13:05 27.03.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների` Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ տուժողները ցուցմունք տվեցին: Տուժող Սարգիս Գրիգորյանը պատմեց, որ գնդի գրավման ժամանակ իր մեքենան գտնվել է գնդի տարածքում և հրազենից վնաս է կրել: Իր հետ կապված ուրիշ որևէ խնդիր չի եղել, այդ պատճառով ինքն իրեն տուժող չի համարում, թեև իրավաբանորեն համարվում է տուժող: Տեղյակ չէ, թե կրակոցն ում կողմից է արձակվել: Իրեն հասցված գույքային վնասի համար դատարանից ոչ մի պահանջ չունի:
Մյուս տուժողը` Գեղամ Խաչատրանը, այժմ չի աշխատում, սակայն գնդի գրավման օրերին աշխատել է ՊՊԾ գնդում որպես գումարտակի հրամանատար: Գիշերը՝ 02:10-ի սահմաններում, դուրս է եկել գնդից` քաղաքում ծառայություն կատարելու համար, զանգել են, ասել, որ գունդը գրավված է: «Գնացել եմ, տեսել` բազմաթիվ ոստիկաններ: Իմ կաբինետում նկատեցի չհրկիզվող պահարանը, որը կոտրված էր, այնտեղ ես ունեի 3500 դոլար, որը ստացվել էր մեքենայի վաճառքից, 500 եվրո և 340 000 դրամ: Հետո մոտ մեկ միլիոն դրամ հայտնաբերվել է լազերային հրաձգարանում` չհրկիզվող պահարանի կապույտ պայուսակի մեջ»:
Տուժողը պատմել է նաև գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների մասին:
«Մեր գնդի հրամանատարի մահվան փաստն ու Յուրի Տեփանոսյանի մահվան մասին իմացանք տղաներից: Գագիկ Մկրտչյանը վիրավորված էր. տեսել եմ արյունահոսությունը: Մնացածը` չէ: Իմացել եմ, որ կրակոցից մահացել է»: Զարուհի Փոստանջյանի այն հարցին, թե մոտեցա՞վ արդյոք վիրավոր ոստիկանին, տուժողը պատասխանեց․
«Կարիք չկար հարյուր հոգով մոտենալ էդ տղուն: Շտապօգնությունն իր գործն էր անում»:
Տուժող Գեղամ Խաչատրյանը նաև ասաց, որ չի հասցրել գնալ և տեսնել Գագիկ Մկրտչյանին, քանի որ ծառայություն էր իրականացնում: Զարուհի Փոստանջյանը շարունակում էր հարցեր ուղղել տուժողին, թե ինչո՞ւ չի գնացել վիրավոր Գագիկ Մկրտչյանին տեսության, տուժողը պատասխանեց, որ ծառայություն է իրականացրել, այդ պատճառով չի կարողացել գնալ: Փոստանջյանը շարունակում էր հարցեր տալ նույն ուղղվածությամբ, որոնք, դատարանի գնահատմամբ, հանդիմանական բնույթ էին կրում: Հարցերը հանվեցին: Արմեն Բիլյանը հարցրեց, թե արդյոք Գեղամ Խաչատրյանը հիշո՞ւմ է, թե ինչպես է մայրաքաղաքի փողոցներում ծեծել ՀՀ քաղաքացիներին: Տուժողն էլ իր հերթին հարցրեց.
«Իսկ հիշո՞ւմ եք, որ ձեր ճակատներին արյունով գրված էր Յուրիկ, Գագիկ և Արթուր»:
Հիշեցնենք, որ Գագիկ Մկրտչյանը, Յուրի Տեփանոսյանն ու Արթուր Վանոյանը զոհվել էին գնդի գրավման ժամանակ:
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...