11:34 21.03.2019
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նամակ է ստացել, ըստ որի՝ «Արմաթ» լաբորատորիաների խմբակավարները՝ 260 հոգի, 3 ամիս աշխատավարձ չեն ստացել։
«Ես ուզում եմ հասկանալ՝ սենց բան հնարավո՞ր է 21-րդ դարում, որ Հայաստանում պետական համակարգի աշխատողներ 3 ամիս աշխատավարձ չստանան։ Ո՞վ կարող է սրա հետ կապված պարզաբանումներ տալ»,- հարցրեց Փաշինյանը։
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ ֆինանսավորման ձևն այժմ փոխվել է, և առարկությունների, բանակցությունների պատճառով հարցը ձգձգվել է, և հաջորդ շաբաթ հարցը կլուծվի։
«Էտ ամեն ինչը պարզ է, բայց մարդիկ 3 ամիս աշխատավարձ չեն ստացել»,- ասաց Փաշինյանը։
Ֆինանսների նախարարը առարկեց, որ այդ մարդիկ պետական աշխատող չեն, ինչի հետ կապված ընթացակարգեր կան։ Փաշինյանն ընդմիջեց նրան։
«Պարո՛ն Ջանջուղազյան, էս ամեն ինչը հասկանալի է։ Եթե պետական բյուջեում էդ փողը դրված է, էդ փողը կա, այսինքն` պետությունը կարևորել է այդ ծառայության մատուցումը։ Հիմա բայց երեք ամիս է՝ էդ ծառայությունը մատուցվել է, և մարդիկ իրենց վճարը չեն ստացել։ Սա աննորմալ երևույթ է»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետն ասաց, որ կարելի է խոսել այն մասին, որ մրցույթ էր, հետո նրանք մի բան ասացին, կառավարությունը մեկ այլ բան, բայց գումարները չեն վճարվել։
«Հիմա ասում ենք՝ ֆինանսավորման ձևերը փոխել ենք։ Մենք ֆինանսավորման ձևը փոխում ենք, որ ավելի լա՞վ լինի, թե՞ ավելի վատ լինի»,- ասաց Փաշինյանը։
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...