Նախագահի տիկինն այցելել է աուտիզմով տառապող երեխաներին ու պատմել իր խնդրի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+21.09 oC

Նախագահի տիկինն այցելել է աուտիզմով տառապող երեխաներին ու պատմել իր խնդրի մասին

14:51 02.04.2019

Ապրիլի 2-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Հայաստանում այդ օրվա առթիվ ամեն տարի կազմակերպվում են իրազեկման տարատեսակ միջոցառումներ: Օրվա առիթով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանը այցելել է «Երևան իմ սեր» հիմնադրամի «Լուսե» վերականգնողական կենտրոն:

Նախագահի տիկինը շրջեց կենտրոնում, ծանոթացավ երեխաների, նրանց ծնողների հետ ու կենտրոնում տարվող աշխատանքներին: Նունե Սարգսյանը համբերություն մաղթեց ծնողներին` շեշտելով, որ լավ գիտակցում է խնամակալի ծանր պարտականությունը:

Նունե Սարգսյանը կարևորեց այն հանգամանքը, որ կենտրոնում աշխատանքներ են տարվում ոչ միայն երեխաների, այլև ծնողների հետ:

«Ծնողը կամ խնամակալը պետք է համբերություն ունենա, որ աուտիզմ ունեցող երեխային փորձի սովորեցնել կյանքի տարրական կարիքները, փորձի գտնել այդ երեխայի տաղանդը, քանի որ ամեն մարդ տաղանդ ունի՝ մեծ կամ փոքր, և հատկապես հաշմանդամ և աուտիզմ ունեցող երեխաներն ունեն այդ տաղանդը և դա պետք է բացահայտել ու զարգացնել»,- նշեց նախագահի կինը:

Նման այցելությունները նպատակ ունեն հավասարություն քարոզելու, ասում են միջոցառման կազմակերպիչները, քանի որ այսօր աուտիզմով տառապող մարդիկ առաջին հերթին կարիք ունեն սոցիալիզացման: Նախագահի տիկինը նաև արձանագրեց, որ հասարակությունը պետք է փոխի մտածելակերպն ու վերաբերմունքը, թեպետ նկատեց նաև, որ մտածելակերպն ու վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ փոխվում է:

«Ես հիշում եմ իմ մանկության տարիները, երբ մենք հաշմանդամներ էինք տեսնում, ապշած նայում էինք, որովհետև նրանք տարբեր էին, և նրանց թաքցնում էին ընտանիքները: Բայց հիմա դա փոխվել է: Իմ թոռնիկները, երբ տեսնում են հաշմանդամ երեխա, անմիջապես վազում են, փորձում օգնել և շատ նորմալ է նրանց համար, որովհետև նրանց աչքը սովոր է, նրանց դաստիարակությունը ուրիշ է, և հաշմանդամներին այլևս չեն թաքցնում: Փաստորեն մենք հասկացել ենք, որ մեր հասարակության մի մասն են նրանք»,- ասաց Նունե Սարգսյանը:

Նախագահի տիկինը իր խոսքում ասաց նաև, որ առողջ լինելը լավ բան է, բայց առողջ մարդիկ հաճախ ընդունում են առողջությունը որպես Աստծո կողմից տրված նվեր` առանց մտածելու, որ այդ առողջությունը պետք է խնամել ու փայփայել: Նունե Սարգսյանը նաև պատմեց, որ եղել է մի շրջան, երբ ինքն էլ չի կարողացել քայլել և երբ հաղթահարել է խնդիրը, ավելի է կարևորել առողջությունը:

«Ես ապաքինվեցի և կամաց-կամաց սկսեցի քայլել: Ես ամեն օր իմ մտքում շնորհակալություն էի ասում երկու ոտքերիս»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին

10:52 04.07.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի, ինչպես նաև իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանին և Միացյալ Նահանգներին միավորում են մեր […] ...

Դատախազության հայցերից մեկով՝ 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին

10:45 04.07.2025

Դատախազության հայցերից մեկով՝ 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցի հիման վրա՝ Վարչական դատարանում քննվող գործով՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է շուրջ 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 31 միլիոն դրամ: Գլխավոր դատախազության հայցը վերաբերել է ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ, մասնավորապես՝ աճուրդ-վաճառքի փոխարեն ուղղակի վաճառքի միջոցով, հողամաս օտարելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի 2015 թվականի որոշումն անվավեր ճանաչելուն: ...

Էդգար Թորոսյանը՝ «Վանի» գլխավոր մարզիչ

10:39 04.07.2025

Էդգար Թորոսյանը՝ «Վանի» գլխավոր մարզիչ

«Վանը» հայտարարել է Էդգար Թորոսյանին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: Թորոսյանը նախկինում աշխատել է «Ալաշկերտում», «Արարատում» և Գյումրիի «Շիրակում»: 2023 թվականին «Շիրակն» Էդգար Թորոսյանի գլխավորությամբ հասել է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 4-ի 08։00 դրությամբ

10:30 04.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 4-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 4-ի 08։00 դրությամբ կազմել է 17.2°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին

10:00 04.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

BACK_TO_TOP