16:52 18.03.2019
Բնապահպանության նախարարության ներքո իրականացվող «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի է ունեցել 360 հրշեջների համար ձեռքբերված հակահրդեհային գործիքների և սարքավորումների՝ բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարություններին փոխանցման արարողությունը: 1 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը և իրականացնում ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակը։
Արարողությանը մասնակցել են բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՄԱԶԾ ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչ Էգգերը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը, ոլորտի փորձագետներ ու մասնագետներ։
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը խորհրդանշական է համարել հանձնման արարողությունը կենսաբազմազանության առումով աշխարհի կարևոր վայրերից մեկում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում անցկացնելը։ Նախարարը ծրագրի իրականացման ընթացքն արդյունավետ է գնահատել, քանի որ ծրագրի թիմի և բնապահպանության նախարարության տեսլականները համընկել են, այն է՝ Հայաստանը պետք է ունենա անտառային և դաշտային հրդեհների կառավարման ժամանակակից-նորարարական ծրագրերի օգտագործմամբ, ուժեղ, առցանց համակարգ։ Էրիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին և ՄԱԶԾ-ի գործընկերներին՝ ծրագիրն արդյունավետ իրականացնելու համար։
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կարևորել է Հայաստանի բարդ ռելիեֆի պայմաններում արդյուանվետ հակահրդեհային և կանխարգելիչ միջոցների ձեռքբերումը և համոզմունք հայտնել, որ բնապահպանության նախարարության հետ համագործակցությունն արդյունավետ կլինի։
ՌԴ դեսպանն առաջնային է համարել այս ոլորտում Հայաստանի կառավարության կողմից տարվող քաղաքականությանը աջակցություն ցուցաբերելը և նկատել, որ ՌԴ-ի տրամադրած օժանդակությունը հարաբերականորեն ոչ մեծ, բայց կարևոր բաղադրիչ է երկու երկրների ռազմավարական հարաբերությունների մեջ և այն շարունակական բնույթ է կրելու։
Դմիտրի Մարիասինն այս ծրագիրը բնապահպանության, արտակարգ իրավիճակների, ՌԴ-ի և ՄԱԶԾ-ի արդյունավետ համագործակցության օրինակ է որակել, որի հիմնական նպատակը կլիմայի փոփոխության բացասական հետևանքների մեղմումն է։
Միջոցառման ընթացքում բնապահպանության, ԱԻ նախարարները և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը ստորագրել են գույքի հանձնման-ընդունման փաստաթղթերը։
Ծրագրի նպատակն է մեղմել կլիմայի փոփոխության պայմաններում անտառային և դաշտային հրդեհների ռիսկերը՝ տեխնիկական ներուժի զարգացման միջոցով հզորացնել վաղ նախազգուշացման և մշտադիտարկման համակարգերը, հսկողության, կանխարգելման և հրդեհների մարման ժամանակ հստակեցնել համապատասխան կառույցների դերը և պարտականությունները։ Ծրագրի շրջանակներում կաջակցվեն և կխրախուսվեն անտառային և դաշտային հրդեհների մեղմմանն ու կանխմանն ուղղված այլընտրանքային ձեռներեցությունը և նորարարական մոտեցումները:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...