15:34 25.03.2019
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը կառավարության մարտի 25-ի նիստի ժամանակ անդրադարձավ դպրոցներում «ինֆորմատիկա» առարկայի և ռոբոտաշինության դասավանդմանը: Նախարարը նշեց՝ հետագայում ենթադրվում է, որ որևէ կերպ այս ամենը կներառվեն իրար մեջ, որ զուգահեռ գործընթացներ չլինեն, քանի որ պետությունը և՛ առարկաները, և՛ ուսուցման կուրսերը, ամենն իրականացնում է, որ զուգահեռ գործընթացներ չլինեն:
«Արմաթ»-ը, լինելով հաջողակ ծրագիր, ինչ-որ փուլում պետք է ներառվի հանրակրթական գործընթացի մեջ, որ պետությունը զուգահեռ ուղղությունների համար ծախսեր չանի»,- ասաց նա:
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ «ինֆորմատիկա» առարկան հնացած է դասագրքերի, դասավանդման տեխնիկայի առումով, թեպետ կան լավ ուսուցիչներ:
«Իհարկե, դրված խնդիրն այս առարկան չի լուծում, պետք է ծրագիր մշակենք, որ այս բոլորը միմյանց համահունչ լինեն»,- ասաց նախարարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ իրենք աշխատանքային քննարկում են ունեցել և հանգել են այն մտքին, որը նորություն չէր, որ կրթության բովանդակության հետ կապված շատ լուրջ խնդիրներ ունենք, և դրանց լուծումը կրթության բովանդակության և ռազմավարության առումով օրակարգային է:
«Պետք է աշխատենք այդ ուղղությամբ, տեղեր կան, որտեղ պիտի կարողանանք շատ կոնկրետ քայլերով մեր կրթության որակը բարձրացնել, մեր նպատակը պետք է լինի, որ կրթական ամեն ժամ, ամեն րոպե օգտագործվի արդյունավետ, պետությունը հստակ գիտակցի՝ որևէ առարկայով երեխային զբաղեցնելով մեր առաջ ինչ խնդիր է դնում լուծելու, ինչպես է նաև չափելու՝ այդ խնդիրը լուծվե՞ց, թե՞ չէ, հատկացված միջոցները նպատակայի՞ն են ծախսվում, թե՞ ոչ: Բազմաթիվ այլ հարցեր կան, որոնք պետք է անպայման քննարկվեն և իրենց լուծումը ստանան»,- ասաց վարչապետը:
Հարությունյանը հայտնեց, որ այժմ բոլոր առարկաների ուղղությամբ չափորոշիչների մշակման աշխատանք է տարվում, որն այս տարվա ընթացքում իրականացվելու է:
«Ինչպես հիմա ասում եք, որ կա «ինֆորմատիկա» և «ռոբոտաշինության ծրագիր», նույն կերպ կան մասնագետներ, որ հարց են բարձրացնում՝ կա «Հայ ժողովրդի պատմություն» և «Հայ եկեղեցու պատմություն», հիմա այս երկու առարկաներն ի՞նչ հարաբերություն ունեն իրար հետ, տարբե՞ր պատմություններ են, թե՞ նույն պատմության տարբեր հատվածներ: Մեծ է հավանականությունը, որ կլինեն շահարկումներ, շատ հարցեր կան մեր կրթական բոլոր համակարգերում, որ հնարավորինս հրատապ լուծում են պահանջում, բայց հրատապությունը չի նշանակում արագ, ափալ-թափալ քայլերով գնալ առաջ»,- նշեց Փաշինյանը:
Կառավարության ղեկավարն ընդգծեց՝ պետք է բաց լինել առաջարկությունների, դիտողությունների, քննադատությունների համար, հնարավորինս լայն հանրային քննարկման ձևաչափում դրանք քննարկել, կշռել փաստերն ու փաստարկները, գալ դրա վրա հիմնված եզրակացությունների:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը կարևորեց «արհեստավարժությունը զարգացնող» առարկաները զուտ «գիտելիքը զարգացնող» առարկաներից տարբերակելը, նշեց՝ բնագիտական առարկաները չափազանց կարևոր են, դրանց կիրառումն են ապահովում «ինֆորմատիկա» առարկան և «ռոբոտաշինության» խմբակները, ուստի եթե հիմնավորապես չապահովեն այդ բնագիտական առարկաների ուսումնասիրությունը, մյուսներն այն արդյունքը չեն տա: Նախարարը հիշեցրեց՝ ռոբոտաշինության խմբակին մասնակցելու համար հիմա գրանցվում են, այն ամբողջապես ներառված չէ ուսումնական ծրագրի մեջ:
«Եթե ամբողջական ներդրում լինի այս երկուսի՝ ընդհանուր առարկայի տեսքով, այն պարտադիր կլինի, որ համընկնումներ չլինեն»,- արձագանքեց Հարությունյանը:
Փաշինյանը նշեց՝ աշակերտին զբաղեցնում են շաբաթվա մեջ իքս ժամ, այն բաժանում են տարբեր առարկաների միջև, սա ռազմավարական նշանակության աշխատանք է, պետք է հասկանալ՝ ինչու են աշակերտին մի ժամ զբաղեցնում «օտար լեզու», երկու ժամ՝ «ինֆորմատիկա», երեք ժամ՝ «պատմություն» առարկայով, հասկանան՝ դա ապագայի իրենց տեսլականի հետ որքան է համընկնում: Վարչապետն ընդգծեց՝ դա պետության ռազմավարական ընդհանուր տեսլականի շրջանակներում պիտի լինի:
«Սա պիտի ավտոմատացված պրոցես լիներ, մենք պարամետրերը նշեինք, մյուս կողմից պատասխանը գար, բայց այս կարգի աշխատանք չի արվել, շատ բաներ կան, որ պետք է 0-ից անել, լավ, 0,5-ից, 1-ից կամ 3-ից, էական չէ, բայց սա շատ կարևոր աշխատանք է: Պետք է հասկանալ՝ կրթության համակարգը քաղաքական գործընթացների մեջ որքանով է ներգրավված եղել, նաև ապօրինությունների, այդ թվում՝ ընտրակաշառքների միջև, դա կրթության վրա ի՞նչ ազդեցություն է ունեցել, նկատել ե՞նք, թե՞ ոչ, ինչպե՞ս ենք վերլուծել, ի՞նչ արձագանքների է արժանացել: Սա բարդ աշխատանք է, բայց դա չի նշանակում, որ պետք է հրաժարվենք այդ աշխատանքից: Պետք է սուր հարցերը քննարկենք հանրության հետ, հակառակ դեպքում տեղապտույտի վիճակում կհայտնվենք, բայց երաշխավորված ենք, որ այդ վիճակում չենք հայտնվի, որովհետև գիտենք՝ ինչի համար ենք հավաքվել»,- ասաց վարչապետը:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...