«Ջազում միայն աղջիկներ են» ֆիլմը դարձավ 60 տարեկան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+18.09 oC

«Ջազում միայն աղջիկներ են» ֆիլմը դարձավ 60 տարեկան

22:00 31.03.2019

Լրացավ «Some Like It Hot» ֆիլմի 60-ամյակը, ֆիլմ, որն առավել հայտնի է «Ջազում միայն աղջիկներ են» վերնագրով: Չնայած վաղեմությանը, ֆիլմն արդեն դասական է դարձել և ամենևին չի կորցրել իր հմայքը: «Ջազում միայն աղջիկներ են» ֆիլմը զամանալի համադրություն է երկու դարաշրջանների՝ 1920-ականների վերջի ու 1950 թվականի, երբ ֆիլմը ստեղծվում էր: Մի կողմից ալկոհոլի օգտագործման արգելքը, գանգստերային խմբավորումները, մաֆիոզային բախումները, մյուս կողմից ընդհատակում գործող բարերի ու գիշերային ակումբների անզուսպ զվարճանքները՝ վառ երգչուհիներով։

Ֆիլմի ստեղծման պատմությունը

Ֆիլմի սյուժեն, իհարկե, ոչ մի կապ չունի իրականության  հետ: Փոխարենն իրականության հետ սերտ կապված են  ֆիլմի աուրան, մանրամասները, 20-ականների վերջին ջազում ընկղմված Ամերիկան:

«Ջազում միայն աղջիկներն են» ֆիլմը իրականում ռիմեյք է: Գերմանիայում դեռ մինչ պատերազմը կար այդպիսի ֆիլմ  երկու երաժիշտների մասին, որոնք աշխատանքի բերումով ստիպված էին հաճախ զգեստափոխվել,- պատմել է  ռեժիսոր Բիլլի Ուայլդերը: Նրանք ի վերջո աշխատանք են գտնում կանանց կոլեկտիվում: Մնացած ամենը հնարված է,- խոստովանել է ռեժիսորը:

Մերիլինը և մյուսները 

Բայց անգամ ամենանուրբ հումորն ու սցենարային  լուծումները չէին աշխատի, եթե դերասանական կազմը փայլուն չլիներ: Թեև դա հիմա է մեզ թվում, թե դերասանական կազմն անթերի էր: Այն օրերին, երբ ռեժիսորն ընտրում էր դերակատարներին, այնքան էլ վստահ չէր, որ ճիշտ ընտրություն է կատարում:

«Ջազում միայն աղջիկներ են» ֆիլմը ռեժիսորի և Մոնրոյի երկրորդ համատեղ աշխատանքն էր: Դեռ առաջին ֆիլմի ժամանակ Մոնրոյի քմահաճ բնավորությունը քիչ էր մնում ընդհատեր ֆիլմի նկարահանումները: Մոնրոյի քմահաճություները բազմապատկվել էին: Ամեն ինչը պայմանագրում վիճահարույց էր, թե՛ այն, որ Մոնրոն միայն պիտի խաղար գունավոր ֆիլմերում, իսկ ռեժսորը սկզբունքորեն նկարահանում էր միայն սև ու սպիտակ, թե՛ Մոնրոյի հղիությունն  ու վիժումը, որպես հետևանք ՝ հոգեբանական ծանր վիճակը և նաև այն համառությունը, որ Մոնրոն ցանկանում էր դուրս գալ «հիմար շիկահերի» կերպարից: Լուրջ դեր ստանալու համար Մոնրոն ստիպած էր դերասանական կուրսեր անցնել հենց այդ ֆիլմի նկարահանման ժամանակ: Իսկ դա նշանակում էր, որ նա անընդհատ ուշանում էր և ներկայանում էր դերն անգիր չսովորած:

Բոլոր  տանջանքնրն արդարացվեցին՝  Մոնրոն զարդարեց ֆիլմը:«Ջազում միայն աղջիկներ են» ֆիլմում խաղացած կերպարը դարձավ նրա աստղային դերերից ամենապայծառը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP