19:16 22.03.2019
Այսօր Ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառման ժամանակ SHANTNEWS.am-ի հետ զրույցում Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն ասել է, որ մեծ է հավանականությունը, որ այս տարի ևս Սևանա լիճը կծաղկի:
«Կապտականաչ ջրիմուռները մեծ մասամբ տոքսիկ են, դա չի նշանակում, իհարկե, որ նրանք թույն են, բայց, համենայնդեպս, իր ազդեցությունն ունի կենդանական աշխարհի վրա, մարդու վրա՝ առաջացնելով տարբեր հիվանդություններ և ալերգիկ հիվանդություններ»,- ասել է ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը:
Ըստ Գաբրիելյանի՝ դրանից խուսափելու համար պետք է շարունակել աշխատել 3 ուղղությամբ՝ բարձրացնել լճի մակարդակը՝ ապահովելով սնուցող նյութերի նոսրացումն ու լճի ծավալի մեծացումը, ապահովել ջրահավաք ավազանի մաքրությունը, ունենալ ձկան ու խեցգետնի պաշարների ավելացում։ Եթե այս երեք գործոններն առկա լինեն, ջրի մասշտաբային ծաղկում չի լինի:
«Ի դեպ, ասեմ, որ այս տարի, ցավոք սրտի, մենք կարող է էլի ծաղկում ունենանք, քանի որ և´ ջերմային ֆոնը, ջրի մակարդակը բերում են նրան, որ մենք կունենանք ծաղկում»,- ասել է Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻՆ տեղեկատվության համաձայն` 2019թ. հունվարի 14-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.38 մետր, իսկ 2018-ի նույն օրվա դրությամբ կազմել է 1900.42 մ:
Ցուցանիշները վկայում են, որ Սևանա լճում ջրի մակարդակը 4 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ:
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...