18:14 20.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա մամուլի ասուլիսին հավատարմագրված 80 լրատվամիջոցներից միայն SHANTNEWS.am-ի լրագրողը հարց ուղղեց Գյումրիի երկու կարևոր հիմնախնդիրների վերաբերյալ, որոնք առնչվում էին փողոցաշինությանն ու անօթևանությանը:
Փողոցների վիճակը, շինարարության ընթացքն ու ավարտի ժամկետները հստակեցնելու համար վարչապետը խոստացավ զանգահարել Գյումրիի քաղաքապետին: Հեռախոսազրույցը կայացել է այսօր առավոտյան: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սամվել Բալասանյանը:
«Այո´, զանգահարեց, առավոտյան եմ խոսել, ասել եմ ամեն ինչ: Ներկայացրել եմ, որ ասուլիս կտամ, ամեն ինչ կներկայացնեմ, կպատասխանեմ լրագրողների բոլոր հարցերին»,- ասել է Սամվել Բալասանյանը:
Այն, ինչ վարչապետին էր ներկայացրել, կրկնեց նաև լրագրողների հետ հանդիպմանը: Փողոցաշինության առաջին փուլի նոր ժամկետը հունիսի 30-ն է: Նախորդ տարվանից փոփոխվող նախագծերն արդեն պատրաստ են, շինարարական ընկերությունները վերսկսել են աշխատանքները:
Ճիշտ է, ծավալները գոհացնող չեն: Առաջին փուլում ընդգրկված 15 փողոցների մեծ մասի շինարարությունն ավարտվելու էր հունվար-փետրվար ամիսներին: Այլևս ժամկետների երկարաձգումներ չեն լինելու: Եթե մինչև հունիսի 30-ը չհասցրեցին տույժ ու տուգանքներ են կիրառվելու:
Ժամկետները նոր են, բայց էլի աշխատուժի խնդիր ունեն շինկազմակերպությունները: Սրանում քաղաքապետարանը` որպես պատվիրատու, համոզվել է, երբ ստուգել են, թե բանվորների քանի հոգանոց բրիգադով են աշխատում :
«Երեկ ուղարկել եմ, որ ճշտեն, թե քանի հոգով է աշխատում «ԱԱԲ» ընկերությունը: Երեկ փողոցում աշխատանքի մեջ է եղել 25 բանվոր: Սա շատ քիչ է, պետք է համալրեն: Եզրաքար շարող վարպետ չկա: Ճիշտն ասած, ինձ չի հետաքրքրում ո´չ իրենց աշխատուժը, ո´չ էլ ունեցած տեխնիկան: Ինձ` որպես քաղաքապետ, հետաքրքրում է, որ որակով աշխատանք լինի: Միանգամից հնարավոր չէ, որ կախարդական փայտիկով դնենք ասենք։ «Փողոց սարքվի´ր ու սարքվի´»: Մեր ծրագիրը 3 տարվա է, սկսել ենք անցած տարվա հունիսին, կավարտենք այս տարվա հունիսին, երկրորդ փուլը կմեկնարկի օգոստոսին և կավարտվի հաջորդ տարի: Այսինքն` հաջորդ տարի էլ կունենաք էդպիսի անհարմար վիճակներ փողոցներում, որովհետև 34 փողոց պետք է քանդենք»,- ասել է Գյումրիի քաղաքապետը:
Եվս 6 փողոցների առանձին հատվածներ հիմնանորոգվելու են սուբվենցիոն ծրագրերով: Քաղաքապետարանը մոտ 600 մլն դրամ համաֆինանսավորման պայմանով սուբվենցիոն 4 ծրագիր է ներկայացրել:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրագրողների հետ հերթական հանդիպման ժամանակ SHANTNEWS.am-ի թղթակիցը հետաքրքրվեց՝ երբ է լուծվելու Գյումրիի անբարեկարգ փողոցների հարցը, նաև՝ երբ է հաշվառվելու՝ քանի՞ անօթևան կա Գյումրիում, որոնց հանդեպ պետությունը պարտավորություն ունի:
08:30 03.05.2025
Պարույր Հովհաննիսյանը և Անտոնիո Գուտերեշն անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերիՄայիսի 2-ին Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած ՄԱԿ-ի ԳՔ հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում, կարևորելով ՄԱԿ-ի հետ հարաբերությունների հետևողական ընդլայնումը, դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) 2026թ. Հայաստանում հյուրընկալելու կապակցությամբ ՀՀ […] ...
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...