12:48 15.03.2019
Նիկոլ Փաշինյանն այսօր Սպառողների իրավունքների պաշտպանությանը նվիրված գիտաժողովի ընթացքում շեշտադրում կատարեց ՀՀ արտադրանքի միջազգային ստանդարտներին համապատասխանեցման հարցին: Ըստ նրա՝ սա իրենց քաղաքականության առաջնային գերխնդիրներից է, որն էլ տանելու է արևտադրանքի արտահանման ծավալների մեծացմանը: մասնավորապես ասաց.
«Կարևորում եմ մեր համագործակցությունը ԵՄ հետ, մասնավորապես համապարփակ և ընդլայնված համագործակցության պայմանագրի շրջանակներում, և ստանդարտների բարձրացումը մեր արտադրանքի համար հնարավորություն կտա իրագործել մեր կառավարության առանցքային ծրագրային դրույթներից մեկը, որն ամփոփված է կառավարության ծրագրի նախաբանում: Մենք ասել ենք, որ պատկերացնում ենք Հայաստանի տնտեսությանը՝ որպես արտահանմանը միտված: Եթե նայենք իրավական դաշտը, կտեսնենք, որ արտահանման հսկայական պոտենցիալ չենք կարողանում իրագործել մի պարզ պատճառով. արտադրանքը չի համապատասխանում այն ստանդարտներին, որոնք ընդունված են ԵՄ-ում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, ԵԱՏՄ երկրների այլ տարածքներում, հետևաբար այս նկատի ունենք, երբ ասում ենք, որ ՀՀ-ն պետք է լինի տեխնոլոգիական երկիր»:
Նրա խոքերով՝ սպառողների իրավունքների պաշտպանությանը միտված աշխատանքն ունի բազմակի նշանակություն, քանի որ դրանով բարձրացնում ենք երկրի ստանդարտները և՛ տնտեսապես, և՛ քաղաքականապես, և՛ տուրիզմի ու այլ առումներով:
«Թեման իրականում ոչ թե տեղային թեմա է, այլ համապարփակ, որը կապված է երկրի միջազգային հեղինակության, առողջության ու իրավունքների պաշտպանության հետ, քաղաքական նշամնկություն ունի, որովհետև սպառողների իրավունքների պաշտպանության մասին խոսելիս ասում ենք՝ հարաբերությունները սպառողների և նրանց հետ առնչություն ունեցողների միջև պետք է հենված լինեն ճշմարտության, փոխադարձ հարգանքի վրա»,- ասաց Փաշինյանը:
Նա հաջողություն մաղթեց այն կազմակերպություններին ու պետական մարմիններին, որոնք զբաղվում են այս ոլորտով և ընդգծեց, որ պետք է աշխատանք տանեն, որպեսզի բարձրացնեն այն պետական մարմինների աշխատանքի որակը, որոնք առնչվում են սպառողների իրավունքների հետ:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում23:59 17.05.2025
ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցելԿալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...
23:52 17.05.2025
Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվելՄայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող վթարված «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, իսկ «Toyota»-ն եղել է կայանված քանի որ բախված է եղել «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի փաստով ՊԾ […] ...
23:44 17.05.2025
Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՏաշքենդում և Տաշքենդի մարզում մոտ 19 հազար մարդ ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրաէներգիայի փոշու փոթորկի պատճառով: Այս մասին հայտնել է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը։ «Տաշքենդի և տարածաշրջանի էլեկտրացանցի որոշ տարրեր անջատվել են անվտանգությունն ապահովելու համար։ Արդյունքում, Տաշքենդի 8500 և Տաշքենդի տարածաշրջանի ևս 10300 սպառողներ ժամանակավորապես անջատվել են էլեկտրացանցից», – նշվում է հայտարարության մեջ։ Արտակարգ իրավիճակների խմբերն […] ...
23:32 17.05.2025
Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, և այժմ որոշվում է բանակցությունների վայրը և ժամանակը, ինչպես նաև զրույցի թեմաները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նախագահը (խմբ.Թրամփը) արդեն հրապարակավ ներկայացրել է այս առաջարկը (հանդիպման) վերաբերյալ։ Նման հանդիպում կազմակերպելու մեխանիզմը կպահանջի որոշակի աշխատանք։ Այնպես որ, […] ...
23:16 17.05.2025
Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանըՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրառմամբ անդրադարձել է դպրոցների վիճակի մասին գրառումներից մեկին։ «Ուրեմն մեկը վիճակագրական տվյալներ է հրապարակում դպրոցների վիճակի վերաբերյալ՝ նշելով, թե քանի դպրոց չունի ջրամատակարարում, կոյուղի, տաք ջրամատակարարում և եզրահանգում՝ թե սա է կառավարության վերաբերմունքը դպրոցներին։ Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Պաշտոնական վիճակագրությունից օգտվողը երևի պիտի իմանա, գոնե նախկին […] ...
23:08 17.05.2025
Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակինԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հրավերով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում և աշխատանքային ընթրիք է ունեցել ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հաճախակի դարձած փոխայցելությունների կարևորությունը և դրանց նպաստը երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Ա.Գրիգորյանը և Ա.Ա.Ահմադիանն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին և […] ...