12:44 28.03.2019
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն ԱԺ այսօրվա ելույթում հանդես եկավ երկու առաջարկությամբ, որոնք, ըստ նրա, կօգնեն իրական փոփոխություններ իրականացնել գյուղատնտեսության ու մյուս ոլորտների կառավարման գործում:
Առաջինը վերաբերում էր ԱԺ ու հասարակության մասնագիտական ուժի միջոցով խորհրդատվական մարմինների ձևավորմանը: Նա ասաց.
«Միանշանակ բոլոր ոլորտներում կան հարյուրավոր պրոֆեսիոնալ մարդիկ, ունեն հաջողված բիզնեսներ, ցանկանում են օգնել կառավարությանն ու ԱԺ-ին: Ես վստահ եմ, որ կան բազմաթիվ պրոֆեսիոնալ մարդիկ, և վստահում եմ պարոն Արկադի Խաչատրյանին, անկախ թե որ կուսակցությունից ենք, ունենք լավագույն մասնագետներ տարբեր կուսակցություններից ու անհատներ, ես առաջարկում եմ, որ կից ստեղծվի ոլորտային խորհրդատվական մարմին, որտեղ կարտահայտեն իրենց մտահոգությունները, և կօգնեն ոչ միայն խորհրդատվությամբ, այլև գործով»:
Նա խնդրեց վարչապետին ելույթի ավարտին իր տեսակետն հայտնել այս մասին, ու եթե դեմ չլինի, իրենք երկու շաբաթվա ընթացքում կներկայացնեն հակիրճ աշխատակարգ, թե ինչպես կարող է պրոֆեսիոնալ հանրությունը կանգնել կառավարության և ԱԺ-ի կողքին:
Երկրորդ առաջարկությունն ԱԺ և կառավարության համատեղ աշխատանքի մասին էր: Ներկայացրեց.
«ԱԺ-ում մեր մասնագիտական ուժը զիջում է կառավարությունում կուտակված մասի ուժին, մենք ունենք մտքեր, բայց չունենք ռեսուրս մեր մտքերն իրականություն դարձնելու, իսկ այդպիսին կա ՊԵԿ-ում, կառավարությունում և այլ տեղերում, մեր դերը ժողովրդից կարծիք հավաքել, բերելն է, որ նախագիծ ստեղծեն, բայց հիմա մենք ամբողջ օրը կնստենք ու կաշխատենք օրենքներում մեկ բառ փոխելու վրա: Որպեսզի չնստենք բառերը փոխենք, պետք է օրենքներն ու օրենսգրքերը փոխենք, որովհետև այս իրավիճակում բառերը փոխելով մեր կյանքը չենք կարող փոխել: Այս հարցում պետք է համատեղ աշխատենք, որովհետև մենք գիտենք՝ ինչ է պետք անել, դուք գիտեք ինչպես է պետք անել, դրա համար գումարենք իրար ու աշխատենք»:
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...