S7-ի համասեփականատերը զոհվել է ավիավթարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.69
  • RUBLE
    4.24
  • 418.59
WEATHER
+9.09 oC

S7-ի համասեփականատերը զոհվել է ավիավթարում

23:44 31.03.2019

Այսօր՝ մարտի 31-ին, Ֆրանկֆուրտի օդանավակայանից թռիչք կատարելիս կործանվել է Epic մասնավոր ինքնաթիռը, որը պատկանում է ռուսական «Глобус» ավիաընկերությանը։ Ինչպես նշվում է, ինքնաթիռը տեղափոխելիս է եղել S7 Group-ի ղեկավարությանը։

Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռում երեք ռուս է գտնվել։ Ավիավթարի զոհ է դարձել S7 Group-ի համասեփականատեր, 55-ամյա Նատալյա Ֆիլյովան։

Forbes ամսագիրը 2018-ին նրա կարողությունը գնահատել է 600 մլն դոլար, որը չորրորդ ցուցանիշն է ռուս ամենահարուստ կանանց շրջանում։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, թե զոհվել է Նատալյա Ֆիլյովայի ամուսինը, սակայն РИА Новости-ն՝ հղում անելով գործարարին մոտ կանգնած աղբյուրին, հերքել է նրա մահվան մասին լուրը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհվել են գործարարի կինն ու նրա հայրը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կինը բաց է թողել ամուսնուն վերջին հրաժեշտը տալու հնարավորությունը ավիաընկերության մեղքով

20:40 14.05.2024

Կինը բաց է թողել ամուսնուն վերջին հրաժեշտը տալու հնարավորությունը ավիաընկերության մեղքով

Air India-ի ուղևորը կորցրել է իր ամուսնուն մահից առաջ վերջին անգամ այցելելու հնարավորությունը՝ փոխադրողի մեղքով։ The Times of India-ն կիսվել է պատմության մանրամասներով: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ամրիտան, ում ամուսինը սրտի կաթվածից հետո ծանր վիճակում գտնվել է Օմանի մայրաքաղաք Մուսկատի հիվանդանոցում, չի հասցրել թռչել նրա մոտ։ Կինը տոմսեր էր պատվիրել մայիսի 8-ի համար, սակայն օդանավակայան ժամանելուն պես […] ...

Երևան-Երասխ ավտոճանապարհին «Toyota»-ն վթարի է ենթարկվել

16:42 14.05.2024

Երևան-Երասխ ավտոճանապարհին «Toyota»-ն վթարի է ենթարկվել

Մայիսի 14-ին՝ ժամը 13:56-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում՝ Մրգավան գյուղում, «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ․ Բ, ծնված 1971 թ․) դուրս է […] ...

Երևանում 2-ամյա տղան ընկել է ննջասենյակի պատուհանից․ նրան տեղափոխել են հիվանդանոց

11:37 14.05.2024

Երևանում 2-ամյա տղան ընկել է ննջասենյակի պատուհանից․ նրան տեղափոխել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` մայիսի 3-ին` ժամը 10։40-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության 04 խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի երեխայի։ Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Արդեն տեղում ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 2-ամյա Կ․ Ջ․-ն է, […] ...

Հնդկաստանում գովազդային վահանակի ընկնելու հետևանքով 14 մարդ է զոհվել

10:34 14.05.2024

Հնդկաստանում գովազդային վահանակի ընկնելու հետևանքով 14 մարդ է զոհվել

Մահարաշտրա նահանգի Մումբայ քաղաքում փոշու փոթորիկի ժամանակ մետաղյա գովազդային վահանակի ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի, 74 մարդ վիրավորվել է։ Այս մասին լրագրողներին հայտնել է աղետների արձագանքման ազգային ուժերի հրամանատարի օգնական Նիխիլ Մուդհոլկարը։ «Ընդհանուր առմամբ տուժել է 88 մարդ, որոնցից բժիշկները հայտարարել են 14-ի մահվան մասին, իսկ 31-ը դուրս են գրվել»,- ասել է նա։ […] ...

Քաղաքացին ընկել է Երևանի Օպերային թատրոնի հետնամասում գտնվող չշահագործվող շինության նկուղը

08:02 14.05.2024

Քաղաքացին ընկել է Երևանի Օպերային թատրոնի հետնամասում գտնվող չշահագործվող շինության նկուղը

Մայիսի 13-ին, ժամը 20:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետնամասում գտնվող փոսի մեջ քաղաքացի է ընկել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […] ...

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Ուկրաինայի 35-ամյա քաղաքացին «Mercedes»-ով կողաշրջված հայտնվել է ձորում

23:47 13.05.2024

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Ուկրաինայի 35-ամյա քաղաքացին «Mercedes»-ով կողաշրջված հայտնվել է ձորում

Այսօր՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Ուկրաինայի Հանրապետության 35-ամյա քաղաքացին իր վարած վրացական համարանիշներով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում դուրս է  եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 200 մ գլորվելով՝ կողաշրջված հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը […] ...

BACK_TO_TOP