Օրենքը թույլ է տալիս վերադարձնել կեղծ գործարքներով Մանվել Գրիգորյանի ստացած հողերը․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2024
  • $
    387.65
  • RUBLE
    4.36
  • 421.61
WEATHER
+24.09 oC

Օրենքը թույլ է տալիս վերադարձնել կեղծ գործարքներով Մանվել Գրիգորյանի ստացած հողերը․ Փաշինյան

13:44 19.03.2019

Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն մինչև գործը դատարան ուղարկելը արդեն իսկ բազմաթիվ կեղծ մրցույթների փաստեր է բացահայտել ու այդ գործերը ուղարկել է տարածքային կառավարման նախարարություն։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օտարված հողերի վերադարձի մասին հարցին։

«Մեր օրենքը թույլ տալիս է, որ կեղծ գործարքները, աճուրդները չեղյալ հայտարարվեն, և այդ բոլոր հողերը վերադարձվեն համայնքներին»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքերով՝ այսպիսի գործերը պետք է շարունակվեն։ Հնարավոր է՝ այդ բոլոր հողերը չվերադարձվեն, ըստ Փաշինյանի, սակայն բոլոր այն դեպքերում, երբ պարզվի՝ եղել են ապօրինություններ, այդ հողերը կվերադարձվեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն Մոդիի հետ քննարկել է Իսրայելի և Հնդկաստանի կապերի ամրապնդումը

23:40 06.06.2024

Նեթանյահուն Մոդիի հետ քննարկել է Իսրայելի և Հնդկաստանի կապերի ամրապնդումը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զանգահարել է իր հնդիկ գործընկեր Նարենդրա Մոդիին և շնորհավորել նրան ընտրություններում իր կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Նրանք քննարկել են նաև երկկողմ կապերի ամրապնդման հարցը, հայտնել են Իսրայելի վարչապետի գրասենյակից։ «Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ և շնորհավորել նրան ընտրություններում հաղթանակի կապակցությամբ», – ասվում է հայտարարության մեջ։ Հնդկաստանում […] ...

Ո՞ւմ ամերիկահայերը կցանկանան տեսնել Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուի դերում, եթե Բայդենը դուրս գա արշավից

23:27 06.06.2024

Ո՞ւմ ամերիկահայերը կցանկանան տեսնել Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուի դերում, եթե Բայդենը դուրս գա արշավից

Ամերիկյան մամուլում կրկին ակտիվ քննարկվում է հարցն այն մասին, թե արդյոք նախագահ Ջո Բայդենը գալիք նախագահական ընտրություններում կկարողանա ներկայացնել Դեմոկրատական կուսացկությունը: Նրա առողջության վատթարացման ֆոնին նոր թեկնածուների անուններ են քննարկվում: Իսկապես կա՞ն նախադրյալներ խոսելու այն մասին, որ կուսակցությունը կարող է ուրիշ թեկնածուի առաջադրել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Օրերս  «The wall street journal» […] ...

Մոսկվան և Բաքուն քննարկում են Ադրբեջանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունների բացման հարցը

23:09 06.06.2024

Մոսկվան և Բաքուն քննարկում են Ադրբեջանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունների բացման հարցը

Մոսկվան և Բաքուն քննարկում են Ադրբեջանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունների ստեղծման հարցը, Ռուսաստանի Դաշնությունը այս հարցում հաջողության հույս ունի։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում «Ռուսաստան-Ադրբեջան» նիստում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Կցանկանայի նշել, որ մեր հարաբերությունների առաջանցիկ զարգացումը, ներառյալ առևտրատնտեսական համագործակցության զարգացման նոր հնարավորությունների որոնումը, համահունչ կլինի Ադրբեջանում մեր գլխավոր հյուպատոսությունների ստեղծմանը։ […] ...

Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան․ Պեսկով

22:50 06.06.2024

Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան․ Պեսկով

Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցությունների համար նախադրյալներ չկան, Ուկրաինան ինքն է փակել դրա դուռը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այժմ բանակցային գործընթացը սկսելու հիմքեր չկան, Կիևի ռեժիմն առայժմ ամբողջությամբ փակել է բանակցային գործընթացի բոլոր դռները, մենք շարունակում ենք հասնել նպատակներին»,-«Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Պեսկովը։ ...

Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ն ձգտում է կանխել գլոբալ հակամարտությունը

22:42 06.06.2024

Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ն ձգտում է կանխել գլոբալ հակամարտությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պնդում է, որ Վաշինգտոնը ձգտում է կանխել գլոբալ հակամարտությունը։ Այս դիրքորոշումը նա հայտնել է CBS-ին տված հարցազրույցում։ Ինչպես հետևում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հարցազրույցի սղագրությունից, ամերիկյան դիվանագիտության ղեկավարին խնդրել են մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Մոսկվայի հնարավոր արձագանքի մասին Արևմուտքի կողմից Ռուսաստանի վրա հարձակումների համար զենք մատակարարելու վերաբերյալ։ […] ...

Բայդենն արգելել է Ուկրաինային օգտագործել ամերիկյան զենք՝ Մոսկվային հարվածելու համար

22:33 06.06.2024

Բայդենն արգելել է Ուկրաինային օգտագործել ամերիկյան զենք՝ Մոսկվային հարվածելու համար

Ռուսաստանին հարվածելու համար Վաշինգտոնը Կիևին թույլ չի տվել օգտագործել այն զենքերը, որոնք Միացյալ Նահանգները փոխանցում է Ուկրաինային, հինգշաբթի օրը ABC News-ին տված հարցազրույցում հաստատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Մենք թույլ չենք տալիս հարվածներ հասցնել Մոսկվային, Կրեմլին», – ասել է Բայդենը: Նրա խոսքով՝ ուկրաինական կողմին թույլատրվել է ամերիկյան զենքով հարվածել «միայն սահմանի մոտ՝ Ուկրաինայում մի […] ...

BACK_TO_TOP