Օպերային թատրոնի աշխատակիցները հակափաստարկները ներկայացրել են վարչապետին, սպասում են արձագանքի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+19.09 oC

Օպերային թատրոնի աշխատակիցները հակափաստարկները ներկայացրել են վարչապետին, սպասում են արձագանքի

18:30 03.04.2019

Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակազմը, պայմանավորվածության համաձայն, ի հակակշիռ Կոնստանտին Օրբելյանին պաշտոնանկ անելու փաստարկների, կառավարության ղեկավարին է ուղարկել հակափաստարկների մի խումբ: Դիրիժոր Հարություն Արզումանյանը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց ունեցած հանդիպմանը հաջորդած զարգացումները, նշեց.

«Երեկոյան մեզ ուղարկեցին փաստարկները, արդեն ուշ էր, չէինք հասցնի պատասխանել, մյուս օրը հակափաստարկներ ենք ներկայացրել՝ 12 էջանոց, մանրակրկիտ պատասխաններով, բոլոր հիմքերով, որ չծանրաբեռնվի պատասխանը, օրենքի հիմքերը կամ նախարարության հետ նամակագրական կապի հիմքերը, օրինակները, առանձին ուղարկել ենք: Երեկ երեկոյան ուղարկել ենք, այսօր պետք է ծանոթանան, դրանից հետո տեսնենք՝ կա´մ մեզ մոտ, կա´մ իրենց մոտ կհանդիպենք, ամեն դեպքում, ցույց ենք տվել, որ իրենց ներկայացրած փաստարկների մեծամասնությունը սուտ է»:

Հարցին՝ ո՞ւմ հետ է հանդիպումը՝ վարչապետի՞, թե՞ մշակույթի նախարարի պարտականություններն իրականացնող Նազենի Ղարիբյանի, նա պատասխանեց.

«Հուսով եմ՝ Փաշինյանի հետ, Ղարիբյանի հետ խոսելու բան չկա, նա դեմագոգիայով է զբաղված»:

Արզումանյանն ասաց, որ ներկայացված փաստաթղթում անդրադարձել են Օրբելյանի օրոք արձանագրված 92 մլն դրամի խախտումների մասին մեղադրանքներին, տեղեկացրեց՝ ժամկետներով ցույց են տվել, որ խոսքը Օրբելյանից 3 տարի առաջվա մասին է:

«Առանց ժամկետները գրելու՝ Փաշինյանին են ներկայացրել, տպավորություն է ստեղծվել, որ Օրբելյանի օրոք խախտումներ են կատարվել, բայց ոչ մի խախտում էլ չի կատարվել, ամբողջը կեղծիք է, սուտ է: Երկրորդը՝ ասում են՝ Օրբելյանը նշանակվել է առանց մրցույթի, մենք ցույց ենք տալիս, որ օրենքում նշված է եղել՝ կարող է նշանակվել նաև հիմնադրի որոշմամբ: Կետեր էլ կան, որոնց համաձայն՝ ցանկացած համաշխարհային անուն ունեցող արվեստագետ կարող է նշանակվել՝ առանց մրցույթի, այսինքն՝ այդ աբսուրդ տեքստերը լրացնելու, օրենքները «զուբրիտ» անելու կարիք չկա, եթե համաշխարհային մրցույթների դափնեկիր է, փառատոնների կազմակերպիչ, նշանավոր նվագախմբերի դիրիժոր կամ գեղարվեստական ղեկավար՝ առնվազն 10 տարի: Մի խոսքով, մեծ պարբերություններ կան, որոնց համապատասխան էլ կառավարության որոշում է կայացվել՝ երեք տարով, այսինքն՝ ինչ օրենքի խախտում կա այստեղ»,- ասաց նա:

Դիրիժորն անդրադարձավ նաև պնդումներին, թե գեղարվեստական ղեկավարը գեղարվեստական աշխատանք չէ, այլ «տնօրինական», ասաց՝ ՊՈԱԿ-ների բոլոր օրենքները բերել են, որտեղ ասվում է՝ գեղարվեստական ղեկավարն իրավունք չունի ոչ մի հրաման տալ, բոլոր հրամանները տալիս է տնօրենը, տնօրենն էլ ազատում է գեղարվեստական ղեկավարին, իսկ գեղարվեստական ղեկավարը ոչ մի հրաման տալ, ոչինչ չի կարող անել: Բացի դրանից՝ ըստ օրենքի՝ գեղարվեստական ղեկավարը ստորադաս է, և տնօրենն իրավունք չունի զբաղեցնել այլ պաշտոն, բացի ստեղծագործական, գիտական և այլ պաշտոններից:

«Բողոքներ են եղել օպերայից, որ ժամանակին ինչ-որ մարդկանց են գործից հեռացրել, այնտեղ մի մարդ է բողոքել, նախկին իրավաբանական բաժնի պետը, որ մինչև Օրբելյանի պաշտոնավարելը միաժամանակ երկու պաշտոն է զբաղեցրել՝ իրավաբանական և կադրերի բաժնի պետի պաշտոնները, ստացել է անթիվ, ահռելի աշխատավարձ՝ ոչ մի գործ չանելով, այդ մարդը 17 անգամ պաշտոնապես բողոք է ներկայացրել… Դատի տալ չէր կարող, քանի որ իրավունք չուներ այդ պաշտոնները համատեղել, բայց բողոք է ներկայացրել, որ Օրբելյանի պաշտոնավարումն անօրինական է, 17 անգամ միայն մշակույթի նախարարություն է բողոք ներկայացրել, 10 անգամ նախարարին, ԱԺ և այլն, այդ բողոքների ճնշող մեծամասնությունն այդ կինն է ներկայացրել՝ Քրիստինե Նաղդալյանը: Հենց սկզբից իրենք բողոքել, գրել են, ու կոչվում է՝ «բազմաթիվ բողոքներ»,- ասաց նա:

Արզումանյանն ասաց՝ երբ ողջ հանրապետությունում ասում էին՝ ՊՈԱԿ-ներում կրճատումներ արեք, Օպերային թատրոնի ստեղծագործական կազմից ոչ մեկին Օրբելյանը չկրճատեց, այլ 5 փոխտնօրենից 3-ին, որ քիչ ադմինիստրացիա լինի, այսինքն՝ միայն ադմինիստրատիվ մասում է կրճատում եղել, իսկ այդ կրճատումն էլ հենց նախարարությունն էր պարտադրել:

Հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ էր պայմանավորված Օրբելյանի՝ 2018թ. 194 օր աշխատանքից բացակայելու փաստը, որի մասին իրենց հետ հանդիպմանը խոսեց ՀՀ վարչապետը, ինչին Արզումանյանն արձագանքեց.

«Խնդիրը հետևյալն է՝ նախ, երբ մենք հարցնում էինք՝ հարգելի´ տիկին Ղարիբյան, ինչո՞ւ մեր պրեմիերաներից ոչ մեկին չեք եկել, նա ասաց՝ ե՞րբ է եղել, ասեք՝ ասեմ: Ասացինք՝ հոկտեմբերին, ասաց՝ դե ես ամբողջ հոկտեմբերը Հայաստանում չեմ եղել, նոյեմբերին «Մանոն»-ն է եղել, «Կարմեն»-ը, ասաց՝ դե ես նոյեմբերի մեծ մասը Հայաստանում չեմ եղել, այսինքն՝ իրեն կարելի է: Բացակայությունները եղել են այսպես. օրերի մի մասն ավելացված, չափազանցրած է: Հայաստանից բացակա լինելու 100 տոկոսը նախարարության թույլտվությամբ գործուղում է եղել. նախօրոք դիմում է տրվել և համաձայնեցվել, այսինքն՝ եթե ի վերջո գումարվելու էր, ասելու էր՝ անօրինական է, ինչո՞ւ է թույլտվություն տվել»:

Դիրիժորը նաև ասաց՝ այդ գործուղումները եղել են Օրբելյանի հաշվին և հրավիրող կողմի հաշվին, դրա արդյունքում պայմանագրեր են կնքվել, այսինքն՝ նա նպատակային է գնացել, թեպետ եղել են այցելություններ՝ իր անձնական գործերով կամ, երբ «Գրեմմիի» հավակնորդ էր: Ամեն դեպքում, Արզումանյանը պնդում է՝ այդ գործուղումների արդյունքում է, որ գնացել են և 10 ներկայացում են խաղացել արտերկրում:

«Ինքն է ամբողջն արել, այդ մարդիկ չեն եկել, հիմա էլ 2020թ. համար մեծ հյուրախաղեր է կազմակերպել ԱՄՆ, այդ ամենը հեշտ չի արվում, ե՞րբ ենք մենք գնացել նման հյուրախաղերի, եթե այստեղ նստեր, ո՞նց էր կազմակերպվելու, բայց այստեղ կազմակերպում է պրեմիերաներ: Այսինքն՝ այդ բացակայությունների շնորհիվ է, որ այստեղ պրեմիերաները եղան, հետո էլ հյուրախաղերը»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP