12:20 15.03.2019
Միացյալ Նահանգների Կոնգրեսում, քննարկվում է հաջորդ տարվա բյուջեի շրջանակներում այլ երկրներին հատկացվող ամերիկյան օգնության հարցը: Ամերիկայի հայ համայնքը ներկայացնող կազմակերպությունները ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի առջեւ ընդգծեցին, որ հաշվի առնելով Հայաստանի կողմից գրանցված հսկայական առաջընթացը, Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը նույնպես պետք է զգալի ավելանա: Այս մասին տեղեկանում ենք «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությունից:
Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Վան Կրիկորյանի խոսքով` 2018-ը Հայաստանի համար նշանավոր տարի էր և այդ պետք է արտացոլվի նաև ԱՄՆ-ի քաղաքականության մեջ.
«Կոչ ենք անում 100 միլիոն դոլարի աջակցություն հատկացնել ժողովրդավարության ուղին ընտրած հայաստանի համր։ Կոչ ենք անում եւս 10 միլիոնի աջակցություն տրամադրել Հայաստանի հետ զինված համագործակցության զարգացմանը եւ հավելյալ 20 միլիոն դոլար՝ Հայաստանում ապաստան ստացած Մերձավոր Արեւելքից փախստականներին»:
Հայ դատի հանձնախմբի ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչ Րաֆֆի Քարաքաշյանը նույնպես ընդգծեց Հայաստանին և Ղարաբաղին ամերիկյան օգնության ավելացման կարեւորությունը.
«Հայաստանը քրիստոնյա երկիր է, ժողովրդավարության մեջ արմատացած արժեքներով: Չնայած Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակմանը, Հայաստանն այսօր հանդիսանում է տարածաշրջանում Միացյալ Նահանգների կարևոր գործընկեր»:
Նույն լսումներին մասնակցած «ԱՄՆ-ի ադրբեջանական ցանց» կոչվող կազմակերպության ներկայացուցիչ Սեւինջ Մամադովան իր ելույթում կոչ էր անում ԱՄՆ-ի կոնգրեսականներին չհաստատել որեւէ օգնություն ուղղված Հայաստանին կամ Ղարաբաղին.
«Անկախացման ձեռքբերումից ի վեր, Հայաստանը հանդիսացել է Ռուսաստանի շահերի ներկայացուցիչ: 2014-ի մարտին, երբ Ադրբեջանը Միացյալ Նահանգների և ևս 100 երկրների հետ միասին ՄԱԿ-ում աջակցեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, Հայաստանը միացավ ՝ Հյուսիսային Կորեային, Սուդանին ու Զիմբաբվեին, որոնք աջակցեցին Ռուսաստանի քաղաքականությանն այդ հարցում»:
Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանի խոսքով, սակայն, Հայաստանի ժողովրդավարացումն ու կոռուպցիայի դեմ պայքարն ակնհայտ են բոլորին.
«Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն արձանագրեց մեծ առաջընթաց եւ դա արձանագրվեց աշխարհի չորս կողմը: Այժմ ժամանակն է օժանդակել, որ Հայաստանն ավելի հզորանա և ժամանակն է, որ Ամերիկայի և Հայաստանի միջև հարաբերություններն ավելի ընդլայնվեն»:
Չուլջյանի խոսքով` հայ համայնքի աշխատանքը դեռ նոր է սկսվում: Բյուջեի քննարկումներն անցնում են նաև ամերիկյան Կոնգրեսի վերին պալատում, Սենատում, և ամերիկահայերը ակնկալում են իրենց ընտրյալ սենատորներից միջնորդել Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնության չափի ավելացմանը, որից հետո բյուջեի վերջնական նախագիծը քվեարկության կդրվի Կոնգրեսի երկու պալատներում:
14:11 08.07.2025
18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ: «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի կանանց մենախաղի 1/8 եզրափակչում աշխարհի 7-րդ ռակետը երկու սեթում 6-2, 6-3 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 10-րդ ռակետ Էմմա Նավարոյին: Անդրեևան կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 35-րդ ռակետ, Շվեյցարիայի ներկայացուցիչ Բելինդա Բենչիչի հետ: ...
14:03 08.07.2025
Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Սարի թաղի մի բնակիչ հողամասում, նաև տարաների մեջ աճեցնում է կանեփ: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու հատկանիշներով։ Քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ տղամարդու տան բակում հայտնաբերվել է մոտ 400 գրամ թմրանյութի նմանվող բուսական […] ...
13:55 08.07.2025
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհները շարունակվում ենՖրանսիայի հարավում՝ Օդ դեպարտամենտում, անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է հուլիսի 7-ից, հաղորդում է BFMTV-ն։ Հրդեհն ընդգրկել է 2000 հեկտար տարածք։ Հուլիսի 8-ի առավոտյան դրությամբ, ըստ դեպարտամենտի պրեֆեկտուրայի, վիրավորվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ հրշեջ և մեկ երեխա։ Այրվել է արհեստանոց և ախոռ, որտեղ սատկել է երեք ձի։ Բոցերը տարածվել են վեց բնակելի շենքերում, […] ...
13:48 08.07.2025
Ինչո՞ւ է Մբապեն երկար մնացել մարզադաշտում «Բորուսիայի» դեմ խաղից հետո«Ռեալ Մադրիդը» Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից հետո հայտնվել է անսպասելի իրավիճակում։ Թիմի կազմն արդեն ավտոբուսում է եղել, սակայն Կիլիան Մբապեն բացակայել է։ Ֆրանսիացի հարձակվողը ստիպված է եղել ավելի երկար մնալ մարզադաշտում՝ դոպինգ-ստուգում անցնելու համար։ Արդյունքում, «Ռեալը» ստիպված է եղել մեկնել առանց նրա, հայտնում է Marca-ն։ Մբապեն դուրս է եկելթիմի հեռանալուց մոտ մեկ ժամ ուշ։ Նրան […] ...
13:40 08.07.2025
«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ ԳյումրիումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Տերյան մշակութային կենտրոնը շարունակում է «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային լայնածավալ ծրագիրը։ Ստրասբուրգում հաջողությամբ կայացած ցուցադրությունից հետո ծրագրի մշակութային ուղերձը տեղափոխվում է Հայաստան. հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Թատերական հրապարակում կկայանա միջոցառման հանդիսավոր բացումը։ Ծրագրի նպատակն է ստեղծել միջմշակութային համագործակցության նոր հարթակ, որտեղ համադրվում են հայկական […] ...
13:32 08.07.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 8-13-ըԵրևանում հուլիսի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 1820 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 8-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու […] ...