Գրավատների ու փոխանակման կետերի խնդիրները՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+16.69 oC

Գրավատների ու փոխանակման կետերի խնդիրները՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում

12:46 20.03.2019

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է գրավատների տուրքերի բարձրացման հարցը: Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 60 անգամ բարձրացնել նշված կազմակերպությունների տարեկան տուրքերը: Ընկերությունների աշխատակիցները հայտնել են, որ ակնկալում են մինչ օրենքի ընդունումը հօգուտ իրենց վերանայել տուրքի չափը, հակառակ դեպքում ստիպված կլինեն հրաժարվել գործունեությունից:

«Եթե ուղղակի տարրական հաշվարկ կատարենք, մեր տոկոսադրույքն առավելագույնը 4.2 տոկոս է, եթե բաժանենք ամիսների, մենակ պետք է վճարենք լիցենզիայի գումարը և չենք կարողանա տալ աշխատակիցների աշխատավարձերը և հավելյալ ծախսերը, մոտ 12 մլն է հասնում, կդառնա 18 մլն, իմաստ չի ունենա աշխատելը: Մեր գրավատունը 10 տարի է` գործում է, և ամեն ձև փորձում ենք պահել, քանի որ ընտանեկան բիզնես է, չենք ուզում փակել, ուզում ենք բարելավել, բայց տվյալ օրենքով միանշանակ պիտի փակվի»,-ասել է գրավատան ներկայացուցիչ Կարեն Քեշիշյանը:

Իսկ Արժութային դիլերների միության նախագահ Արամայիս Խաչատրյանը ներկայացրեց փոխանակման կետերում ստեղծված իրավիճակն՝ ասելով.

«Նոր օրենքով` մասնաճյուղով բանկի գլխամասի համար սահմանվել է 7 մլն դրամ, իսկ մասնաճյուղին` 350 հազար դրամ, եթե համեմատություն անենք, կողք-կողքի աշխատող բանկի մասնաճյուղը, որը 15-ից ավելի գործառույթներ է կատարում ու եկամուտ ապահովում, կողքն աշխատող փոխկետը, որը մեկ գործառտույթ է իրականացնում, ու փոխկետը պետք է վճարի 3 մլն, իսկ մասնաճյուղը` 350 հազար դրամ, սա գտնում ենք, որ ոչ համաչափ է, միգուցե երկխոսության արդյունքում ելքեր գտնենք, բայց մինչ օրս երկխոսության չեն մտել ԿԲ-ն ու կառավարությունը»:

Գրավատնային գործունեություն իրականացնող ընկերության հիմնադիր տնօրեն, ոլորտի խնդիրները ներկայացնելու համար լիազորված անձ Մհեր Գևորգյանն ասաց, որ իրենք մինչ այժմ որևէ հստակ պատճառաբանություն չեն ստացել, թե ինչու է պետությունը որոշել տուրքի չափի այդպիսի բարձրացում կատարել:

«Մենք որևէ պաշտոնյայից թվերի տեսքով հիմնավոր բացատրություն չենք լսել, միակ պատճառաբանությունը եղել է այն, որ պետությունը 6.5 մլրդ արտոնություն է տալիս ֆինանսական շուկային, և 2 մլրդը փորձում ենք հետ ստանալ»,-ասաց նա:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

23:59 17.05.2025

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

Կալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

23:52 17.05.2025

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

Մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող վթարված «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, իսկ «Toyota»-ն եղել է կայանված քանի որ բախված է եղել «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի փաստով ՊԾ […] ...

Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

23:44 17.05.2025

Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Տաշքենդում և Տաշքենդի մարզում մոտ 19 հազար մարդ ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրաէներգիայի փոշու փոթորկի պատճառով: Այս մասին հայտնել է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը։ «Տաշքենդի և տարածաշրջանի էլեկտրացանցի որոշ տարրեր անջատվել են անվտանգությունն ապահովելու համար։ Արդյունքում, Տաշքենդի 8500 և Տաշքենդի տարածաշրջանի ևս 10300 սպառողներ ժամանակավորապես անջատվել են էլեկտրացանցից», – նշվում է հայտարարության մեջ։ Արտակարգ իրավիճակների խմբերն […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրը

23:32 17.05.2025

Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, և այժմ որոշվում է բանակցությունների վայրը և ժամանակը, ինչպես նաև զրույցի թեմաները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նախագահը (խմբ.Թրամփը) արդեն հրապարակավ ներկայացրել է այս առաջարկը (հանդիպման) վերաբերյալ։ Նման հանդիպում կազմակերպելու մեխանիզմը կպահանջի որոշակի աշխատանք։ Այնպես որ, […] ...

Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանը

23:16 17.05.2025

Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրառմամբ անդրադարձել է դպրոցների վիճակի մասին գրառումներից մեկին։ «Ուրեմն մեկը վիճակագրական տվյալներ է հրապարակում դպրոցների վիճակի վերաբերյալ՝ նշելով, թե քանի դպրոց չունի ջրամատակարարում, կոյուղի, տաք ջրամատակարարում և եզրահանգում՝ թե սա է կառավարության վերաբերմունքը դպրոցներին։ Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Պաշտոնական վիճակագրությունից օգտվողը երևի պիտի իմանա, գոնե նախկին […] ...

Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին

23:08 17.05.2025

Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին

ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հրավերով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում և աշխատանքային ընթրիք է ունեցել ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հաճախակի դարձած փոխայցելությունների կարևորությունը և դրանց նպաստը երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Ա.Գրիգորյանը և Ա.Ա.Ահմադիանն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին և […] ...

BACK_TO_TOP