Բոլորի համար պետք է կարևոր լինի քաղաքը մաքուր պահելը. Գոհար Աբաջյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+13.09 oC

Բոլորի համար պետք է կարևոր լինի քաղաքը մաքուր պահելը. Գոհար Աբաջյան

12:38 23.03.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շաբաթօրյակին մասնակցում է ընտանիքի անդամների հետ միասին: Նրա կինը` Գոհար Աբաջյանը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ գրեթե բոլոր շաբաթօրյակիներին մասնակցել են երեխաների հետ:

«Կարծում եմ, որ սա բոլորի համար պետք է կարևոր լինի քաղաքը մաքուր պահելը: Շատ լավ նախաձեռնություն է: Քաղաքապետարանը վերջերս կանաչապատման նախաձեռնություններով ուղղակի հիացնում է ինձ: Անգամ տղաս պատմում էր, շատ լավ հիշում էր, թե ոնց էինք նախորդ անգամ Մոնումենտի այգին մաքրում: Նախանցյալ տարի էր, եթե չեմ սխալվում, ես կոլեգաներիս հետ էի գնացել ու ինքը հիշել էր դա: Ասում էր, թե նույն տե՞ղն ենք գնալու, գնամ, իմ տնկած ծառը տեսնեմ աճե՞լ է, թե՞ չէ: Ասացի՝ ուրիշ տեղ ենք գնալու»,- պատմել է Գոհար Աբաջյանը:

Նա ասել է, որ քաղաքը մաքուր պահելու համար պետք է յուրաքանչյուր մարդ գիտակցի դրա կարևորությունն ու իր լուման ունենա այդ գործում: Միևնույն ժամանակ, նրա խոսքով՝ կարևոր է նաև քաղաքային իշխանությունների կատարած աշխատանքը:

«Քաղաքային իշխանությունները, երբ ապահովեն քաղաքի մաքրությունը, արդեն որևէ մեկը ցանկություն չի ունենա այդ աղբը գետնին գցելու: Իսկ երբ տեսնում են, որ համատարած մաքրություն չկա, տարածքում աղբամաններից դուրս թափված աղբ է, ոչ ոք չի մտածում, որ իինքն այդ պահին կեղտոտում է, որովհետև տեսնում է՝ կեղտոտված է»,- ասել է նա:

Արարատ Միրզոյանի դուստրը՝ Արփին, ասել է, որ ինքը նկատել է, թե ինչպես են մարդիկ աղբը դրսում թափում ու ավելացրել է, որ ինքը երբեք նման կերպ չի վարվում:

Հարցին, թե քաղաքում աղբաման չհայտնաբերելու դեպքում ինչպես կվարվի ձեռքի աղբի հետ, աղջիկն ասել է, որ կհասցնի այն տուն ու տան աղբամանի մեջ կգցի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.06.2025

SHANTNEWS

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

21:57 17.06.2025

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

Իրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

21:51 17.06.2025

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

21:45 17.06.2025

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

Իրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...

Ի՞նչ է անապատացումը

21:37 17.06.2025

Ի՞նչ է անապատացումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

21:32 17.06.2025

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

Պենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...

BACK_TO_TOP