11:08 03.04.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների, նաև քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով, բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպք:
Մասնավորապես, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ 2009 թվականի հունվարի 9-ին «Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը ճանաչվել է սնանկ և ընկերության գույքը, այդ թվում՝ 10.7 կմ երկարությամբ 100 մմ տրամաչափի Արագածոտնի մարզի «Ապարան-Վարդաբլուր-Ծաղկահովիտ» ջրատարը հանձնվել է գործով սնանկության կառավարչի տիրապետմանը:
2018 թվականի հուլիսի 23-ին, աճուրդի արդյունքում, անհատ ձեռնարկատիրոջ և սնանկության գործով կառավարչի միջև կնքվել է «Ապարան-Վարդաբլուր-Ծաղկահովիտ» ջրատարից երկու հազար գծամետր ընդհանուր երկարությամբ խողովակների ձեռքբերման պայմանագիր:
Անհատ ձեռնարկատիրոջ ներկայացուցիչը, օգտագործելով նշված պայմանագիրը, առանց Ծաղկահովիտ խոշորացված համայնքի ղեկավարի թույլտվության, 2018 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ջրատարից ապամոնտաժել է երկու հազար գծամետր խողովակ։ Հետո, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տեղեկությունների, խարդախությամբ ապամոնտաժել և հափշտակել է նույն ջրատարի շարունակությունը՝ Ալագյազ համայնքի վարչական տարածքով անցնող, մոտ 500 գծամետր խողովակաշարը։ Ապա, չարաշահելով ինչպես սնանկության կառավարչի, այնպես էլ Ալագյազ համայնքի ղեկավարի վստահությունը, նշված պայմանագիրը ներկայացրել է Ալագյազ համայնքի ղեկավարին և նրա կողմից քանդման թույլտվություն ստանալուց հետո, 2019 թվականին ապամոնտաժել և խարդախությամբ հափշտակել է ևս շուրջ 2.200 գծամետր խողովակաշար` այսպիսով հափշտակելով ընդհանուր՝ 4.590.000 դրամ արժողության շուրջ 2700 գծամետր խողովակաշար:
Փաստի առթիվ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն:
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...