21:28 18.03.2019
Գյումրիում կապ չունի տարվա որ սեզոնն ու եղանակն է, բնակիչների բողոքը փողոցների վիճակից է, պահանջն ու հարցումն էլ, թե վերջապես երբ է քաղաքը մաքրվելու ցեխից ու փոշուց: Իսկ պատասխանից առաջ արդեն ինչքան ժամանակ է շինարարության պատվիրատուն ու շինարարները ներողություն են հայցում:
Այս մոտեցումը շարունակելի է, հավանաբար, եթե հաշվի առնենք հետևյալը, 15 փողոցում կիսատ թողածն են ավարտելու, ևս 40-ն էլ նոր են նախ՝ քանդելու, հետո՝ սարքելու: Չոր եղանակներին փոշուց, անձրևներին ցեխից բողոքելու առիթների պակաս գյումրեցիներն էլի չեն ունենա:
Գյումրիի Մազմանյան փողոցի բնակիչների օրը հենց այսպես էլ սկսվում է, ու ամեն օր բահերով մաքրում են խորությամբ ու մեծությամբ Սավոյան փողոցի հետ համեմատվող փոսերը: Ցեխաջրերի համար ակոս են բացում, որ բակերում չկուտակվեն: Հարակից փողոցները նորոգված են , մեջտեղում մնացել է քայքայված Մազմանյանը, շինծրագրերում մերժված փողոցներից է, որտեղ կուտակվում են սարքած փողոցներից եկող ջրերը, սա էլ ջրահեռացման ցանցի բացակայության պատճառով է:
Իսկ ռետինե կրկնակոշիկները ոչ միայն Մազմանյան փողոցի, այլ տասնյակից ավելի փողոցների բնակիչների գարուն-աշուն հավաքածուից դուրս չեն գալիս: Պահանջված փոխնորդներն իրենց տուն եկած հյուրերին են տալիս: Ցեխոտ ու ջրոտ փողոց միջքաղաքային տրանսպորտը չի մտնում:
Սովորական դարձած տեսարան է սա, որը բնակիչներին զայրացնում է, իսկ կողքից նայողի համար ծիծաղելի է: Զավեշտալի դեպքերի պակաս չունենք Գյումրիի տանսյակ փողոցներում։
Սակայն ինչ տարբերություն հիմնանորոգվող և չհիմնանորոգվող փողոցների միջև: Երբ տեղումներ չկան, փոշուց ենք բողոքում, երբ տեղումներ են, ցեխն է անտանելի դառնում: Երկուսի դեպքում էլ գյումրեցիներին պատասխանատուները ասում են ներող եղեք, որի ուժի մեջ լինելու ժամկետը մի քանի անգամ հետաձգվել է:
Գերցեն փողոցի բնակիչները ներողամիտ են արդեն կես տարի: Փողոցաշինական մեծ ծրագրի մի մասնիկն էլ Գերցենն է կազմում: Փողոցը կիսատ-պռատ եզրաքարեր ունի ու ընդամնեը ամրացված կամուրջը: Գոնե վերջինի դեպքում շահած են դուրս եկել: Մեկ կիլոմետր էլ չկա փողոցի երկարությունը, բայց աշխատանքները նախագծային թերությունների պատճառով մնացին անավարտ, հիմա ամբողջ թաղամասով ցեխի գերության մեջ են:
Հիմա կառուցվող փողոցների, թե չկառուցվողների բնակիչներն են շահել, արդեն հասկանալը բարդացել է, քաղաքի բոլոր հատվածներում նույն անտանելի վիճակն է: Երբ են վերսկսելու, երբ են ավարտելու, գյումրեցիների շարունակ տրվող հարցերին մեկ պատասխան կա ՝ վերջնաժամկետը հունիսի 30-ն է, բայց դարձյալ այս ժամկետում հաշվի առնված չեն մայիսյան անձրևներն ու էլի նախագծային որոշ անճշտություններ, որոնք ակնարկում են շինարարները:
12:20 05.08.2025
Հնդկաստանը պնդում է, որ Թրամփի մաքսատուրքերից չի տուժի տեքստիլ արդյունաբերությունըՀնդկաստանի տեքստիլ շուկան որևէ խնդրի չի բախվի ԱՄՆ-ի կողմից երկրի արտադրանքի վրա բարձր մաքսատուրքեր սահմանելուց հետո, հայտարարել է Հնդկաստանի առևտրականների համադաշնության նախագահ Չամպալալ Բոթրան: «Հնդիկ տեքստիլ առևտրականները այնքան ուժեղ են, որ կարող են իրենց շուկան ստեղծել աշխարհի ցանկացած վայրում», – ասել է նա ANI-ին: Նրա խոսքով, չնայած Դոնալդ Թրամփի կողմից Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելուն, տեքստիլ […] ...
12:09 05.08.2025
Ռուտտեն կոչ է անում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ֆինանսավորել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշնակիցներին հետևել Նիդերլանդների օրինակին և ֆինանսավորել ԱՄՆ-ում արտադրված զենքի մատակարարումն Ուկրաինային։ «Լավ է տեսնել, թե ինչպես է Նիդերլանդները նախաձեռնություն ցուցաբերում և հովանավորում Ուկրաինայի համար ԱՄՆ զենքի առաջին փաթեթը՝ ՆԱՏՕ-ի նախաձեռնության շրջանակներում։ Ես շուտով սպասում եմ նմանատիպ նշանակալի հայտարարությունների այլ դաշնակիցներից», – գրել է Ռյուտեն X սոցիալական ցանցում։ […] ...
11:51 05.08.2025
Ֆինլանդիայի նախագահը հիշեցրել է Ուկրաինայում Թրամփի կողմից սահմանված հրադադարի վերջնաժամկետի մոտենալըՖինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, նրանք քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Ֆինլանդիայում սառցահատների կառուցումը։ «Նախագահ Թրամփի կողմից հրադադարի վերաբերյալ սահմանված վերջնաժամկետը մոտենում է։ Ֆինլանդիան աջակցում է անհապաղ հրադադարի հասնելու բոլոր ջանքերին», – երկուշաբթի օրը գրել է Ստաբը սոցիալական ցանցերում։ Խոսելով սառցահատների կառուցման մասին՝ նա նշել է, […] ...
11:40 05.08.2025
Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցելԵրեքշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի (M) բռնկում, որն արդեն չորրորդն է օգոստոսի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 5-ին 4168 արևային բծերի խմբում (N04E03) գրանցվեց M1.2 ուժգնությամբ 30 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Գիտնականները նախկինում կանխատեսել էին խոշոր բռնկումների բարձր ռիսկեր օգոստոսի առաջին շաբաթավերջին: Երեքշաբթի […] ...
11:30 05.08.2025
Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել էին գումար և հեռախոսը․ ավազակությունը բացահայտվել էԱվազակության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր դեռևս մայիսի 29-ին: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել են գումար և հեռախոսը։ Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Տուժողից ընդունվել էր հաղորդում, և Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ` ավազակության հատկանիշներով։ Քրեական […] ...