Գնաճից կախված՝ թոշակները կվերանայվե՞ն․ Թանդիլյանի հարցը փոխնախարարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Գնաճից կախված՝ թոշակները կվերանայվե՞ն․ Թանդիլյանի հարցը փոխնախարարին

12:31 26.03.2019

25 հազար 500 դրամը որպես կենսաթոշակի նվազագույն շեմ սահմանելու մասին խորհրդարանում այսօրվա քննարկումների ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱԺ ԼՀԿ խմբակցության գործող պատգամավոր Մանե Թանդիլյանը նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանին հարցրեց՝ քննարկվո՞ւմ է այդ նվազագույն թոշակը գնաճի հետ կապելու հնարավորությունը։

Խնդիրն այն է, որ 25 հազար 500 դրամը սահմանվել է ծայրահեղ աղքատության շեմի հաշվարկով, բայց գնաճի պայմաններում այդ շեմն ընդամենը մեկ տարում կփոխվի, ու այսքան թոշակ ստացողները նորից կհայտնվեն ծայրահեղ աղքատների շարքերում։

Թանդիլյանը հիշեցրեց, որ դեռ նախորդ տարի եղել է նախաձեռնություն, որով բացի գումարային կենսաթոշակները, թոշակառուներին հնարավորություն է տրվել անվճար օգտվել թատրոնի տոմսերից և այլ արտոնություններից։ Նա այս արտոնությունները բացատրեց նրանով, որ աղքատությունը ոչ միայն ֆինանսական մուտքերով է հաշվարկվում, այլև կենսակերպով ու զբաղվածությամբ։

Ավելի ուշ փոխնախարար Սաիյանն իր խոսքում ասաց, որ թեև քննարկում եղել է, բայց որոշել են այդ կապը չսահմանել։ Նրա խոսքով՝ կառավարությունն այլ միջոցներով է որոշել հասնել դրան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 1-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստ

08:50 01.08.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 1-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսի 1-ին կքննարկի Ուկրաինայի հարցը՝ համաձայն կազմակերպության նախնական ծրագրի։ Հանդիպումը, որի թեման է «խաղաղության և անվտանգության պահպանումը Ուկրաինայում», նախատեսված է սկսել տեղական ժամանակով 15:00-ին (Մոսկվայի ժամանակով 22:00-ին): Հանդիպումը կազմակերպվել է Կիևի խնդրանքով: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:38 01.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասին

08:30 01.08.2025

Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասին

ԱՄՆ առաջնորդի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը կայցելի Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նա մեկնում է Իսրայել, ապա, Ռուսաստան», -Սպիտակ տանը լրագրողներին ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը՝ պատասխանելով Ուիթկոֆի՝ արտասահմանյան այցելությունների մասին հարցին։ Ավելի վաղ ԱՄՆ կառավարությունը հայտարարել էր, որ Ուիթքոֆը օգոստոսի 1-ին կայցելի Իսրայել և Գազայի հատված։ Թրամփը չի նշել իր […] ...

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

BACK_TO_TOP