10:51 02.04.2019
Այսօր առավոտյան Եռաբլուր պանթեոնում է գտնվել Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությունը: Լրատվամիջոցների հետ զրույցում ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն ասել է. «Երբևէ որևէ գործողություն կատարելիս հիշենք ու որպես օրինակ վերցնենք այն սխրանքը, որ կատարել են մեր զինծառայողները չորսօրյա գործողությունների ընթացքում, ունի հայ ժողովրդին համախմբելու խորհուրդ: Մարտահրավերների փոփոխություն տեղի չի ունեցել, կարող է մի փոքր ավելի կամ նվազ լարվածություն լինել, բայց դա որևէ կերպ չի ազդում զինված ուժերի պատրաստության վրա»:
Խոսելով բանակի պատրաստվածության ու վիճակի փոփոխության մասին՝ նա հայտարարել է. «Փառո Աստծո, մենք պարտվողի կարգավիճակով դուրս չենք եկել քառօրյա մարտական գործողություններից, այլ կարողացել ենք ցույց տալ այն ոգու խիզախությունը, զենքի ճշգրտությունը, որը Հայոց բանակն ունի: Վերջին մի քանի տարիների ընթացքում կարողացել ենք բավականաչափ լրացնել և՛ զինանոցը, և՛ մարտական պատրաստվածության աստիճանը, բերել զգոն վիճակը, փոխարինում ենք քանակականը որակականով, մենք որակական լուրջ փոփոխություններ ենք կրել»:
Նա վստահեցրել է, որ զինված ուժերը համալրված են տեխնիկական միջոցներով:
«Ձևաչափն էլ ենք փոխել զորավարժությունների, մեսիջները հստակ գնացել են, որ այլևս սահմանների պահպանություն չի, լինելու է պաշտպանություն, որը ենթադրում է մարտական գործողությունների տեղափոխում հակառակորդի թիկունք: Սա կառավարության ծրագրի մաս է կազմում, եթե կարդաք, անվտանգության և պաշտպանության բլոկի վերաբերյալ, հստակ այդ ուղերձները կան: ՊՆ-ն կառավարության անդամ է, և իրականացնում է կառավարության քաղաքականությունը: Այնտեղ հստակ կան այդ հայտարարության նախանշանները»:
10:30 04.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 4-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 4-ի 08։00 դրությամբ կազմել է 17.2°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 04.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...