12:21 15.03.2019
Այսօր սպառողների իրավունքների պաշտպանության օրն է: 1962 թ.-ի մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ընդունեց օրինագիծ սպառողների իրավունքների մասին, որով սպառողի տեղեկացված լինելու և ազատ ընտրության իրավունքից բացի սահմանվեց նաև լսելի լինելու իրավունքը Հայաստանում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում բազմաթիվ են խնդիրները, որոնց մասին այսօր բարձրաձայնվել է «Իրազեկ սպառող, առողջ հասարակություն» խորագիրը կրող գիտաժողովի ժամանակ, որին ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա իր ելույթի ընթացքում նշել է.
«Ինչի մասին է ի վերջո սպառողների իրավունքները, ես դա պատկերացնում եմ այսպես, երբ որ քաղաքացին բենզալցակայանում չափիչ սարքի վրա տեսնում է, որ գնել է 15 լիտր բենզին, դա իրականում պետք է լինի 15 լիտր ու համապատասխանի ստանդարտին: երբ որ խանութներում վաճառվում են խաղալիքներ մեր երեխաների համար, քաղաքացին պետք է վստահ լինի, որ պետությունը ջանք է թափել, որ դրանք չվնասեն երեխայի առաղոջությանը»:
Վարչապետը հատկապես անդրադարձել է փողոցային առևտրի խնդրին, որի լուծումը համարել է ներկայիս իշխանության կարևորագույն խնդիրներից մեկը:
«Մենք չպետք է մոռանանք , թե ինչ է տեղի ունեցել այս տարիներին. երբ մեր երկիրը ստացավ անկախություն, հանրային առևտրի համակարգը փոխվեց, մենք սկսեցինք սեղանիկներից, որոնք առևտրային նոր ֆենոմեն էին, և կար ժամանակ, երբ առևտրի հսկայական ծավալը տեղի էր ունենում բառացիորեն մայթերին, դրանք այն պրոցեսների հետևանքներն էին, որոնք մեր երկիրը ապրեց: ժամանակն է, որ իրավիճակին այլ մոտեցղում ցուցաբերենք, սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար, և մենք չպետք է առևտրային այս պրոցեսները փոխկապակցենք սոցիալական պաշտպանվածության խնդրի հետ»:
Վարչապետն ընդգծել է, որ նոր ստանդարտներ պետք է սահմանվեն, ու դրանց հանդեպ չպետք է գերակա լինի սոցիալական պաշտպանվածության խնդիրը, այլապես կունենանք ցածր չափորոշիչներ:
«Եթե մենք փողոցներում, մայթերին մսի առևտուրը հանդուրժենք, այն տրամաբանությամբ, որ սոցիալական խնդիր ենք լուծում, կնշանակի, որ պետք է հանդուրժենք, որ մեր երկիրը լինի ցածր ստանդարտների երկիր: Եթե մեր քաղաքացու սոցիալական պաշտպանության մեթոդը մայթին սանիտարական բոլոր կանոններին ի հակադրություն առևտուր անելն է, նշանակում է, որ մենք քաղաքացուն ասում ենք, որ այդ ստանդարտի սոցիալական պաշտպանություն ենք ակնկալում ձեզ համար, սա հարիր չէ, առավել ևս երկրում տեղի ունեցած փոփոխությունների համար: Մեր խնդիրն է ստանդարտների բարձրացումը և համապատասխանեցումը միջազգային բարձր չափանշներին, և այս առումով նույնպես կարևորում եմ համագործակցությունը ԵՄ-ի հետ, մասնավորապես համապարփակ և ընդլայնված համագործակցության պայհմանագրի շրջանակներում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում23:59 17.05.2025
ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցելԿալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...
23:52 17.05.2025
Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվելՄայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող վթարված «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, իսկ «Toyota»-ն եղել է կայանված քանի որ բախված է եղել «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի փաստով ՊԾ […] ...
23:44 17.05.2025
Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՏաշքենդում և Տաշքենդի մարզում մոտ 19 հազար մարդ ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրաէներգիայի փոշու փոթորկի պատճառով: Այս մասին հայտնել է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը։ «Տաշքենդի և տարածաշրջանի էլեկտրացանցի որոշ տարրեր անջատվել են անվտանգությունն ապահովելու համար։ Արդյունքում, Տաշքենդի 8500 և Տաշքենդի տարածաշրջանի ևս 10300 սպառողներ ժամանակավորապես անջատվել են էլեկտրացանցից», – նշվում է հայտարարության մեջ։ Արտակարգ իրավիճակների խմբերն […] ...
23:32 17.05.2025
Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, և այժմ որոշվում է բանակցությունների վայրը և ժամանակը, ինչպես նաև զրույցի թեմաները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նախագահը (խմբ.Թրամփը) արդեն հրապարակավ ներկայացրել է այս առաջարկը (հանդիպման) վերաբերյալ։ Նման հանդիպում կազմակերպելու մեխանիզմը կպահանջի որոշակի աշխատանք։ Այնպես որ, […] ...
23:16 17.05.2025
Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանըՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրառմամբ անդրադարձել է դպրոցների վիճակի մասին գրառումներից մեկին։ «Ուրեմն մեկը վիճակագրական տվյալներ է հրապարակում դպրոցների վիճակի վերաբերյալ՝ նշելով, թե քանի դպրոց չունի ջրամատակարարում, կոյուղի, տաք ջրամատակարարում և եզրահանգում՝ թե սա է կառավարության վերաբերմունքը դպրոցներին։ Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Պաշտոնական վիճակագրությունից օգտվողը երևի պիտի իմանա, գոնե նախկին […] ...
23:08 17.05.2025
Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակինԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հրավերով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում և աշխատանքային ընթրիք է ունեցել ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հաճախակի դարձած փոխայցելությունների կարևորությունը և դրանց նպաստը երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Ա.Գրիգորյանը և Ա.Ա.Ահմադիանն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին և […] ...