14:30 14.03.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը փակ դռների հետևում բավական երկար ժամանակ հանդիպում է ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Երբ Մարուքյանը դուրս եկավ Միրզոյանի աշխատասենյակից, լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ էին այդքան քննարկում։
«Փակ դռների հետևում բան չէինք քննարկում: Քանի որ խորհրդարանում հանդիպում եղավ Վրաստանի նախագահի հետ, ուղղակի քննարկում էինք տպավորությունները, և նաև տարբեր կոնսուլտացիաներ: Բացի դրանից՝ ես ճշտում էի Սահմանադրության մեր փաթեթի ճակատագիրը, որովհետև մենք ուղարկել ենք ԱԺ նախագահին, խմբակցություններին: Մենք ԱԺ նախագահի հետ պայմանավորվեցինք, որ Գերմանիա այցից հետո նստենք ու քննարկենք, թե ինչպես ենք շարժվում առաջ, որովհետեւ խորհրդարանն այս առումով պետք է լինի բարեփոխումների շարժիչը: Ես կարծում եմ, որ թե՛ Ընտրական օրենսգիրքը, թե՛ սահմանադրական բարեփոխումները պետք է մենք շատ արագ սկսենք քննարկել: Նախ` քննարկել քննարկման ձևաչափը՝ արտախորհրդարանական ուժերին է՞լ ենք ներգրավում, քաղհասարակությանը, թե ինչպե՞ս»,- պարզաբանեց Էդմոն Մարուքյանը:
Դիտարկմանը, թե նախկին իշխանության ժամանակ դուք անընդհատ դժգոհում էիք, որ ընդդիմության առաջարկները հաշվի չեն առնում, նախագծերը մերժում են, այս իշխանություններն ինչպե՞ս են անում, ընդունո՞ւմ են, թե՞ էլի մերժում են, Մարուքյանն այսպես արձագանքեց.
«Այնպես չի, որ այս իշխանության աչքերն ուռել են ընդդիմության առաջարկների համար, բայց դեռևս վերջնական գնահատական տալու համար, կարծում եմ, պետք է մի քիչ աշխատել»։
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...