19:16 01.04.2019
«Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթն արդեն Ազգային ժողովում է։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՓՄՁ ներկայացուցիչների հետ այսօր փաթեթի առաջին քննարկումն է կազմակերպվել: Քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ միկրոձեռնարկատիրության համար առաջարկվում է ներդնել միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ:
«Եթե ներկայումս իրացման շրջանառության առավելագույն շեմը ինքնազբաղված անձանց պարագայում 9 մլն դրամ է, ընտանեկան ձեռնարկատիրության համար՝ 18 մլն դրամ, ապա նոր նախաձեռնությամբ առաջարկվում է 24 մլն դրամ: Առաջարկում ենք, որպեսզի հնարավորություն տրվի այս ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին, որպեսզի նրանք աշխատողներ կարողանան ներգրավել ոչ միայն ընտանիքի անդամներից, այլ նաև ցանկացած անձի կարողանան ներգրավել:
Հնարավորություն ենք ընձեռում, որպեսզի ձեռնարկատիրական գործունեությունը կազմակերպվի ոչ թե մեկ վայրում, այլ մեկից ավելի: Հնարավորություն ենք ընձեռում, որպեսզի առևտրական գործունեությունը բացի Երևան քաղաքի վարչական սահմաններում իրականացվողից, նույնպես կարողանա գործել այս հարկման համակարգում»,- ասաց նա:
Փոխնախարարը նաև հայտարարեց, որ որոշել են այս պահին ձեռնպահ մնալ զովացուցիչ ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու կարգավորումից և Հարկային օրենսգրքի նախագիծն ԱԺ քննարկմանը ներկայացվել է առանց այդ կարգավորման: Նա անդրադարձավ նաև գրավատների ու փոխանակման կետերի պետական տուրքը 60 անգամ բարձրացնելուն.
«Մենք առաջարկել ենք որոշակի փոխզիջումային տարբերակ այն առումով, որ միգուցե քննարկենք և առաջարկվող պետական տուրքի դրույքաչափերին հասնենք որոշակի ժամանակահատվածի ընթացքում: Այս առաջարկությունը, սակայն, ըստ էության, չի ընդունվել ոլորտի ներկայացուցիչների կողմից:
Այդուհանդերձ, կառավարությունն իր նախաձեռնությամբ մի բարելավում կատարել է: Նախագծի նախնական տարբերակով նախատեսվում էր, որ պետական տուրքի վերանայված դրույքաչափերն ուժի մեջ են մտնելու օրենքի ընդունումից անմիջապես հետո: Բայց ԱԺ քննարկմանը ներկայացված տարբերակով նախատեսվել է, որ պետական տուրքի վերանայված դրույքաչափերն ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հունվարի 1-ից միայն»,- հայտարարեց Արման Պողոսյանը:
10:00 04.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...