«Մենք հաստատակամ ենք». Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման հարցում քաղաքապետարանը չի զիջելու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+23.66 oC

«Մենք հաստատակամ ենք». Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման հարցում քաղաքապետարանը չի զիջելու

17:10 14.03.2019

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, որն այս պահին գտնվում է Օպերայի տարածքում և առավոտից հետևում է սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին, լրագրողների հետ զրույցում ասել է.

«Մենք քննարկեցինք պարոն քաղաքապետի և մեր գործընկերների հետ, ավագանու անդամների, պատգամավորների հետ: Մենք հեղափոխությունից մի քանի ամիս հետո փորձում ենք կառուցել իրավական երկիր, և այստեղ շատ կարևոր է մեր քաղաքացիների աջակցությունը: Մենք մեկ ամիս առաջ ծանուցել, ենք, առավոտից  խոսել ենք, վարչությունների պետերը զրուցել են բիզնեսների ներկայացուցիչների հետ, պատշաճ ծանուցված են»:

Նա չի կարծում, որ այս սրճարանատերերը տարածքում բիզնես-գործունեությամբ սոցիալական խնդիր են լուծում, այլ նրանք գերշահույթ են ստանում, հետևաբար սպասելու կամ ժամանակ տալու պատճառ չի տեսնում:

«Այս կաֆեները ստանում են գերշահույթ, որևէ մեկը խնդիր չունի ընտանիք պահելու, ընդհակառակը, մենք սիրահոժար համաձայնել ենք, որ տրամադրենք աղեղնաձև զբոսայգու աջ կողմը, որ շարունակեն իրենց գործողությունները, աղեղնաձև մասը, մինչև Սպենդիարյանի արձան գնացող մասը: Մենք հաստատակամ ենք, ուզում ենք` օրինականությունը վերականգնվի, կանաչապատ հատվածը վերականգնվի»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է սրճարանների աշխատակիցներին, ապա նրանք անգործ չեն մնա, վստահեցնում է` այլ սրճարանատերեր պատրաստ են նրանց աշխատանքի ընդունել: Նրանց թիվը, ըստ Մնացականյանի, ոչ թե 300 է, ինչպես սրճարանատերերն են ներկայացնում, այլ 12:

«Աշխատողների մասին դրել ենք սեղան, օրինակ` Կասկադի և մնացած կաֆեների սեփականատերերը գրեցին, որ պատրաստ են վերցնել: Դուք տեղյա՞կ եք, որ 12 հոգի են գրանցված: Թող աշխատեն, բայց ոչ պետության ու Օպերայի զբոսայգիների հաշվին: «Շոկոլադնիցան» զբաղեցնում է իրենց բիզնեսի 20 տոկոսը»,- ասել է նա:

Նա նշել է, որ վաղ թե ուշ պետք է սկսեն ապամոնտաժումը, իսկ չեն անում` քաղաքացիների անվտանգությունից ելնելով.

«Իրենք տարիներով աշխատացնում են, որևէ մեկը նոր չի արել, նոր բան չի բացել, մենք սկսում ենք ապամոնտաժումը, միակ խնդիրը քաղաքացիների անվտանգության հարցն է. որոշ անպատասխանատու մարդիկ, ուղղորդված անձինք սկսեցին խանգարել»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիոն զգուշացրել է, որ Կոնգրեսը կարող է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմ

11:23 18.05.2025

Ռուբիոն զգուշացրել է, որ Կոնգրեսը կարող է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմ

ԱՄՆ Կոնգրեսը կարող է շուտով խստացնել հակառուսական պատժամիջոցները, եթե առաջընթաց չգրանցվի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում, այս մասին Ռուսաստանին զգուշացրել է ԱՄՆ վարչակազմը։ CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրան խնդրեցին մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումները խստացնելու մասին օրինագծի հաստատման հնարավորությունը։ «Մենք խնդրեցինք Կոնգրեսին մեզ որոշ ժամանակ տալ՝ տեսնելու, թե արդյոք […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ին

11:00 18.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասին

10:33 18.05.2025

Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասին

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, մոտ 460-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում 459 վիրավոր է գրանցվել, 153 զոհվածի մարմին տեղափոխվել է տարածաշրջանի հիվանդանոցներ։ Բացի այդ, գերատեսչությունը նշել է, որ իսրայելական հարձակումների անհայտ […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարը

10:00 18.05.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարը

Մայիսի 17-ին, ժամը 21:13-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

23:59 17.05.2025

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

Կալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

23:52 17.05.2025

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

Մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող վթարված «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, իսկ «Toyota»-ն եղել է կայանված քանի որ բախված է եղել «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի փաստով ՊԾ […] ...

BACK_TO_TOP