13:04 02.04.2019
Այսօր Եռաբլուր պանթեոն են այցելում ոչ միայն Ապրիլյան պատերազմի զոհերի հարազատները, այլև մարդիկ, ովքեր իրենց պարտական են զգում հերոսների առջև գոյության ու խաղաղ պայմանների համար: Գոհար Նավասարդյանը նրանցից մեկն է, ով այսօր երկար զրուցում էր Ադամ Սահակյանի շիրիմի մոտ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա պատմում է.
«Ադամին մինչև Քառօրյան չեմ ճանաչել ու ցավում եմ, որ չեմ ճանաչել: Ադամն ու բոլոր տղաները մեզ համար հարազատ են դարձել: Անկախ նրանից, որ մենք չենք ճանաչել, պարտավոր ենք այստեղ լինել»:
«Տղաները կարևոր գործ արեցին հայրենիքի համար»,- ասում է Գոհարը, ով բոլորի ընտանիքների հետ մտերմացել է, իսկ Ադամի ընտանիքի հետ արդեն հարազատական կապեր ունի: Հաճախ է այցելում Եռաբլուր միայնակ կամ ընկերների հետ:
«Կարոտել էի Ադամին, չեմ կարող ասել՝ ինչպես եմ շփվում, կամ էներգիան ինչպես է փոխանցվում, բայց ես իր ներկայությունը զգում եմ, շնորհակալ եմ, որ հիմա մենք բոլորս ապրում ենք ազատ երկրում, և բոլորս կարող ենք հպարտանալ իրենով»:
Ադամ Սահակյանը սահմանապահ գումարտակից էր և ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը՝ ժամը 3։00-ի սահմաններում, տեղի է ունեցել հարձակումը։ Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի («Լալայկա» կոչվող բարձունք) ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցել են շրջանաձև պաշտպանության։ Սերժանտ Ադամ Սահակյանը, իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային), ընկել է հերոսի մահով առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում` մարմնին և դեմքին ստացած ծանր հրազենային վիրավորումներից։ Ադամ Սահակյանի՝ թշնամու դեմ մղած 5-ժամյա պայքարը հնարավորություն է տվել Ջաբրաիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին:
11:26 18.06.2025
Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում հոսպիտալացվել է 94 քաղաքացիՀունիսի 18-ի գիշերը Իսրայելի տարածքի վրա Իրանից հրթիռային հարձակումների հետևանքով վիրավորված 94 մարդ հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնել է Իսրայելի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ «Գիշերը հիվանդանոցներ է տեղափոխվել 94 տուժած։ Մեկ վիրավոր գտնվում է միջին ծանրության, 85-ը՝ բավարար վիճակում, երեք վիրավոր հոսպիտալացվել է տագնապային խանգարման վիճակում, իսկ ևս հինգը ներկայումս բուժզննում են անցնում, և նրանց […] ...
11:16 18.06.2025
Շրջայց՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որի ընթացքում վարչական շրջանի մի շարք հասցեներում ծանոթացել է կատարված աշխատանքներին: Մասնավորապես Շահումյան 1-ին փողոցում քանդվել են ապօրինաբար կառուցված ավտոտնակները, մաքրվել են զավթված հողատարածքները: Կառուցվել է շուրջ 0,5 կմ ճեմուղի, բարեկարգվել են փողոցին հարակից տարածքները: Զորավար Անդրանիկի, Րաֆֆու, Առնո Բաբաջանյան փողոցների մի քանի այլ […] ...
11:00 18.06.2025
Թենիսի կանանց Հայաստանի թիմը հաղթանակով է սկսել պայքարը Մոլդովայում մեկնարկած Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի կանանց Հայաստանի թիմը հաղթանակով է սկսել պայքարը Մոլդովայում մեկնարկած Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում: Երրորդ ենթախմբում ընդգրկված մեր հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին: Մենախաղում հաղթանակ են տարել Ալեքսանդրա Կորնևան (6-1, 6-1) ու Ալինա Սողոմոնյանը (6-4, 1-6, 6-3) հաշվով։ Անի Ամիրաղյանն ու Ալինա Սողոմոնյանը հաղթել են զուգախաղում (6-2, 6-1) հաշվով։ ...
10:41 18.06.2025
ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժածՀունիսի 18-ին, ժամը 01։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Chevrolet» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բախվել է գովազդային վահանակի սյանը։ Փրկարարները […] ...
10:31 18.06.2025
Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստըՀունիսի 17-18-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, եվրոպական կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը։ Նիստին բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ […] ...
10:25 18.06.2025
Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլըՍպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը: Խաղերի ընթացքին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Խաղային առաջին օրը խմբային փուլի հանդիպումներն են անցկացրել 7-9-րդ դասարանների թիմերը: Գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Կոտայք՝ Չարենցավանի […] ...