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+26.01 oC

ԾԻԳ-ը փակում ենք, ՓԲԸ ենք ստեղծո՞ւմ. թեժ քննարկում Կառավարությունում

12:25 14.03.2019

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականություններն իրականացնող Գեղամ Գևորգյանի զեկուցած «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գործառույթներ վերապահելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 461-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագիծը բուռն քննարկման առարկա դարձավ: Նախագծով առաջարկվում էր «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելուց հետո նրա գործառույթների մի մասը փոխանցել նախարարությանը, մի մասը վերապահել «Գյուղական ֆինանսավորման կառույց» փակ բաժնետիրական ընկերությանը։

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի գնահատմամբ՝ առաջարկվում է գրասենյակը փակել, փոխարենը ստեղծել ընկերություն, փաստացի՝ անվան փոփոխությունից բացի, որևէ բովանդակային փոփոխություն տեղի չի ունենում:

«Այսինքն՝ ԾԻԳ-ը փակում ենք, ՓԲԸ ենք ստեղծո՞ւմ»,- հետաքրքրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ միայն անվան հիմնավորումը բավարար չէ նոր ընկերություն ստեղծելու համար:

Գևորգյանը նշեց, թե այդ ձևակերպումը շփոթմունք է առաջացնում, և այդքան էլ այդպես չէ:

«Այդ ԾԻԳ-ը երկու մասից է բաղկացած, մեկը լուծարվում է, գործառույթները գալիս են նախարարությանը, այսինքն՝ մենք ընդամենը գործառույթների մի մասով, որ չի կարող իրականացնել նախարարությունը, դրա համար ստեղծում ենք ՓԲԸ»,- ասաց նա:

Գևորգյանին վարչապետը հարցեր ուղղեց՝ ԾԻԳ-ի այդ հատվածը ի՞նչ էր անում, ՓԲԸ-ն ի՞նչ է անելու, ինչո՞ւ դա պետք է արվի և ինչո՞ւ չի կարող անել նախարարությունը կամ պետական սովորական շրջանակի մեջ գտնվող որևէ կառույց՝ բանկերի միջոցով:

Դիտարկմանը, թե այդ կառույցը բանկին «էժան փող է տալիս», վարչապետն արձագանքեց.

«Հիմա կառավարությունը չի՞ կարող բանկին տալ փողը, ասել՝ տալիս եմ, որ մաքսիմում էս տոկոսով ֆինանսավորես: Գործ ունենք արտապատվիրակված լիազորության հետ, իրար մեջ աշխատում են, իրար հետ աշխատում են, մենք էդ ընթացքում ի՞նչ ենք անում, էդ ի՞նչ է որ, կներեք, պարզապես ուժայիններին հայացքս ընկավ, դրա համար եմ ասում՝ «հատուկ սպեցնազ» ենք ձևավորում այդ գործառույթի համար»:

Ի վերջո, Կառավարության ղեկավարն արձանագրեց՝ ակնհայտ է, որ պատրաստ չեն այս հարցով որոշում կայացնելու, պետք է լուծումը գտնել: Նա առաջարկեց հարցը հանել օրակարգից, ի պատասխան՝ Գևորգյանը նշեց, որ ապրիլի 1-ից կկանգնեն մի խնդրի առաջ, որ նշված կառույցի աշխատողներին աշխատավարձ չի կարողանա վճարել, քանի որ ԾԻԳ-ը կլուծարվի, նոր կառույց չի ստեղծվի: Փաշինյանն առաջարկեց արագ լուծում գտնել, հարկ եղած դեպքում արտահերթ նիստ հրավիրել, խնդիրը կարգավորել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիո. ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանը հրաժարվի միջուկային նկրտումներից

12:25 18.05.2025

Ռուբիո. ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանը հրաժարվի միջուկային նկրտումներից

Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Թեհրանը հրաժարվի իր միջուկային նկրտումներից և մտադիր է դրան հասնել խաղաղ ճանապարհով։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Նրան հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնը պահանջում է, որ Իրանը հրաժարվի ուրանի հարստացումից ցանկացած մակարդակով, այդ թվում՝ խաղաղ նպատակներով։ «Եթե դուք կարող եք հարստացնել ուրանը ցանկացած […] ...

Եվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ Ջեյ

12:00 18.05.2025

Եվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ Ջեյ

Եվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ Ջեյը՝ «Wasted Love» երգով։ Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել շաբաթ օրը շվեյցարական Բազել քաղաքում։ Ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքում, մրցույթի եզրափակչում Ավստրիայի ներկայացուցիչը վաստակել է 436 միավոր։ Երկրորդ տեղը գրավել է Իսրայելի ներկայացուցիչ Յուվալ Ռաֆայելը (357): Հայաստանի պատվիրակ Պարգը քվեարկության արդյունքում զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։ ...

Ռուբիոն զգուշացրել է, որ Կոնգրեսը կարող է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմ

11:23 18.05.2025

Ռուբիոն զգուշացրել է, որ Կոնգրեսը կարող է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմ

ԱՄՆ Կոնգրեսը կարող է շուտով խստացնել հակառուսական պատժամիջոցները, եթե առաջընթաց չգրանցվի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում, այս մասին Ռուսաստանին զգուշացրել է ԱՄՆ վարչակազմը։ CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրան խնդրեցին մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումները խստացնելու մասին օրինագծի հաստատման հնարավորությունը։ «Մենք խնդրեցինք Կոնգրեսին մեզ որոշ ժամանակ տալ՝ տեսնելու, թե արդյոք […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ին

11:00 18.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասին

10:33 18.05.2025

Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասին

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, մոտ 460-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում 459 վիրավոր է գրանցվել, 153 զոհվածի մարմին տեղափոխվել է տարածաշրջանի հիվանդանոցներ։ Բացի այդ, գերատեսչությունը նշել է, որ իսրայելական հարձակումների անհայտ […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարը

10:00 18.05.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարը

Մայիսի 17-ին, ժամը 21:13-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

BACK_TO_TOP