10:24 02.04.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ընդլայնել է «Աշխատաշուկայում անմրցունակ երիտասարդ մայրերի աջակցության ծրագիր»-ը: 2019 թվականի համար ծրագրից կարող է օգտվել 107 շահառու: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:
Ժորա Սարգսյանի խոսքով` Զբաղվածության պետական գործակալության տարածքային գրասենյակներում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թվում բավական մեծ տեսակարար կշիռ են կազմում կանայք: Օրինակ` հաշվառված գործազուրկների շուրջ 67 տոկոսը կանայք են: Հետևաբար, առաջնահերթություն եղավ հենց կանանց համար հասցեական ծրագրեր իրականացնելը: Դրանցից է «Աշխատաշուկայում անմրցունակ երիտասարդ մայրերի աջակցության ծրագիր»–ը: Նպատակն է կանանց հնարավորություն տալ ձեռք բերել մասնագիտական ունակություններ գործատուի մոտ ուսուցում իրականացնելու միջոցով:
«Մասնավորապես, ծրագրի շրջանակում նախատեսվում է մինչև 30 տարեկան երիտասարդ մայրերին, ովքեր դպրոցն ավարտելուց հետո մասնագիտություն չեն ստացել և աշխատաշուկայում անմրցունակ են, հնարավորություն տալ 6 ամիս ժամկետով մասնագիտական ուսուցում ստանալ անմիջապես գործատուի մոտ: Այդ ընթացքում ծրագրով նախատեսվում է շահառու կանանց վճարել կրթաթոշակ, ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը: Այսինքն՝ յուրաքանչյուր ամիս 55 հազար դրամ: Ստացվում է, աշխատաշուկայում անմրցունակ կանայք 6 ամիս և՛ 55 հազար դրամ գումար կստանան, և՛ աշխատանքի հմտություններ ձեռք կբերեն գործատուի մոտ»,- ասաց նա:
Առաջնահերթություն է տրվելու այն կանանց, ովքեր ունեն 3 և ավելի երեխա, ովքեր նպաստառու ընտանիքից են: Ժորա Սարգսյանը նշեց, որ ծրագրով չեն կարող անսահմանափակ թվով շահառուներ նախատեսել, հետևաբար, եթե մասնակցության պահանջարկը շատ լինի, ապա սկզբում նախապատվությունը կտրվի վերը նշվածին:
2018 թվականին ծրագիրը նախատասված է եղել 100 շահառուի համար, սակայն դիմել էին 100-ից ավելի: Եվ վերաբաշխումների միջոցով նախարարությունը կարողացել է ընդգրկել 112 շահառուի: 2019 թվականին ծրագիրը նախատեսված է 107 հոգու համար, չի բացառվում, որ վերաբաշխումների միջոցով պահանջարկի դեպքում ավելին լինի:
«Այս տարվա ընթացքում 15 հոգի արդեն աշխատում է: Ծրագրով սահմանված 107 հոգու համար նախատեսված է 63 մլն 556 հազար դրամ: Մենք ուսուցման պրոցեսում ֆինանսավորում ենք ոչ միայն շահառուին: Գործատուն իր աշխատողներից մեկին կցում է ծրագրի շահառուին, որպեսզի նրան սովորեցնի: Ծրագրով որոշակի գումար է նախատեսվում ուսուցանողի համար, ինչը ևս խրախուսող մեթոդ է: Նախատեսում ենք նաև գործատուին միանվագ գումար տալ 30 հազար դրամի սահմաններում, ով այդ վեց ամսվա ընթացքում ձեռք կբերի նյութատեխնիկական պարագաներ ծրագրի շահառուին ուսուցանելու համար»,- ասաց Ժորա Սարգսյանը:
Գործատուներից արձագանք կա, շատերն են ցանկանում ծրագրի շրջանակում համագործակցել: Դիմողները հիմնականում սպասարկման, ծառայությունների ոլորտից են: Նախարարությունն առաջնահերթություն է տալիս այն գործատուներին, ովքեր տվյալ պահին ունեն թափուր աշխատատեղեր:
10:41 18.06.2025
ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժածՀունիսի 18-ին, ժամը 01։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Chevrolet» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բախվել է գովազդային վահանակի սյանը։ Փրկարարները […] ...
10:31 18.06.2025
Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստըՀունիսի 17-18-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, եվրոպական կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը։ Նիստին բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ […] ...
10:25 18.06.2025
Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլըՍպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը: Խաղերի ընթացքին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Խաղային առաջին օրը խմբային փուլի հանդիպումներն են անցկացրել 7-9-րդ դասարանների թիմերը: Գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Կոտայք՝ Չարենցավանի […] ...
10:19 18.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:13 18.06.2025
Հրդեհ Լվովյան փողոցում․ տուժածներ չկանՀունիսի 17-ին, ժամը 18:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի մոտակա ձորում՝ շինությունում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լվովյան փողոցի թիվ 25/43 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։14-ին, մարվել՝ 19։59-ին։ […] ...
10:08 18.06.2025
Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին։ Դրանում ասված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ 1. Արմեն Աբազյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես […] ...