«Գարդասիլ-4»-ով պատվաստվելու խնդրի շուրջ քննարկումները կրկին ակտիվացել են. արդյո՞ք պետք է պատվաստվել պապիլոմա վիրուսի դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+12.09 oC

«Գարդասիլ-4»-ով պատվաստվելու խնդրի շուրջ քննարկումները կրկին ակտիվացել են. արդյո՞ք պետք է պատվաստվել պապիլոմա վիրուսի դեմ

14:14 25.03.2019

Մի շարք բժիշկներ իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանում «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման ծրագրի կապակցությամբ։ Նրանք համոզմունք են հայտնել, որ այստեղ անհրաժեշտ են մասնագիտական լուրջ քննարկումներ: Տեսակետներ կան, որ պատվաստանյութն անվտանգ չէ, կարող է առաջացնել առողջության համար անդառնալի հետևանքներ:

«Պապիլոմա վիրուսի կոնկրետ շտամեր են առաջացնում քաղցկեղ, կան ուսումնասիրություններ, որ նույնիսկ պատվաստման պարագայում այլ շտամերն օնկոգեն, այսինքն՝ քաղցկեղածին են դառնում, նրանք, որոնք քաղցկեղածին չեն եղել: Պատվաստանյութը, եթե ազդում է, եթե դրա ազդեցությունն ապացուցված է, զուտ նվազեցնում է ռիսկերը: Սակայն ասեմ որպես պրակտիկ բժիշկ, գիտության ոլորտի ներկայացուցիչ. 2006 թվականից նոր սկսվել է «Գարդասիլ»-ի կիրառումն ամբողջ աշխարհում: Եթե վերցնենք 2006 թվականը որպես զրոյական կետ, դրանից հետո 20 տարի չի անցել, որպեսզի մենք գնահատենք դրա հեռահար ազդեցությունները, որպեսզի գնահատենք դրանից հետո սքրինինգային ծրագրերում ի հայտ եկած քաղցկեղի դեպքերը: Դրա համար չեմ կարող հստակ դիրքորոշում հայտնել, ասել՝ արդյո՞ք դա քաղցկեղի տոկոսներն իջեցնում է, թե՞ ոչ»,- ասաց «Հայկական ազգային առողջապահական խորհրդի» նախագահ Գևորգ Գրիգորյանը:

Այդ ընթացքում նույն թեմայով ասուլիս էր ընթանում նաև առողջապահության նախարարությունում: Ոլորտի պատասխանատուները վստահեցրել են, որ պապիլոմա վիրուսի դեմ պայքարում «Գարդասիլ-4»-ն արդյունավետ միջոց է:

«Ինձ շատ զարմացնում է, որ բնակչությունը չկարողացավ այնպես ընկալել այդ պատվաստման նշանակությունը, որը կարող է հետագայում իրենց աղջիկներին զերծ պահել արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդանալու ծանր ախտաբանությունից: Այսօր Հայաստանում տարեկան արգանդի վզիկի քաղցկեղի մինչև 260 դեպք ենք արձանագրում, այդ դեպքերի 50-60 տոկոսը հայտնաբերվում է 3-րդ, 4-րդ փուլերում, երբ արդեն բժշկությունը դառնում է անզոր՝ փրկելու այդ կանանց կյանքը»,- ասաց ՀՀ ԱՆ մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.06.2025

SHANTNEWS

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

21:57 17.06.2025

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

Իրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

21:51 17.06.2025

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

21:45 17.06.2025

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

Իրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...

Ի՞նչ է անապատացումը

21:37 17.06.2025

Ի՞նչ է անապատացումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

21:32 17.06.2025

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

Պենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...

BACK_TO_TOP