Անասնաբուժական ծառայությունների մատուցումը պետք է արտապատվիրակել մասնավորին. ՀՀ վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+26.01 oC

Անասնաբուժական ծառայությունների մատուցումը պետք է արտապատվիրակել մասնավորին. ՀՀ վարչապետ

15:48 14.03.2019

Կառավարությունը մարտի 14-ին ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշում՝ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» ֆինանսավորման և երկրորդ ծրագրի վարկային համաձայնագրերով նախատեսված ծրագրերի շրջանակներում ձեռք բերված անասնաբուժական սարքավորումների, գործիքների, գյուղատնտեսական տեխնիկայի և կառուցված ջրարբիացման համակարգերի հետագա շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ծրագրերով աջակցություն է ցուցաբերվել համայնքներում և ֆերմերային տնտեսություններում իրականացվող անասնաբուժական ծառայությունների մատուցման ոլորտին, համայնքների արոտավայրերի ջրարբիացման բարելավմանը և ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներին գյուղատնտեսական տեխնիկայով ապահովմանը:

Որոշմամբ՝ ձեռք բերված անասնաբուժական սարքավորումներն ու գործիքները կնվիրաբերվեն «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին: Վերջինս այդ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կհանձնի համաձայնագրի պահանջներին համապատասխան չափորոշիչներով ընտրված, համայնքներում անասնաբուժական գործունեություն իրականացնող անասնաբույժներին, ջրարբիացման համակարգերը կնվիրաբերվեն նույն համայնքներին, իսկ արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվների համար ձեռք բերված գյուղատնտեսական տեխնիկան` համապատասխան կոոպերատիվներին: Արդյունքում՝ առնվազն 20 համայնքի անասնաբույժ կապահովվի անասնաբուժական նորագույն սարքավորումներով ու գործիքներով, 12 համայնքի արոտավայր կապահովվի ջրարբիացման համակարգով, արոտօգտագործողների 19 սպառողական կոոպերատիվ կապահովվի գյուղատնտեսական տեխնիկայով:

Անդրադառնալով անասնաբուժական ծառայությունների մատուցման խնդրին՝ վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է դրանք արտապատվիրակել մասնավորին:

«Մենք տարածքներում պետք է ունենանք անասնաբուժական կենտրոններ, որոնց կաջակցենք տեխնիկական և մասնագիտական պատշաճ մակարդակ ունենալու հարցում: Պետական ծրագրերը պետք է իրականացնենք այդ կենտրոնների միջոցով, որովհետև հիմա զուգահեռ երկու մեթոդ ունենք աշխատելու: Կներեք այս ձևակերպման համար, մենք ունենք մեկ նորմալ անասնաբուժություն, մեկ հատ էլ պետական անասնաբուժություն՝ սրանից բխող բոլոր հետևանքներով: Մենք պետք է այս կառույցներն ուժեղացնենք, և սա պետք է լինի մեր ռազմավարությունը: Մեր պետական ծառայությունները պետք է արտապատվիրակենք: Սա նաև ֆինանսական աջակցություն է, և կարծում եմ՝ եթե ոչ ծառայությունների գինը, ապա առնվազն որակն այս մեթոդով մեծացնելու հնարավորություն կունենանք»,- ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է առաջ գնալ այս ռազմավարությամբ, որը ոլորտային միջոցառումների ծրագրում պետք է առանձնահատուկ նշվի որպես ուղղություն:

«Սա չի նշանակում, որ պետական ծրագրերի իրականացման պրոցեսում լավ մասնագետներ չկան: Այստեղ մոտիվացիայի, իրենց աշխատանքի անընդհատականության, ինչպես նաև պրոֆեսիոնալ մակարդակը շարունակաբար բարձրացնելու խնդիր է»,- նշել է կառավարության ղեկավարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիո. ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանը հրաժարվի միջուկային նկրտումներից

12:25 18.05.2025

Ռուբիո. ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանը հրաժարվի միջուկային նկրտումներից

Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Թեհրանը հրաժարվի իր միջուկային նկրտումներից և մտադիր է դրան հասնել խաղաղ ճանապարհով։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Նրան հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնը պահանջում է, որ Իրանը հրաժարվի ուրանի հարստացումից ցանկացած մակարդակով, այդ թվում՝ խաղաղ նպատակներով։ «Եթե դուք կարող եք հարստացնել ուրանը ցանկացած […] ...

Եվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ Ջեյ

12:00 18.05.2025

Եվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ Ջեյ

Եվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ Ջեյը՝ «Wasted Love» երգով։ Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել շաբաթ օրը շվեյցարական Բազել քաղաքում։ Ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքում, մրցույթի եզրափակչում Ավստրիայի ներկայացուցիչը վաստակել է 436 միավոր։ Երկրորդ տեղը գրավել է Իսրայելի ներկայացուցիչ Յուվալ Ռաֆայելը (357): Հայաստանի պատվիրակ Պարգը քվեարկության արդյունքում զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։ ...

Ռուբիոն զգուշացրել է, որ Կոնգրեսը կարող է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմ

11:23 18.05.2025

Ռուբիոն զգուշացրել է, որ Կոնգրեսը կարող է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմ

ԱՄՆ Կոնգրեսը կարող է շուտով խստացնել հակառուսական պատժամիջոցները, եթե առաջընթաց չգրանցվի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում, այս մասին Ռուսաստանին զգուշացրել է ԱՄՆ վարչակազմը։ CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրան խնդրեցին մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումները խստացնելու մասին օրինագծի հաստատման հնարավորությունը։ «Մենք խնդրեցինք Կոնգրեսին մեզ որոշ ժամանակ տալ՝ տեսնելու, թե արդյոք […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ին

11:00 18.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասին

10:33 18.05.2025

Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասին

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, մոտ 460-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում 459 վիրավոր է գրանցվել, 153 զոհվածի մարմին տեղափոխվել է տարածաշրջանի հիվանդանոցներ։ Բացի այդ, գերատեսչությունը նշել է, որ իսրայելական հարձակումների անհայտ […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարը

10:00 18.05.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարը

Մայիսի 17-ին, ժամը 21:13-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

BACK_TO_TOP