Կա կոնսենսուս, որ պետտուրքը պիտի բարձրացվի, խնդիրն այն է, թե ինչքան. Հայկ Գևորգյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+16.68 oC

Կա կոնսենսուս, որ պետտուրքը պիտի բարձրացվի, խնդիրն այն է, թե ինչքան. Հայկ Գևորգյան

14:35 20.03.2019

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո, որտեղ քննարկվում էր գրավատների տուրքերի բարձրացման հարցը, նիստը վարող Հայկ Գևորգյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Մասնավորապես ասել է.

«Մենք առայժմ լսում ենք մի կողմին, հետո կլսենք երկրորդ կողմին, այստեղ կա կոնսենսուս, որ պետական տուրքը պիտի բարձրացվի, խնդիրն այն է, թե ինչքան պիտի բարձրացվի: Երբ որ մյուս կողմին կլսենք, կհասկանանք` ինչ հիմնավորում կլինի: Այն, ինչ գրավոր ներկայացվել է, թերի է, գուցե հաջորդ քննարկման ժամանակ բերեն արգումենտներ, որոնք կհամոզեն»:

Նա ներկայացրել է, որ գրավատների ու փոխանակման կետերի ներկայացուցիչներից փորձել են հասկանալ, թե որն է օպտիմալ չափը, որով հնարավոր կլինի լուծել և՛ բյուջեի մուտքերի, և՛ տնտեսվարողների մրցակցությունը շարունակելու հարցերը:

«Եթե նայում ենք մի կետից, որ իրենք վճարում էին 100 հազար, հիմա պետք է լինի 65 մլն, եկեք ավելի գլոբալ նայենք: Քննարկումներից էլ լսեցիք, որ գնալով իրենց շրջանառությունը, եկամտաբերությունը նվազում է, այսինքն՝ սա որպես բիզնես, մրցունակությունը կորցնում է, իրենք, եթե տուրքեր էլ չսահմանվեն, որպես անհատ կետեր, չեն կարող դիմանալ ավելի համակարգված ցանցային փոխանակման կետերին»:

Իսկ արդյո՞ք կա ուղղորդում բանկերի կողմից, կամ գուցե պայմանավորվածությո՞ւն է եղել կառավարության հետ, որպեսզի գրավատներն այլևս դուրս գան և չխոչընդոտեն իրենց գործունեությունը, հարցին տնտեսագետ պատգամավորը պատասխանել է.

«Ֆինանսական շուկայի կարգավորիչը ԿԲ-ն է, դա կառավարությունը չի, այն օրենսդրական նախաձեռնություն չի ներկայացնում, նախաձեռնությունը ներկայացնում է կառավարությունը, այսպես թե այնպես պայմանավորվածությունը պիտի լինի, պիտի բանակցի, ներկայացնի իր տեսակետները»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանը

23:16 17.05.2025

Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրառմամբ անդրադարձել է դպրոցների վիճակի մասին գրառումներից մեկին։ «Ուրեմն մեկը վիճակագրական տվյալներ է հրապարակում դպրոցների վիճակի վերաբերյալ՝ նշելով, թե քանի դպրոց չունի ջրամատակարարում, կոյուղի, տաք ջրամատակարարում և եզրահանգում՝ թե սա է կառավարության վերաբերմունքը դպրոցներին։ Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Պաշտոնական վիճակագրությունից օգտվողը երևի պիտի իմանա, գոնե նախկին […] ...

Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին

23:08 17.05.2025

Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին

ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հրավերով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում և աշխատանքային ընթրիք է ունեցել ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հաճախակի դարձած փոխայցելությունների կարևորությունը և դրանց նպաստը երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Ա.Գրիգորյանը և Ա.Ա.Ահմադիանն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին և […] ...

Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտում․ կա տուժած

22:39 17.05.2025

Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտում․ կա տուժած

Այսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Էվելինա Ս․-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Ռաֆիկ Ա․-ի վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Land Cruiser»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Ինչպես […] ...

Գոյաբանական խնդիրների առջև կանգնած են աշխարհի շատ երկրներ. Հրաչյա Արզումանյանի հարցազրույցը

22:26 17.05.2025

Գոյաբանական խնդիրների առջև կանգնած են աշխարհի շատ երկրներ. Հրաչյա Արզումանյանի հարցազրույցը

Երեկ Տիրանայում Հայաստանի վարչապետը շփումներ ունեցավ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ: Սա առաջին անգամ էր այն պահից ի վեր, երբ երկու կողմերը հայտարարեցին, որ տեքստը վերջնականացված է, սակայն Ադրբեջանը նոր պահանջներ է դնում: Վարչապետի այդ հանդիպումները տեղի ունեցան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում: Այս ու այլ հարցերի անդրադարձել է  անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա […] ...

Ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարը

22:12 17.05.2025

Ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարը

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Ռուդոլֆ Փաշիկյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Յաշ Բհարադիա (Հնդկաստան) 3-րդ տեղ՝ Էրիկ Չաքրյան (Հայաստան): Միջազգային վարպետի նորմա լրացրեցին Ռուդոլֆ Փաշիկյանը և Յաշ Բհարադիան: ...

SHANTNEWS

22:00 17.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP